Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Ալիևի ու Շոլցի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Ինչպես նշված Փաշինյանի պաշտոնական կայքում, քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ»,- նշված է Փաշինյանի կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
