Ալիևը Վաշինգտոնին կոչ է անում ճնշում գործադրել Հայաստանի վրա Կայացել է «Մայր Հայաստանի» պատվիրակության և Լուգանսկի Ազգային խորհրդի (խորհրդարանի) նախագահի հանդիպումը (լուսանկար) Հրայր Թովմասյանը մերկացրեց դատավորի իրական նպատակը
19
«Մայր Հայաստանը» տասնյակ նոր գրքեր է նվիրել Լուգանսկի պետական ակադեմիային (լուսանկար) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը «Россия 1» հեռուստաալիքին (տեսանյութ) Հանդիպել են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը (լուսանկար) Մինչև նոյեմբեր պատերա՞զմ, թե՞․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանն Ալիևին գործնականում ասում է, որ օկուպացրած ՀՀ տարածքը հանգիստ կաող է վայելել Կադրեր «հեծանվային զբոսանքից», որոնք Փաշինյանը ցույց չի տա Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից․ Փաշինյան ՀՀ-ն չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի զոհ, ինչպես եղավ Ուկրաինայում և Վրաստանում․ Անդրանիկ Թևանյանը՝ Լուգանսկում (լուսանկար) Դոնբասի Հանրապետության ռադիոն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին Պատերազմ Արցախում
Իրանի նախագահը կայցելի Մոսկվա Ստեր, այս անգամ՝ նաև գազի, զենքի, ատոմակայանի ու էլի բաների մասին․ «Կարճ ասած» Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց «Մայր Հայաստանը» տասնյակ նոր գրքեր է նվիրել Լուգանսկի պետական ակադեմիային (լուսանկար) Զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին․ ՔԿ ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր. Իմանգալի Տասմագամբետով Ալիևը Վաշինգտոնին կոչ է անում ճնշում գործադրել Հայաստանի վրա Կայացել է «Մայր Հայաստանի» պատվիրակության և Լուգանսկի Ազգային խորհրդի (խորհրդարանի) նախագահի հանդիպումը (լուսանկար) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը «Россия 1» հեռուստաալիքին (տեսանյութ) Կոռուպցիան Նիկոլի թվին․ Դիլիջանի Աղավնավանք գյուղում 33 հազար դրամով Երևանի բնակչին հողամաս է օտարվել. Ոսկան Սարգսյան Հանդիպել են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը (լուսանկար) Հրայր Թովմասյանը մերկացրեց դատավորի իրական նպատակը Մինչև նոյեմբեր պատերա՞զմ, թե՞․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՔԿ-ի՝ հեղшշրջմшն փորձ անելու մեղադրանքին Փաշինյանն Ալիևին գործնականում ասում է, որ օկուպացրած ՀՀ տարածքը հանգիստ կաող է վայելել Կադրեր «հեծանվային զբոսանքից», որոնք Փաշինյանը ցույց չի տա Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից․ Փաշինյան ՔՊԿ-ն, Երևանը որբի գլուխ դարձրած, շոյելով օգուտ է քաղում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ա. Սողոմոնյան. Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ»-ը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու բոլոր մեքենաների համար Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը Տիգրան Աբրահամյանն այցելել է տնային կալանքի մեջ գնտվող Արմեն Աշոտյանին Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը Վարչապետը Փաշինյանի խելքի բանը չէ, թող հեծանվավազքի ֆեդերացիայի մարզիչ դառնա. Էդուարդ Շարմազանով ՀՀ-ն չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի զոհ, ինչպես եղավ Ուկրաինայում և Վրաստանում․ Անդրանիկ Թևանյանը՝ Լուգանսկում (լուսանկար) ՔՊ-ում պատրաստվում են ընտրությունների Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը երեկվանից ավելի մշուշոտ դարձավ «Դասագրքային հերթական խայտառակությունը»․ Գագիկ Համբարյան

Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի ուղերձը կալանավայրից՝ Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ․

«Հայրենակիցներ,
Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։

Փաշինյանական ռեժիմը սեփական իշխանությունը պահպանելու համար հանձնել ու հանձնում է ոչ միայն հայկական տարածքներ, գյուղեր ու բարձունքներ, այլև ձեռնամուխ է եղել մի գարշելի քարոզչական արշավի, որի նպատակն է Ալիևին հանձնել նաև մեր հոգիները։

Նիկոլը և նրա բաշիբոզուկները ջանք չեն խնայում հիմա մեզ համոզելու, որ մեր ազգային իղձերը սխալ էին, որ Շուշին ազատագրելը սխալ էր , որ սեփական հայրենիքին տեր կանգնելը սխալ է, որ թուրքերին ցեղասպանության մեջ մեղադրելը սխալ է , որ սխալ էին Վազգենը և Դուշմանը, Մոնթեն և Կյաժը , սխալ էին Դադիվանքը, Գանձասարն ու Ամարասը , սխալ է մեր հավատքը, մեր պատմությունը և մեր մշակույթը։ Մի խոսքով՝ հայ լինելը սխալ է։

Տգետ հիմնավորումներով, բայց խորամանկ մտադրություններով Փաշինյանը, հակադրելով պետությունը հայրենիքին, փորձում է հիմնահատակ հայրենազրկել մեզ։ Ուզում է, որ մենք կորցնենք մեր հայրենիքը նախևառաջ մեր հոգում, մեր սրտում, մեր մտքում։ Որովհետև կորսված հայրենիքը ձեռք բերել դեռ կարող ես, իսկ մոռացված հայրենիքը՝ երբեք։

Հիշեցնենք նրան, որ պետությունը ընդամենը հայրենիքի գոյության ապահովման ձև է, նրա կենսունակությունը ապահովելու միջոց։ Հիշեցնենք նրան, որ հայրենիքը մարմինն է, իսկ պետությունը՝ այն ծածկող մաշկը։ Հիշեցնենք նրան, որ եթե պետությունը քո հայրենիքի վահանը չէ, ապա ու՞մ է պետք այդպիսի պետությունը։ Այդպիսի Հայաստանի Հանրապետությունը այլևս քոնը չէ, մերը չէ, հայերինը չէ։

Իրականում Նիկոլը պետությունն էլ չի սիրում, նա պարզապես իշխանություն է սիրում՝ անհագուրդ, ագահ և մոլեռանդորեն։ Ո՞նց կարող է պետությունը սիրել մեկը , ով մեզ դարձրել է գեոպոլիտիկ բոմժ, ով թքած ունի այդ պետության օրենքների վրա, ում օրոք մեր պետությունը գահավիժել է թուլության և անճարության հատակին, ով թշնամու թելադրանքով պատրաստ է փոխել այդ պետության Սահմանադրությունը, օրհներգը, զինանշանը։

Այո, նա «սիրում» է պետությունը` մարդու արյունը ծծող մակաբույծների սիրով։

«Ես մարդ եմ, ես հայ եմ , ես քաղաքացի եմ». սա՛ է իրականում արժանապատիվ կյանքի բանաձևը, որից ոչ մեկը չի կարող ջնջել մեր՝ հայ մարդ լինելու փաստը։

Փաշինյանին պիտի պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող իր մենթալ պատերազմում։

Սակայն այլևս չասենք՝ նիկոլը պիտի հեռանա, որովհետև նա հոժարակամ չի հեռանա, և մենք պիտի պարտադրենք նրան մեր կամքը։

Չասենք՝ նիկոլը պիտի հեռացվի, որովհետև չի հասկացվում, թե ով պիտի դա անի։

Չասենք նաև՝ ժողովուրդը պիտի հեռացնի Նիկոլին, որովհետև յուրաքանչյուրս այդ ժողովրդի մի մասն ենք և նրա մեջքի հետևում թաքնվելու իրավունք չունենք։

Ուստի եկեք ամեն մեկս իր տեղում ասի. «Ե՛ս պիտի հեռացնեմ նիկոլին, ե՛ս պահանջում եմ նիկոլի հրաժարականը»։

Արցախը ես եմ, Հայաստանը ես եմ։ Հայը ես եմ։ Նիկոլի հրաժարականը պահանջողը ես եմ։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan