2024 թվականից թանկացել է ջրի վարձը՝ 180 դրամից դառնալով 206 դրամ
![2024 թվականից թանկացել է ջրի վարձը՝ 180 դրամից դառնալով 206 դրամ](/timthumb.php?src=/disc/17-02-24/3e56ff2960d8a8a5aca114a8b1bf2ff7.jpg&w=450)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հնարավոր հանրաքվեից ու Ադրբեջանին հնարավոր զիջումներից առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանրությանը կաշառելու քաղաքականություն է որդեգրել։
Բանն այն է, որ 2024 թվականից թանկացել է ջրի վարձը՝ 180 դրամից դառնալով 206 դրամ, սակայն կառավարությունը որոշել է չթանկացնել վարձն այս տարի, այդ հարցը լուծում են պետական բյուջեի հաշվին՝ սուբսիդավորելով տարբերությունը։ Այլ կերպ ասած՝ կառավարությունը որոշել է հարկատուների վճարած հարկերի հաշվին ժողովրդին հերթական «լավությունն» անել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում