Արթուր Չախոյանն ուղիղ եթերի ժամանակ հարձակման է ենթարկվել․ հարձակվողներից մեկի ձեռքին կացին կար․ 18+
Հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը հերթական անգամ ահազանգել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կոռուպցիայի հերթական դրսեւորման մասին, եւ հենց «լայվի» ժամանակ էլ ենթարկվել է հարձակման:
Նա ցուցադրել է տոմետներով բեռնված Կամազը եւ նշել. «Այս «Կամազը» դուրս է եկել Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցից: Սրանք այն տոմետներն են, որոնք այդքան ասում եմ՝ գողանում են-գողանում են, պետական գույքը դուրս են գրում:
Տեսեք, սրանք 50 տարուց ավելի ծառայող սալիկներն են, որոնք շատ լավ որակի են: Պետության գույքը բերում են այստեղ պահեստավորում են, տոմետները խնամքով շարել են, որ հետո օգտագործեն, ծախեն։ Սա պետք է Երեւանում լիներ: Տիգրան Ավինյանի վրից տանում են, չնայած ինքը շատ լավ էլ տեղյակ է»:
Այդ պահին տարածքում գտնվող երկու տղամարդ հայհոյելով հարձակվեցին Չախոյանի վրա՝ պահանջելով հեռանալ տարածքից: Նրանք սկսեցին քարեր նետել ակտիվիստի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութը՝ հղումով: Ուշադրություն, տեսանյութում կա ոչ նորմատիվ լեքսիկա, պարզ ասած՝ հայհոյանքներ: Եթե այնուամենայնիվ դիտելու եք, խորհուրդ է տրվում դա անել ականջակալները միացրած:
https://yerevan.today/all/society/135870/artour-chaxoyann-oughigh-eteri-jamanak-hardzakman-e-entarkvel%E2%80%A4-hardzakvoghneric-meki-dzerqin-kacin-kar%E2%80%A4-18