Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ Արդյունավետ համագործակցություն, որը ստեղծեց բաց հարթակ գյումրեցի կանանց զարգացման, տեղեկացվածության և փորձի փոխանակման համար (տեսանյութ)
16
Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագծի քննարկումը Երևանի ավագանու հանձնաժողովի նիստում. ընդհատված նիստի շարունակությունը Երևանի քաղաքապետարանում Անդրանիկ Թևանյանը ներկայացնում է քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը. իշխանությունները դիմեցին սադրանքի (ուղիղ) Փաշինյանը Թուրքիային հրավիրում է Հայաստան․ կդառնանք Սիրիա, եթե Գյումրիում ՔՊ-ն պահի իշխանությունը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագիծն այսօր քննարկվելու է հանձնաժողովում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ժողովուրդ, կռիվը ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար է. Գյումրիի մոտ նոր Ջարդի ձորեր չեն լինելու. Ռուբեն Մխիթարյան Թրամփը կարգադրել է լուծարել «Ամերիկայի ձայնը», «Ազատություն» ռադիոկայանը և ևս 7 գործակալություն․ NYTimes Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ալիևի տեղապահը ժողովրդին շանտաժի է ենթարկում. Աննա Գրիգորյան «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Շատ մտահոգ եմ քաղաքիս ու երկրիս ներկա իրավիճակով, օր առաջ պետք է ուղղել այն սխալը, որը կատարել ենք 2018-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին․ հայտարարություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ցավը մենք՝ գյումրեցիներս, շատ լավ ենք հասկանում․ Դերենիկ Մալխասյան (լուսանկար) Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Մեկ փորձից գուշակեք, թե ո՞վ է 750 միլիոն դոլար «ներարկել» «խաղաղասեր» Փաշինյանի իշխանությանը Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մասնակցության մասին որոշումս էլ, դաշինքի ընտրությունն էլ պայմանավորված են մեկ գործոնով՝ քաղաքս տեսնել բարելավված ու զարգացած Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ Արդյունավետ համագործակցություն, որը ստեղծեց բաց հարթակ գյումրեցի կանանց զարգացման, տեղեկացվածության և փորձի փոխանակման համար (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ» Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ» «Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ»․ ԱԱԾ Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ» Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» դաշինքի անդամն անդրադարձել է ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանենց ապօրինի շինարարությանը (տեսանյութ) Գյումրու ընտրությունները՝ ազգային անվտանգության ու անկախության յուրօրինակ հանրաքվե․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հրազենային վնասվածքով «Աշտարակ» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1 Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել

Հայաստանում դեռ ոչ ոք իշխանության իրական հայտ չի ներկայացրել. Ստեփան Դանիելյան

Հայաստանում իշխանափոխության պահանջները շարունակվում են: Իսկ ինչ է նշանակում «իշխանության փոփոխությունը»:
Հիմա աշխարհում այնպիսի վիճակ է, որ համարյա ցանկացած երկրում իշխանության փոփոխությունն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Փոխել Հայաստանում իշխանություն, նշանակում է փոխել արտաքին քաղաքականությունը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:
Օրինակ, Ամերիկայում իշխանության փոփոխությունը կարող է փոխել այդ երկրի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի, անգամ Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ: Եվ դա գլոբալ պատերազմների առկայության պայմաններում:
Նույնը կարելի է ասել եվրոպական ցանկացած երկրի համար, դրա վառ օրինակը Սլովակիայում իշխանության փոփոխությունն է, կամ Հունգարիայի խաղացած դերը ԵՄ-ում: Անգամ ԵՄ անդամ որևէ աննշան, բայց մոտիվացված ու հպարտ երկիր, կարող է վետոյի միջոցով պարալիզացնել ԵՄ-ն:
Իշխանության փոփոխությունն Արաբական երկրներում, կամ Թուրքիայում, անգամ Աֆրիկյան երկրներում ունենում է աշխարհաքաղաքական շատ լուրջ հետևանքներ:
Վերադառնանք Հայաստան: Գործող կառավարությունն, իրականում, արտաքին քաղաքականություն չի վարում, դրա վառ վկայությունը հայտնի անձի այն խոսքերն են, որ եթե Իրանի հետ են լավ հարաբերություններ, որոշ երկրներ դժգոհում են, և՝ հակառակը: Նույնը կարելի է ասել մյուս երկրների հանդեպ վարվող չքաղաքականության մասին:
Այսինքն, տարբեր կողմերից պահանջում են կողմնորոշվել, իսկ ինքը մանևվրում է ու ոչ մի արմատական քայլ չի համարձակվում անել:
Սա նաև մեր իրական վիճակից է, այս կառավարությունն այնքան ստրատեգիական սխալներ է թույլ տվել, հայտնի անձն էլ «ինչ ուզել, այն էլ բանակցել է», որ հիմա հայտնվել է ծուղակում, մենք էլ հետն՝ ամեն մի քայլ կարող է հանգեցնել կատաստրոֆաների: Առավել ևս, որ, օրինակ, Իսրայելին պետք է հայ-ադրբեջանական պատերազմ, որի մեջ կներքաշվեն Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը ու ուշադրությունը կշեղվի Գազայից, որտեղ այդ պետության համար լրջագույն, անգամ գոյաբանական նշանակության, խնդիրներ են ստեղծվել: Իսրայելը նման պատերազմի միակ շահառուն չէ, ցուցակը կարելի է շարունակել:
Հիմա վերադառնանք իշխանափոխության խնդրին: Եթե Հայաստանում փոխվում է իշխանությունը, դա նշանակում է, որ փոխվելու է նաև արտաքին քաղաքականությունն, այսինքն աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան մեր տարածաշրջանում, և, հետևապես, աշխարհում, ինչից բխում է հարց՝ իսկ ինչպիսի ստրատեգիա է իրականացնելու հայտ ներկայացրած այլընտրանքային ուժը և դա ինչ հնարավոր ազդեցություն է ունենալու շահագրգիռ երկրների վրա: Հիմա ամեն ինչ փոխկապակցված է, բոլորն են գտնվում վառոդի տակառի վրա և աննշան կայծ կարող է գլոբալ պատերազմի հանգեցնել: Սա հիպոթետիկ հարցարդրում է, որովհետև Հայաստանում դեռ ոչ ոք իշխանության իրական հայտ չի ներկայացրել:
Կան մի շարք կենտրոնական հարցեր, կամ, ասենք, հարցաշար, որին իշխանության հնարավոր հայտ ներկայացրած ուժը, պետք է պատասխանի և այդ պատասխաններն ունեն արտաքին ու ներքին շահառուներ, որոնք մանրադիտակի տակ են այդ ամենը դիտարկում:
Առանց նման հարցաշարի պատասխանների, դժվար թե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա:
Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք՝ քաղաքական գործընթացի իմիտացիա, ինչի փոխարեն կարելի է ավելի կոպիտ, բայց ավելի բնորոշող բառ օգտագործել:
Ուզում եք որպես երրորդ ուժ ներկայացեք, ուզում եք վեցերորդ ուժ ներկայացեք, անգամ սոցիալական դժգոհություններ գեներացրեք, դրանցից ոչինչ չի փոխվում»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan