Դատախազությունն ադրբեջանցու արտահանձնման համար դիմել է ՌԴ-ին, մինչդեռ նա արդեն Բաքվում է

Դիտել նաև
Բաքուն ածանցյալ պահանջներ ունի
Բաքվում շարունակվում է ԼՂ նախկին ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը
Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարության դեմ շինծու դատավարությունը
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում պատանդառված անձինք հեռախոսազրույց են ունեցել հարազատների հետ
Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի հարցման հիման վրա ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և վերադարձել Բաքու, որտեղ նրան դիմավորել են որպես հերոսի: