ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ
![ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ](/timthumb.php?src=/disc/23-02-24/fb3a73075610613c0e42879db45157e4.jpg&w=450)
Դիտել նաև
Ռուսաստանը կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները՝ կապված ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները իբր չկատարելու հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մեր կողմից ցանկանում ենք կրկին ընդգծել, որ կտրականապես մերժում ենք Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ»,- ասել են նախարարությունից։
Աղբյուր՝ alphanews.am