Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց
7
Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Պատերազմ Արցախում
«Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Խցանված քաղաք և քաղաքի խցանված կառավարում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ալեն Սիմոնյան, քուա՜նշ․ ամո՜թ ձեզ (տեսանյութ) Ապշեցուցիչ զուգադիպություն է. դատավճիռը հրապարակվեց Փաշինյանի և Ալիևի՝ Էմիրություններում «Մարդկային եղբայրության համար» մրցանակ ստանալու հաջորդ օրն իսկ. «Լազարևյան ակումբ» Սոցփաթեթի շահառուների համար ապահովագրությունը դառնում է վճարովի այն էլ՝ ավելի թանկ. Արհմիություն Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել. Հայր Ասողիկ Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց

Արդյոք Երևանն անկեղծորեն ձգտում է հասնել ադրբեջանցի ռազմական հանցագործների արտահանձմանը (տեսանյութ)

Ի՞նչ կարող է թաքնված լինել ՌԴ-ում ադրբեջանցի ռազմական հանցագործի կալանավորման հետևում:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Փետրվարի 21-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլին։ Այնուհետև հայկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Քամիլն ենթադրաբար մասնակցելով 2020 թվականի պատերազմին Արցախում տարեց հայ քաղաքացու է գլխատել, և որ նա ձերբակալվել է Մոսկվայում՝ Հայաստանի գլխավոր դատախազության պահանջով։

Ձերբակալված Զեյնալլիի փաստաբան Ալեքբեր Գարաևն հետագայում մանրամասներ է հայտնել մեղադրանքների մասին, որոնցով Հայաստանը Զեյնալլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գարաևը հայտնել է, Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։ Փաստաբանը հայտնել է նաև, որ Զեյնալլիի դատավարությունը տեղի կունենա փետրվարի 22-ին։
Կրկին նշենք, որ Զեյնալլիի ձերբակալության վերաբերյալ նմանատիպ բովանդակությամբ մեկնաբանություններ են (44-օրյա պատերազմին առնչվող դրվագների վերաբերյալ) տվել հայկական լրատվամիջոցները և ադրբեջանական աղբյուրները։

Ուշագրավն այն է, որ Զեյնալլիի ձերբակալությունից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունների հետ առնչվող տելեգրամյան ալիքները սկսեցին տարածել տեղեկություն այն մասին, թե «ամենայն հավանականությամբ Ռուսաստանն անմիջապես բաց կթողնի ադրբեջանցուն», ինչից կարելի է տրամաբանական եզրակացություն անել, որ պաշտոնական Երևանն ինքը կարող էր հրաժարվել ենթադրյալ ադրբեջանցի ռազմական հանցագործին Հայաստան արտահանձնելու գաղափարից, սակայն տեղեկատվական դաշտում դրա պատասխանատվությունը վերապահվելու էր Ռուսաստանի Դաշնությանը։

Փորձից ելնելով նույնպես կարող ենք այդ հետևյալ եզրակացություն անել. Հայաստանը բազմիցս առանց նախապայմանների պաշտոնական Բաքվին է հանձնել Արցախի ականապատ դաշտերի քարտեզները՝ դա անվանելով «մարդասիրական ժեստ» (և դա չնայած այն բանին, որ Հայաստանի տասնյակ քաղաքացիներ դեռ ադրբեջանական գերության մեջ են): Ավելի վաղ հայկական կողմը ևս Ադրբեջանին է փոխանցել երկու երկրների սահմանի մոտ մոլորված զինծառայողին և կրկին առանց նախապայմանների, և հենց այս իրադարձությունների համատեքստում կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ ՀՀ իշխանությունները կարող էին ոչ միայն հրաժարվել ադրբեջանցու արտահանձնման մտքից, այլև զուգահեռաբար օգտվել այս տեղեկատվական առիթից՝ հակառուսական հիստերիայի հերթական փուլը սկսելու համատեքստում։

Հատկանշական է նաև, որ ադրբեջանցու ձերբակալության հետ կապված իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային անկարողությունը հերթական անգամ դրսևորեցին նաև Հայաստանի պետական կառույցները, որոնք դեպքի մասին հակառակ տեղեկություններ էին տալիս: Այսպես, Հայաստանի գլխավոր դատախազությունը նշել է, որ «իրենք պաշտոնական տեղեկություն չունեն դեպքի մասին», մինչդեռ Հայաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլիի նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում է հայտարարվել:

Զարմանալի չի լինի, եթե հայկական պետական կառույցներում նման խառնաշփոթի, ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ կառավարության կողմից տոտալ քաղաքական լռության, ինչպես նաև պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների կողմից ենթադրյալ ադրբեջանցի հանցագործին ազատ արձակելու ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքի ֆոնին Զեյնալլին ի վերջո ազատ արձակվի, սակայն պարզ է նաև, որ բուն միջադեպը «հենց այնպես» չի տեղի ունեցել։
Այսպիսով, ի՞նչ կարող է լինել այս իրադարձության հետևում:
Ակնհայտ է՝ այս իրավիճակում կա ևս մեկ նրբերանգ, որը «աննկատ է մնում» քարանձավային հակառուսական հիստերիայի ֆոնին. դատելով Մոսկվայից եկող ազդանշաններից՝ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է հասնել Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարացմանը, և միգուցե այս միջադեպը պաշտոնական Բաքվին շատ ավելի զիջող կդարձնի այս հարցում…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>