Նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը․ ընդդիմադիր պատգամավորները Արմավիրում էին
Դիտել նաև
Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվել է. այն տեւել է մոտ մեկ ժամ (ֆոտո)
Չլինի ռուսական հովանոցը, թուրքերը գիտեն՝ ինչպես են վարվելու մեզ հետ. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, և հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Բրյուսելում սահմանեցին Հայաստանի օգտագործման գինը՝ 270 միլիոն եվրո
«Մեղավորությունը նորից փորձելու են բարդել Ռուսաստանի վրա». «Փաստ»
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր (փետրվարի 19-ին) Արմավիրում, ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի հետ հանդիպեցինք մեր բազմաթիվ համակիրների, հայրենակիցների հետ։ Նրանցից շատերը Դիմադրության շարժման ամենաակտիվ գաղափարակիցներն են, պայքարում միշտ առաջին շարքերում էին եւ երբեք չէին նահանջում։ Ներկա էին նաեւ Արմավիրում հաստատված մեր արցախցի հայրենակիցներից։ Խոսեցինք ստեղծված իրավիճակի, ահագնացող վտանգների եւ անելիքների մասին։ Եզրահանգումը մեկն էր՝ նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը, որի լուծման բանալին շարունակում է մնալ ազգադավների հեռացման հանրային օրեցոր մեծացող հանրային պահանջի իրականացումը»: