Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան ՀՀ-ն, հատկապես ՊՆ-ն պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինեն մարտական գործողություններին. Օհանյան
17
ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Պատերազմ Արցախում
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը». «Կարճ ասած» «Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի Սրբազանին ԱԺ-ում բավականին ջերմ են ընդունել Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում «Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216 ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) Ավելի ու ավելի շատ զարգացող երկրներ են բացահայտորեն խոսում BRICS-ի նախաձեռնություններին միանալու ծրագրերի մասին Սկզբում պետք է փոխել հասարակության հոգեվիճակը, մթնոլորտը, որ հնարավոր լինի փոխել իշխանությունը Ձերբակալվել է ԱԱԾ հագուստով կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի 5-րդ անդամը «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու». Ոսկան Սարգսյան Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են. Oragir.news Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան Մենք որոշել ենք քաղաքական դաշտի անխտիր բոլոր գործոնների հետ հանդիպել․ Սրբազան ՀՀ-ն, հատկապես ՊՆ-ն պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինեն մարտական գործողություններին. Օհանյան Աղբահանությանն ուղղված միլիարդավոր գումարները փաստացիորեն չեն ծառայում իրենց նպատակին (տեսանյութ)

Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին. Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին, մեր ինքնագիտակցությանը, ապագայի տեսլականին և ի վերջո՝ ինքներս մեզ, այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

«Խոսքի ազատության իրավունքով, խնդրում եմ, պարզապես լռեք։ Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին, մեր ինքնագիտակցությանը, ապագայի տեսլականին և ի վերջո՝ ինքներս մեզ։ Պահքը առիթ է՝ լռության մեջ դիտարկելու մեր նախընթաց կեցությունը և փրկելու այն, ինչ իսպառ դեռ չի կորսվել, սրբագրելու և շտկվելու հանուն ապագայի։
 
Ո՞ւր պիտի հասնենք՝ ոտքի կոխան անելով անխտիր ամեն ինչ, արժեզրկելով ամեն սրբություն ու արժեք, մակերեսային և պարզունակ դարձնելով մեր ազգի անցյալի և ներկայի նվիրական մղումներն ու ձգտումները, վիճարկելով մեր գոյության իրավունքը։
 
Ի սեր Աստծո, կանգ առեք և գեթ առժամանակ լռեք։ Այն, ինչ տեսնում ենք, հոգեմտավոր սպանդ է, գրեթե ազգային ինքնասպանություն, մի ճահիճ, որն իր տիրույթում հայտնվածին երբեք առիթ չի տալիս փրկության։ Նկատելի մրցավազքի մեջ ոչինչ և ոչ մեկի չեք փրկի, եղածն էլ կկորցնենք։ Դրա իրավասությունը ոչ մեկին մեր ժողովուրդը չի ընծայել։
 
Սիրելիներ, մեր այսրոպեական հաղթանակները, որքան էլ որ թանկ ու գոհացուցիչ կարող են թվալ, արժեք չունեն և հաջորդ իսկ ակնթարթին՝ պատեհ կամ անպատեհ, վերաճում են նոր ողբերգության, պատճառում նոր ցավ և հուսալքություն։
 
Ի սեր Աստծո, կանգ առեք և մի ընկեք համընդհանուր հորձանապտույտի մեջ, ինչն անկարող է դարձնում մոլորեցուցիչ գաղափարական մեգի մեջ նշմարել ճշմարիտ ուղին։
 
Պետք է լռել, չհայհոյել, չայպանել, չվիրավորել, չհպարտանալ, չվատաբանել, չպիտակավորել, չզազրախոսել՝ այս բոլորը մեղք են, պետք է պարզապես լռել, հանդարտվել ու այդպիսով ունակ կլինենք ազգովի, ամենքս զատորոշելու այլ ձայներ, որոնք իսկ կուղենշեն անձնական և հավաքական վերընթացի ցանկալի ուղին։ Հենց լռության մեջ, ի վերջո, կարող եք լսել Աստծո՝ Արդարության, Սրբության և Ճշմարտության ձայնը։
 
Լուռ մնալը ևս պահեցողություն է։ Պետք է կարողանալ լռել, որպեսզի ատակ լինենք պատասխանատվությամբ իրագործելու ապագա հաղթություններն երաշխավորող վեհ առաքելությունը՝ ազգային ցանքը, որպեսզի մեր տեսակի ցորյանը լինի առողջ, ազնիվ, հասուն և բարեբեր։
 
Բարի պահեցողություն»,- նշել է Տեր Վահրամը։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan