Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Փաշինյանի իշխանության համար, թերևս միայն հայ ժողովուրդն է, որ բարեկամ չէ

Օրերս, Մյունխենում, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը բավականին հնչեղ և ուղիղ գծով Հայաստանի շահերին հակասող հայտարարություններ արեց՝ Ուկրաինայի վերաբերյալ: Նա հայտարարեց, որ «Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի գործընկերը չի»: Բացի այդ, Փաշինյանը նաև ասաց. «Ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է, մենք դա էլ պետք է հաշվի առնենք, շնորհակալության հարց կա, չէ, Ուկրաինայում հայերը ոնց են զգացել իրենց, լավ են զգացել, մենք հո երախտամոռ չենք, չենք կարող սա մոռանալ»:
Հայ ժողովուրդն, իհարկե, երախտամոռ չէ, որքան էլ որ հաճախ է բախվել երախտամոռության: Բայց կոնկրետ ժողովուրդների հիշողության ու երախտագիտության հարցը դնենք մի կողմ: Դա Փաշինյանի կողմից իր խոսքում նետած մինի-ծուղակ է, որն այստեղ պարզապես կշրջանցենք:
Հիմնականը. ինչո՞ւ է Փաշինյանը հիմա նման հայտարարություն անում: Այն ժամանակ, երբ ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական դիմակայության ընթացքում բեկում է գրանցվել՝ հօգուտ Ռուսաստանի, իսկ դա, ամեն դեպքում, չի կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանում զարգացումների վրա: Լավ, ինչո՞ւ է Փաշինյանն ընդգծված միակողմանի, ուղիղ գծով Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարություն անում: Այն էլ՝ արևմտյան հարթակից: Եթե նա իսկապես հակառուսականություն ցուցադրելու հանձնառություն չէր կատարում, կարող էր առնվազն չեզոք դիրքորոշմամբ հանդես գալ, բավարարվել ընդհանուր արտահայտություններով:
Ավելին, ի՞նչ է ստացվում Փաշինյանի ասածներից: Իսկ ստացվում է շատ վատ բան: Նա ասում է, թե՝ «ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»: Ստո՛պ: Իսկ ի՞նչ է, ռուսաստանցի ժողովուրդը մեր բարեկա՞մը չէ: Փաշինյանն ասում է՝ երախտամոռ չենք, Ուկրաինայում հայերն իրենց լավ են զգացել, այս այն: Իսկ ի՞նչ է, Ռուաստանում հայերն իրենց վա՞տ են զգացել կամ զգում (մեր մեջ ասած, հիմա հայերն ամենից վատ հենց Հայաստանում են զգում, ինչը բացառապես Փաշինյանի ու նրա թուրք և ադրբեջանցի գործընկերների համադրվաց ջանքերի հետևանքն է: Բայց չշեղվենք բուն թեմայից):

Իսկ Փաշինյանն իրեն հաշիվ տալի՞ս է, որ իր նման հայտարարությունները հանգիստ կարող են օգտագործվել ադրեջանական ու թուրքական քորազչության կողմից՝ Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ տարածելու համար: Իսկ գուցե Փաշինյանի նպատակներից մեկն էլ հենց դա՞ է: Չէ՞ որ նրա ասածներից ստացվում է, որ հայերն Ուկրաինայում իրենց լավ են զգում, իսկ այ, Ռուսաստանում՝ ոչ: Ստացվում է, որ «ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամն է», իսկ այ, «ռուսաստանցի ժողովուրդը»՝ ոչ, մեր բարեկամը չէ կամ ոչ այնքան բարեկամ է: Չէ՞ որ, եթե ռուս-ուկրաինական հակամարտության կոնտեքստում միայն ասում ես, թե՝ «ուկրաինացի ժողովուրդը մեր բարեկամն է», ստացվում է, որ «ռուսաստանցի ժողովուրդն», ի հակադրություն դրա, մեր բարեկամը չէ:  

Ի դեպ, այստեղ կա նաև բարոյական խնդիր: Այդ ո՞ր Ուկրաինային է Փաշինյանը սատարում նման հայտարարություններով, Ուկրաինայի ո՞ր կառավարությանը: Զելենսկո՞ւ: Այն Զելենսկո՞ւ, որ Ալիևին էր հապշտապ շնորհավորում՝ Արցախը զավթելու, հայերին կոտորելու համար: Ադրբեջանին ջերմային կամ «ֆոսֆորային» ռումբեր մատակարարող Ուկրաինայի՞:  Ուկրաինան, որպես պետություն, մեզ համար կենսական հարցում միշտ էլ եղել է մեր թշնամու բարեկամը, ո՛չ մեր: Մնում է պարզել, թե Փաշինյանն ինքը ո՞ւմ կողմից է, եթե այդքան ջերմ է վերաբերվում Ադրբեջանին ջերմորեն շնորհավորող Ուկրաինային: Ինչ վերաբերում է «ժողովուրդների բարեկամությանը», ապա հայ ժողովրդի համար բոլոր ժողովուրդներն էլ բարեկամ են, բացառությամբ՝ արևմտյան ու արևելյան թուրքերի, որոնք պետական մակարդակով նպատակավրդած ցեղասպանություն են իրականացրել ու շարունակում են իրականացնել հայության նկատմամբ: Փաշինյանի իշխանության համար, թերևս, միայն հայ ժողովուրդն է, որ բարեկամ չէ: Համենայն դեպս, նրա իշխանությունը հայ ժողովրդի հետ կապված անում է բաներ, որոնք ոչ միայն բարեկամական չեն, այլև միանգամայն թշնամական են:

Վերադառնալով Փաշինյանի և նրա իշխանության այս վերջին հակառուսական բռնկումներին, կարծում ենք, դժվար չի ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի խաղակապուկում լրացուցիչ խաղաքարտ է: Այն, հնարավոր է, մեծ կշիռ չունի կամ շատ թեթև է (պատկերավոր ասած՝ «ղառի 7»), բայց իրավիճակում, երբ Ռուսաստանն ուկրաինական ճակատում առաջխաղացում է գրանցում, Արևմուտքը կարող է փորձել Մոսկվայի համար ինչ-ինչ խնդիրներ հարուցել՝ Փաշինյանի միջոցով: Ու հարուցում է:

Արևմուտքը հարուցում է: Փաշինյանը՝ մատուցում է: Իսկ Հայաստանն ու մեր ժողովուրդը, ցավոք, դեռ հատուցելու է Փաշինյանի նաև մյունխենյան արկածախնդիր ու անպատասխանատու այդ հայտարարությունների համար ևս: 

Արտաշես Արամյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan