Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Դիտել նաև
Փաշինյանը ցավակցել է Թուրքիային
Թալանել են Փաշինյանի աներձագի տունը
Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից առաջ արժեր իմանալ, թե ծանո՞թ է արդյոք Փաշինյանը Լոքի «աբստամբության իրավունքի» տեսությանը
Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչու է այս շարքում բացակայում Փաշինյանը
«Նիկոլը մի քանի օրում խոնարհաբար կատարեց Իլհամի երեք հրահանգ»․ Արթուր Խաչատրյան
Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։