Միրզոյանն ու Բայրամովը առաջիկայում կհանդիպեն
Դիտել նաև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները առաջիկայում հանդիպում կանցկացնեն․ ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ ասել է Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը օգտակար է եղել և անցել կառուցողական մթնոլորտում՝ ընդգծելով, որ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այս առումով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շուտով հանդիպումներ կլինեն արտգործնախարարների մակարդակով»,-ասված է հայտարարության մեջ։