Թաթոյան. Փաստահավաք այցով Ներքին Հանդում ենք
Դիտել նաև
Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
Բերման են ենթարկվել ավելի քան 40 հոգի, ինչպես Երևանում, այնպես էլ՝ Ոսկեպարում. Արման Թաթոյան
Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով. Արման Թաթոյան
Չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները․ Թաթոյան
Փաշինյանը կրկին մեծ նվեր է մատուցում Ալիևին. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Հայաստանի նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը փաստահավաք այցով Սյունիքում է՝ այս պահին` Ներքին Հանդ գյուղում:
«Տեղում հավաքագրված փաստերը լրացուցիչ ապացուցում են, որ 3 օր առաջ ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի տարածք, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղ ներխուժած վայրերից արձակված կրակոցներով են սպանել մեր զինվորականներին:
Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, հանդիպումներ, այդ թվում` բնակիչների հետ, ովքեր զրկված են անվտանգ և բնականոն կյանքով ապրելու իրավունքից:
Մանրամասներ փաստերը կամփոփվեն ու կներկայացվեն ավելի ուշ»,-գրել է նա։
Աղբյուր՝ Panorama.am