«Մայր Հայաստանը» երթ կիրականացնի Գյումրիում «Եդինայա Ռոսիյան» աջակցում է Գյումրիում «Մայր Հայաստանի» ծրագրին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Խաբեբա Ավինյան»․ Վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ այնտեղ են նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամները (ուղիղ)
25
Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) «Քաղաքացիական պայամանգրի» նյարդային պահվածքի և «Մայր Հայաստանի» ստանալիք քվեների ճակատագրի մասին Իշխող ուժը պետք է հեռանա և՛ Գյումրիի, և՛ երկրի կառավարումից․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) ՔՊ-ն ջղաձգվել է «Մայր Հայաստանի» ծրագրից․ Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը հանդիպում է գյումրեցիների հետ (տեսանյութ) Մեր համաքաղաքացիների ոգևորությունը փոխանցվեց մեզ՝ պարտավորեցնելով էլ ավելի եռանդով աշխատել. Կարեն Սիմոնյան Վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ այնտեղ են նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամները (ուղիղ) «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի խոսքը՝ գյումրեցիներին (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան Գյումրեցու ապտակից մինչև «Եդինայա Ռոսիյայից» մարդ բերելու մասին․ «Մայր Հայաստանը» պատասխանում է քաղաքական բամբասանքներին. «Առավոտ» Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանը» երթ կիրականացնի Գյումրիում Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) «Քաղաքացիական պայամանգրի» նյարդային պահվածքի և «Մայր Հայաստանի» ստանալիք քվեների ճակատագրի մասին Սոցհարցումները ավետում են «Քաղաքացիական խզված պայմանագիր» տխրահռչակ խմբակի ապագա պարտության մասին. Վարդան Ղուկասյանի գրասենյակ Մի Մելիքբեկյան Արմեն ֆեդերացիայում է, մի 50-ը՝ կառավարությունում․ ո՞ր մեկը պետք է գնա առաջինը․ «Կարճ ասած» 2018 թվականի Հայաստանի «հզոր ուժեր»-ը 2024թ.-ի Վրաստանի ուժերից ավելի հզո՞ր էին․ Ագնեսա Խամոյան․ Politik.am Ի՞նչն է ձեզ վախեցրել, ծա՞նր եք տարել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել ենք Գյումրիում. Գառնիկ Դանիելյան Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը. «Հետք» Արթուր Ալեքսանյանը չի մասնակցել ՔՊ-ական թեկնածուի քարոզարշավին, լուսանկարն ավելի վաղ է արվել «Եդինայա Ռոսիյան» աջակցում է Գյումրիում «Մայր Հայաստանի» ծրագրին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Իշխող ուժը պետք է հեռանա և՛ Գյումրիի, և՛ երկրի կառավարումից․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Իրանի հարավ-արևելյան Քերման նահանգի Խոջեդք քաղաքում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է YJC գործակալությունը։ «Ռիխտերի սանդղակով 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քերման նահանգի Խոջեդքում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը Հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները․ ՆԳՆ Երկրաշարժ՝ Հայաստանում Այսքան ժամանակ լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիս (Տեսանյութ) Թուրքիայում զանգվածային ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների (տեսանյութ) Օձեր ու կարիճներ են լցվում մարդկանց տներ․ Սոնա Աղեկյանը՝ Վարդաշենի հանրակացարանի խնդրի մասին (տեսանյութ) Քաղաքային իշխանությունները փորձում են խոչընդոտել կարմիր կետագծերի վերաբերյալ վճռի ուժի մեջ մտնելուն (տեսանյութ) ՔՊ-ն ջղաձգվել է «Մայր Հայաստանի» ծրագրից․ Դերենիկ Մալխասյան Շենգավիթ վարչական շրջանում քանդում են ավտոտնակները․ ուղիղ «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը հանդիպում է գյումրեցիների հետ (տեսանյութ) Տանն ապօրինի պահվող բեզոարյան այծ է առգրավվել․ վնասի չափը կազմել է 15.000.000 դրամ «Խաբեբա Ավինյան»․ Վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ այնտեղ են նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամները (ուղիղ) Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից «Սա կեղծիք է, լուրջ մի ընդունեք»․ Սամվել Մարտիրոսյան Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Մեր համաքաղաքացիների ոգևորությունը փոխանցվեց մեզ՝ պարտավորեցնելով էլ ավելի եռանդով աշխատել. Կարեն Սիմոնյան ...Եկեք նախ՝ մաքրենք երկիրը հիվանդ մտածողությամբ, անամոթ ու անհույս պաշտոնյաներից

Այդ «ճշմարտությունները» օդից վերցրած... կեղծիքներ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի լրումն այլազան անընկալելի շեշտադրումների, փաշինյանական քարոզչությունն ունի նաև հստակ ուրվագծվող մի ուղղություն, որի խնդիրն է մեր երկիրը, մեր պատմությունը, մեր ժողովրդին ցույց տալ որպես թույլ, անկարող, տկար, խեղճ, ողորմելի, պարտվող: Միշտ չէ, որ դա ուղիղ կերպով է արվում: Հիմնականում այդ քայքայիչ «թեզերը» հանրային ընկալման դաշտ են նետվում քողարկված, այլևայլ «փաստերով», որպես կանոն՝ կամայական մեկնաբանություններով փաթեթավորված, օդից վերցրած կամ մատից ծծած «ճշմարտություններով» համեմված: Բայց, ինչպես էլ որ ակնարկյալ քարոզչական, հոգեբանական ճնշման այդ որոմը տարածվի, հիմնական նպատակը և ուղղվածությունը նույնն են՝ հանրությանը համոզել, որ հայությունը մշտապես եղել է խեղճ, եղել է պետականազուրկ, եղել է թույլ ու անկարող, եղել է անողնաշար ու խեղճ:
Ավելին, Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձն է առել հանրությանը համոզելու, թե՝ հայ ժողովրդի բազմահազարամյա ընթացքի մեջ պետականությունը եղել է դրվագաբար, մինչդեռ ամենևին այդպես չէ: Փաշինյանի քարոզչական, մանիպուլ յատիվ մյուս հնարքը մտացածին «հակասությունների», անգամ «հակադրությունների» ամբողջ «համակարգեր» հորինելն ու դաշտ նետելն է: Դե, արդեն «դասական» համարվող «նախկին-ներկա», «սև-սպիտակ»-ից մինչև համեմատաբար վերջերս շրջանառած «Հայրենիք-պետություն», «Արարատ-Արագած», «պատմական արդարություն-անվտանգություն» արհեստական հակադրությունները:
Ըստ որում, ազգային ինքնագիտակցության, ազգային ինքնության դեմ պայքարողների շարքում Փաշինյանն ու իր օտարահաճ կառավարությունը առաջինը չեն:
Ճիշտ է, մինչ այս նման քաղաքականություն, քարոզչություն իրականացնողները հիմնականում եղել են օտար նվաճողներ, օտար կայսրություններ, որոնց ազդեցության տիրույթում հայտնվել են Հայաստանն ու հայությունը: Տարբերությունն այն է, որ հիմա դա անում է մի կառավարություն, որը ֆորմալ առումով հայկական է, էլի՝ ֆորմալ առումով՝ ձևավորվել է Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների, քվեարկության հետևանքով:
Այդ համատեքստում ամենևին էլ պատահական կամ վրիպակային դրսևորում չէ այն, որ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հպարտանում էր... պարտությամբ: Այսինքն, ինքը, լինելով Հայոց պետականության այսրոպեական ղեկավարը, Հայոց բանակը տանում է պարտության, Հայրենիքի մի զգալի մասը զիջում է թշնամուն ու... հպարտանում է դրանով: Դա շատ ավելի անբնական մի երևույթ է, քան... Քան նույնիսկ դժվար է ասել, թե ինչը:
Ինչպե՞ս կարող է նորմալ մարդը հպարտանալ... պարտությամբ: Առավել ևս, երբ այդ պարտության հիմնական մեղքն ու պատասխանատվությունն իր վրա է: Թերևս նաև դրա համար է նրա քարոզչությունը նման քայքայիչ «թեզեր» նետում հրապարակ: Որովհետև, որքան շատ լինեն մարդիկ, որոնք կհավատան, որ իրենք իսկապես էլ խեղճ են, տկար, անկարող, թույլ և այլն, այնքան հեշտ կլինի պարտությամբ... հպարտանալը, այնքան հեշտ կլինի նրանց վրա վախ «ծախելը»:
Մարդը, որ կարծում է, թե հայրենիքը կամ հայրենիքի մի հատվածը բեռ է, միանգամից հարց է առաջացնում, թե ի՞նչ կապ ունի նա այդ հայրենիքի ու հայրենակիցների հետ: Ավելին, եթե մեկը Արցախը համարում է կամ համարում էր բեռ, ապա նրան ոչինչ չի խանգարում և ոչինչ չի խանգարելու վաղը բեռ համարել Սյունիքը, Գեղարքունիքը, Կոտայքը, Լոռին, Տավուշը, Վայոց ձորը, Շիրակը, Արարատը, Արմավիրը, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետությունը: Այնպես որ, մի՛ հավատացեք, մի՛ հետևեք նրանց, ովքեր կգան ու կսկսեն ձեզ համոզել, թե դուք խեղճ եք, թույլ եք, տկար, անկարող, անողնաշար, անհայրենիք, անպատմություն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan