Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Արնածոր «խաղաղություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հարկավ, փետրվարի 13-ի լուսադեմին, Ներքին Հանդի մեր դիրքերը պահող մեր զինվորականների վրա կրակ բացողը եղել են ադրբեջանական թուրքերը: Բայց Ներքին Հանդում մեր ունեցած 4 զոհերի արյան մեղքն ու պատասխանատվությունը ուղիղ գծով նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության և նրա իշխանական թիմի վրա է: Նկատի ունենք, իհարկե, առաջին հերթին քաղաքակա՛ն պատասխանատվությունը, որքան էլ որ Փաշինյան, ՔՊ և պատասխանատվություն բառերն անհամատեղելի են թվում: Դիտարկենք մի շարք իրողություններ, որոնք տրամաբանորեն (այլ ոչ թե հուզական ընկալման առումով) հանգեցնում են մեղավորության ու պատասխանատվության վերաբերյալ նշված պնդմանը:

Առաջինը՝ ի՞նչ հանգամանքներում և ինչի՞ հետևանքով ադրբեջանական զինուժը ոչ միայն հայտնվեց, դիրքավորվեց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մերձակայքում: Իսկ տեղի ունեցավ դա այն բանի հետևանքով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, 2020-ի եռակողմ (այն հաճախ նշում ենք՝ կապիտուլ յացիոն) հայտարարությունից հետո, ի խախտումն իր իսկ ստորագրած փաստաթղթի, անհարկի հետ քաշվելու հրաման տվեց հայկական զինուժին: Բնականաբար, Ալիևը շտապեց օգտվել այդ «նվիրատվությունից», և, շուրջ երկու տասնյակ կիլոմետր առանց որևէ կրակոցի առաջ գալով, ադրբեջանական զինուժը հայտնվեց Ներքին Հանդի գլխին: Նույնը, ի դեպ, Կապանի դեպքում:

Հետագայում արդեն թշնամին աստիճանաբար ավելի ու ավելի բարելավեց իր դիրքերը: Իսկ այդ ընթացքում փաշինյանական իշխանությունն ու իրենց քարոզչությունը միտումնավոր մոլորության մեջ էին գցում հանրությանը՝ գործնականում չհաղորդելով ստույգ տեղեկություն իրական վիճակի վերաբերյալ: Ինչ էլ հնարավոր է եղել պարզել ու հասցնել հանրությանը, եղել է էնտուզիաստ առանձին լրագրողների, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորների ջանքերի գնով:

Երկրորդ. զուտ տեղային կացությունը մի կողմ դնելով և ավելի լայն ընդգրկմամբ իրավիճակը դիտարկելով՝ կարող ենք նշել, որ թշնամու «առիթավորվելու», եթե կուզեք՝ ոգևորվելու հիմնապատճառներից մեկն էլ այն է, որ.

ա) Ալիևի հակահայ ռեժիմի նախորդ վայրագ գործողությունները գերազանցապես մնացել են անպատիժ ու անպատասխան,

բ) Փաշինյանը շարունակաբար վարել ու վարում է զիջողի, պարտվածի «քաղաքականություն»,

գ) ի հակառակ փաշինյանական քարոզչության տարփողումներին՝ Հայոց բանակը այս երեք տարվա ընթացքում չի բերվել այնպիսի մակարդակի, որ թշնամու մտքով իսկ չանցներ նման սադրանքների դիմել:

Երրորդ՝ ավելի լայն վերցնենք. մինչ թշնամին, ի դեմս Ալիևի ու նրա ռեժիմի ներկայացուցիչների, հոխորտում է «Արևմտյան Ադրբեջան» (նրանք այդպես են անվանում Հայաստանը), «Էրիվան» մտնելու մասին, շարունակ նորանոր սպառնալիքներ է հնչեցնում, այսպես կոչված՝ «պաշտոնական Երևանից», ի պատասխան, հնչում են բացառապես «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի», «խաղաղության»՝ չգիտես թե էլ ինչի կայտառ ելևէջներ:

Չորրորդ. այդ ո՞ւմ հետ է, ի վերջո, ուզում խաղաղության պայմանագիր կնքել Նիկոլ Փաշինյանը: Ալիևի՞: Իսկ ո՞վ է Ալիևը: Իսկ Ալիևը պատերազմական հանցագործ է, որի միակ արժանի տեղը միջազգային տրիբունալն է, կամ, եթե այդքան երկար դատավարական պրոցեսներ չլինեն, գնդակահարության պատը: Ալիևը հակահայ, հանցագործ, մինչև կոկորդը հայկական արյան մեջ թաթախված, Արցախն ու Հայաստանի մի մասը զավթած հրոսակի պարագլուխն է: Նրա համար բացարձակապես խնդիր չէ որևէ բան ստորագրել, իսկ դրանից 5 րոպե անց խախտել այդ ստորագրությունը: Հնարավո՞ր է նման ոճրագործի հետ «լավով» պայմանավորվել: Բացառվա՛ծ է:

Ավելին, հենց Ալիևը, իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով, ցուցադրական քայլերով ասում է, որ խորապես թքա՛ծ ունի խաղաղության վրա՝ օրակարգով ու «խաչմերուկով» հանդերձ:

Հինգերորդ. իսկ այդ ի՞նչ «խաղաղասիրական» դոկտրին է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի ամբողջ «դոկտրինը» հանգում է թշնամուց խաղաղություն մուրալուն, թշնամուց մեր երկրի «կադաստրի թուղթ» խնդրելուն, մեծ հաշվով՝ թշնամու սպառնալիքների հաշվին հայ ժողովրդին վախ «ծախելուն»:

Վեցերորդ. իսկ ո՞վ է Փաշինյանը: Նկատի ունենք՝ ո՞վ է նա՝ իր «բանակցային» նկարագրով: Իսկ Նիկոլ Փաշինյանը պարտված, Արցախը պարտության տարած, Արցախն ուրացած անձնավորություն է, որ, ի ողբերգություն մեր երկրի ու ժողովրդի, շարունակում է բոլոր բջիջներով կառչած մնալ վարչապետի աթոռին: Ինչ էլ անի կամ չանի, ինչ էլ հայտարարի կամ չհայտարարի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է: Նա, ըստ որում, մի քանի անգամ է պարտվել Ալիևին: Իսկ վերջինիս ձեռնտու է հենց նման մեկը, որ ուզածը, դեռ մի բան էլ ավելին ստանա, որ Նիկոլ Փաշինյանի միջոցով շարունակաբար նվաստացողի վիճակում պահի ու տեսնի հայությանը:
Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը երբեք, ոչ մի պարագայում ոչ մի ընդունելի բան չի կարող բերել: Նրա «խաղաղությունը» արնածոր է, նրա «խաղաղությունը» շիրմատան «խաղաղություն» է: Նրա «ապագա»-ն առանց Հայոց պետականության է, նրա «նոր Հայաստանն» առանց հայության է: Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում Հայաստանը, քանի դեռ Հայաստանի կողմից բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, թշնամին ավելի ու ավելի է լկտիանալու և առաջ գալու, շարունակելու ենք կորուստներ ու զոհեր ունենալ, Հայաստանը շարունակելու է կծկվել ու կռկվել, փոքրանալ ու կորցնել:

Ի՞նչ անել:
Փոխե՛լ բանակցողին, ինչի մասին արդեն երեք տարուց ավելի բարձրաձայնում են տրամաբանություն ունեցող մարդիկ, ազգային մտածողություն ունեցող մարդիկ, երկրի ու ժողովրդի ապագայով մտահոգ մարդիկ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan