ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով արտակարգ փակ նիստ կանցկացնի Անհատներն ու միլիոնների ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել
9
Կարմիր կետագծերի թեմայով դատական նիստի մասին և ոչ միայն (ուղիղ) Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու գործարկման եռակողմ հանդիպումը չի կայացել․ մանրամասներ «Մայր Հայաստանը» շարունակում է տնետուն իրազեկման աշխատանքները (տեսանյութ) Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դամասկոսը գրավված է, Ասադը լքել է երկիրը. Թուրքիան զավթեց Սիրիան, հաջորդը... Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ... Պատերազմ Արցախում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով արտակարգ փակ նիստ կանցկացնի Կարմիր կետագծերի թեմայով դատական նիստի մասին և ոչ միայն (ուղիղ) Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են. Սուրեն Սարգսյան Սիրիական ընդդիմությունը վերահսկում է Տարտուսը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Հայաստանի իշխանության բառապաշարն ու մոտեցումները ևս բարոյալքման տանող քայլեր են Անհատներն ու միլիոնների ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու գործարկման եռակողմ հանդիպումը չի կայացել․ մանրամասներ «Մայր Հայաստանը» շարունակում է տնետուն իրազեկման աշխատանքները (տեսանյութ) Քաղաքական պայքարը ապագայի նախագծերի պայքար է, այսինքն' մտքի, երեւակայության ու կամքի Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Վարդան Ոսկանյան Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան Նիկոլը ժողովրդին հաց ու անվտանգություն չի կարող տալ, բայց կարող է տարատեսական շոուներով լավ զբաղեցնել Երկրաշարժ Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել Բաշար ալ-Ասադը «մեծ հավանականությամբ» զոհվել է Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը. Ռուբեն Մելքոնյան Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Աբրահամյան Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Եթե Նիկոլ Փաշինյանին սկսի հետաքրքրել Ալեն Սիմոնյանի անձնականը, այնտեղ շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կլինեն». Բորիս Մուրազի (տեսանյութ) Հերթական ահազանգը․ անգամ բարեկարգումը չեն կարողանում անվնաս իրականացնել (տեսանյութ) Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փարիզում կայացել է Ուկրաինայի և Վրաստանի նախագահների հանդիպումը Նիկոլն էլ Ալիևի «Աղազարյանն» է. Արմեն Աշոտյան Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև. Վահան Կոստանյան

Միջազգային հանրությունը այլ կերպ է գնահատում ռուսների հաջողությունն Ավդեևկայում, Փաշինյանը՝ այլ կերպ, բայց դա ունի իր պատճառները

Օրերս ռուս-ուկրաինական ճակատում արձանագրվեց բեկում, ուկրաինական զորքերը ստիպված եղան հեռանալ իրենց վերահսկողության տակ գտնվող Ավդեևկա քաղաքից:
Զարմանալիորեն դա համընկավ Ուկրաինայի զորքերի գլխավոր հրամանատարի փոփոխության և այն բանի հետ, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հրաժարվեց Ուկրաինային տրամադրել ավելի քան  60 միլիարդանոց աջակցությունը:
Այս իրադարձությունները լայնորեն լուսաբանվեցին աշխարի տարբեր լրատվամիջոցներում:

Այսպես, CNN Turk հեռուստաալիքը, որը ամերիկյան CNN լրատվական հեռուստաալիքի թուրքական տարբերակն է, կարծում է, որ «Ավդեևվկայի գրավումը Ռուսաստանի ամենամեծ հաղթանակն է ուկրաինական հակահարձակման ձախողումից և 2023 թվականի մայիսին Բախմուտում ռուսական զինված ուժերի հաջողությունից ի վեր»։ Հեռուստաալիքը կարծում է, որ ռուս զինվորականներին հաջողվել է «հսկայական ռազմական հմտություն ցուցաբերել ուկրաինական ֆորպոստի փլուզման ժամանակ, որը տասը տարի շարունակ սպառնում էր Դոնեցկին»։

Իսկ եգիպտական պարբերական «Ալ Խալիջը» նշում է, որ «Ավդեևվկայի գրավումը ապացուցեց, որ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան չեն հաղթի Ռուսաստանին»:

Քաթարյան  «Ալ Ջազիրա»-ն գրում է, որ «Ավդեևվկան ցույց է տվել Ուկրաինայի ռազմական ներուժի մարումը»:

Ամերիկյան Politico-ն նշում է հետևյալը. «...Շատ արևմտյան քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ ասել են, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ հակամարտությունում՝ առանց ԱՄՆ-ի լրացուցիչ 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության: Բայց նրանք նաև «վստահ չէին, թե ինչպիսին կարող է լինել ուկրաինական հաղթանակը, նույնիսկ այս ուժեղացման դեպքում»:

Չեխական Lidovky-ն նշում է.  «...Մեկ տարի առաջ Մյունխենի կոնֆերանսում Չեխիայի նախագահ Պետր Պավելը խորհուրդ տվեց մեծ հուսեր չունենալ Ուկրայինայի մասով։ Հետո նա առաջարկեց պատրաստվել վատագույնին։ Եվ նա իրավացի էր։ Այսօր արդեն ողջ Արեւմուտքը թերահավատորեն է նայում Ուկրաինայի զինված ուժերի հաջողության հավանականությանը...»:

Ամերիկյան պարբերականներից մեկն էլ համեմատելով  ԱՄՆ-ի դիրքորոշումը Ուկրաինայի հետ, հիշեցնում է Աֆղանստանի  ճակատագիրը: «... Երբ պարզ դարձավ, որ հաջողությունը հնրարավոր չի լինելու գրանցել, ամերիկացիները ձեռքները լվանալու են Ուկրաինայից...»,- նշում է պարբերականը:

Կարելի է արձանագրել, որ միջազգային ասպարեզում այլևս չեն մնացել, քիչ թե շատ ազդեցիկ շրջանակներ, որոնք կհավատային, որ Ուկրաինան կկարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:

Բայց պարզվում է, այս շարքում կա բացառություն, և նրա անունը... Նիկոլ Փաշինյան է, որ հրապարակավ հայտարարում է, որ չի կիսում դիրքորոշումը Մոսկվայի հետ այս հարցում:

Ընդ որում, բազմաթիվ երկրներ, որոնք նույնպես չեն կիսում Մոսկվայի դիրքորոշումը, հրապարակավ չեն արտահայտվում դրա մասին: Օրինակ ԵԱՏՄ անդամ մյուս երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:

Մոսկվային չեն քննադատում Չինաստանը, Հնդկասատանը: Նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավելի զգույշ է մոտենում այս հարցին:

Բայց Նիկոլ Փաշինյանը «ԴՈՒԽՈՎ Է» այս հարցում: Նա այդպիսին չէ Հայաստանի շահերի հետապնդման հարցերում, էլ չասենք Արցախի հարցում:
Սակայն, պարզվում է, կոնկրետ Ուկրաինայի հարցում Փաշինյանն ունի սկզբունքային դիրքորոշում:
Այս ամենը փաստում է մեկ բան. իրոք Հայաստանը հայտնվել է մեծ թակարդի մեջ, քանի որ ղեկարվում մի մարդու կողմից, ով հետամուտ է բացառապես իր շահերին, որոնք 180 աստիճանով հակասում են Հայաստանի շահերին, և դա արդեն տեսանելի է հանրության գրեթե 95 տոկոսի համար:
Իսկ ինչով՞ է զբաղված ընդդիմությունը: Սա արդեն քննարկման այլ թեմա է:

 Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan