Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Բիզնեսը կորցնում է վստահությունը

Այլևս պարզ է, որ բրիտանական հեղինակավոր HSBC բանկը Հայաստանում դադարեցնում է իր գործունեությունը։ HSBC-ին, որը հանդես էր գալիս «HSBC բանկ-Հայաստան» անվանումով, Հայաստանում վաճառում է իր ակտիվները։

Դրա համար բերվում են տարբեր պատճառաբանություններ։ Հիմնավո՞ր են այդ պատճառաբանությունները, թե՞ ոչ, այնքան էլ էական չէ։

Անկախ նրանից՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանից հեղինակավոր միջազգային բանկի դուրս գալը, դա բոլորովին էլ լավ բանի մասին չի խոսում։ Գրեթե 28 տարի Հայաստանում բարեհաջող գործելուց հետո բանկի հեռանալը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Հատկապես, եթե հաշվի առնենք շահութաբերության այն մակարդակը, որը վերջին տարիներին արձանագրվել է՝ ինչպես ընդհանրապես Հայաստանի բանկային համակարգում, այնպես էլ՝ HSBC-ում։

Վերջին երկու տարիներին Հայաստանը գտնվում է ֆինանսական մեծ հոսքերի ազդեցության տիրույթում, ինչը բանկերի համար բարձր շահույթներ է ապահովում։ Թվում է, թե այդ պայմաններում ֆինանսական շուկայի մասնակիցները պիտի հակված լինեին մնալու ու շարունակելու աշխատել Հայաստանում։ Բայց միջազգային հեղինակավոր բանկը որոշել է հեռանալ։ Նույնիսկ արձանագրված բարձր շահույթները պատճառ չեն եղել դրա համար։

Հիշեցնենք, որ անցած տարի բանկի շահույթները գերազանցեցին 11 մլրդ դրամը։ Նախորդ տարի էլ այն ստացել է 8 մլրդ դրամից ավելի զուտ շահույթ։ Բանկի շահութաբերությունն անցած տարի աճել է ավելի քան 37 տոկոսով։

Բանկի գործունեության համար սրանք փայլուն արդյունքներ են։ Բայց անգամ նման արդյունքների պարագայում, որոշել են հեռանալ, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ իշխանությունների պարբերաբար հնչեցրած հայտարարությունների շրջանակներում։

Միջազգային հեղինակավոր բանկի հեռանալը թուլացնում է Հայաստանի տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահությունը։ Հատկապես որ, այդ վստահությունը բոլորովին էլ բարձր չէ, ու դա երևում է նաև օտարերկրյա ներդրումների կառուցվածքից։ Արտաքին կապիտալն առանց այդ էլ մեծ դժկամությամբ է գալիս Հայաստան։ Եթե նույնիսկ գալիս է, գալիս է շատ սահմանափակ ոլորտներ ու սահմանափակ երկրներից։

Դրա համար, անշուշտ, բազմաթիվ պատճառներ կան՝ սկսած տնտեսական իրավիճակից, վերջացրած անվտանգային խնդիրներով, ներդրումների պաշտպանվածությամբ։ Ներդրողը Հայաստանում կարող է բախվել այլ երկրից ստացվող ուղղակի ռազմական ներգործության հետ, իսկ պետությունը՝ ի դեմս կառավարության, ոչնչով չկարողանա պաշտպանել նրան։ Չկարողանա ապահովել ներդրողի ու ներդրումների անվտանգությունը և հարկադրված լինի տեղափոխել ծրագրի իրականացման վայրը։

Սա չլսված-չտեսնված բան է, որից առավել վատ ազդակներ օտարերկրյա և ընդհանրապես ներդրողներին փոխանցել, հնարավոր չէ պատկերացնել։

Հայաստանում ներդրումների ռիսկայնությունը չափազանց բարձր է։ Դա առաջին անգամ չէ, որ տեսնում ենք։

Նախկինում ևս ներդրողները բազմիցս բախվել են նման իրավիճակների։ Հարյուրավոր միլիոն դոլարներ ներդնելուց հետո, ստիպված են եղել դադարեցնել աշխատանքները, որին նպաստել են նաև իշխանությունները։

Ամուլսարի ծրագիրը դրա վառ արտահայտությունն է։ Իշխանությունների գործուն աջակցությամբ ժամանակին այն բախվեց խնդիրների։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հաթաթաներ էր տալիս։ Ասում էր՝ «ընկերություններ կան, գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախենում… ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք՝ ձեզնից»։

Այսպիսի հայտարարություններից հետո, հիմա կառավարությունը ստիպված է պետական բյուջեից հարյուր-հազարավոր դոլարներ ծախսել միջազգային դատարաններում Հայաստանի շահերը պաշտպանելու համար։

Ու դեռ հարց է, թե այս ամենն ինչո՞վ կավարտվի։

Միայն այս տարվա սկզբին շուրջ 200 հազար դոլար հատկացվեց Ամուլսարի գործով Արբիտրաժային դատարանի ծախսերը փակելու համար։

Դրանից կարճ ժամանակ առաջ էլ գրեթե նույնքան հատկացվել էր՝ «Սանիտեքն՝ ընդդեմ Հայաստանի» գործով։

Բայց սրանք դեռ ծիծեռնակներ են։ Եթե հանկարծ այնպես ստացվի, որ Միջազգային արբիտրաժային դատարանը Հայաստանի դեմ որոշում ընդունի, դա կարող է պետական բյուջեի վրա հարյուրավոր միլիոն դոլարներ նստել։ Զուտ այն պատճառով, որ կառավարությունն ու իշխանություններն, իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ խախտել են ներդրողների իրավունքները։

Հայաստանի ներդրումային գրավչությունը միշտ էլ չի փայլել։ Բայց վերջին տարիներին ավելի է վատացել։ Ու ինչպես վկայում է HSBC բանկի օրինակը, նույնիսկ նման խոշոր ներդրողներն են հակված հեռանալ։ Դա կպաճառաբանվի հետաքրքրությունների փոփոխություններով, կապիտալի վերաբաշխմամբ, թե այլ կերպ, նշանակություն չունի։ Պատճառներ միշտ էլ կարելի է գտնել։ Փաստը մնում է այն, որ գրեթե երեք տասնամյակ հաջողությամբ աշխատելուց և բանկային համակարգում բարձր հեղինակություն ձեռք բերելուց հետո, բանկը հեռանում է Հայաստանից։

«Որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ Չնայած այն հանգամանքին, որ HSBC Հայաստանի ցուցանիշները բարձր են եղել, այնուամենայնիվ, HSBC խմբի ռազմավարությունն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այս համատեքստում Խումբն իր բիզնեսի համար նպատակահարմար չի գտել շարունակել ներկայությունը Հայաստանում»,-այսպես էր HSBC-ն մեկնաբանել Հայաստանից իր հեռացումը։

Հատկանշական է, որ բանկը Հայաստանից հեռանում է, ինչպես իշխանություններն են հայտարարում, մեր տնտեսության բարձր աճերի, բուռն զարգացումների ու ծաղկման շրջանում, որտեղ բանկային համակարգի դերը, թվում է, թե ավելի պիտի մեծանար ու կարևորություն ստանար։

Համաշխարհային հեղինակություն ունեցող բանկի հեռանալը կարող է վատ ազդակ լինել ոչ միայն գործող, այլև պոտենցիալ ներդրողների համար։ Բայց դա այն է, ինչ այսօր ունենք։ Ու այն, ինչ տեղի է ունենում, խոսում է Հայաստանի ներդրումային դաշտի, տնտեսության, ֆինանսական համակարգի և, վերջապես, իշխանությունների նկատմամբ օտարերկրյա խոշոր բիզնեսի վստահության մասին։ Մնացածը երկրորդական է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan