«Չեմ բացառում, որ Փաշինյանն ուղիղ եթեր մտնի ու «Գինի լից» երգի». Բորիս Մուրազի (տեսանյութ) Փաշինյանն արդեն գալիս է Իրանի և Թուրքիայի հետ սահմանին կանգնած ռուս սահմանապահների հետևից Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ժամանակ դատավորը պարբերաբար նիրհում էր
13
Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին «Մայր Հայաստանի» ավագանու անդամը Տիգրան Ավինյանի հրաժարականի ընթացակարգն է ներկայացրել (տեսանյութ) 2018թ․ հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Հրայր Թովմասյանին դատելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով Տպավորիչ կլիներ՝ մտնեի դատարան, պահեի մաքուր թուղթ ու համարեի՝ պաշտպանական ճառս ավարտված է. Հրայր Թովմասյան Ինձ առաջարկվել է արդարադատության վրայով անցնելու գործարք և մեղսակից դառնալ պետության հիմքերի կազմաքանդմանը․ Հրայր Թովմասյան Մանդատագողության, հետընտրական ընտրակեղծիքների, արտահերթ ընտրությունների և տրանսպորտի թալանչիական գնի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավորին Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երևանի ավագանու 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել Ո՛չ Արևմուտքն է անտեսված, ո՛չ Ռուսաստանը «Չեմ բացառում, որ Փաշինյանն ուղիղ եթեր մտնի ու «Գինի լից» երգի». Բորիս Մուրազի (տեսանյութ) Խոշոր վթար Շիրակի մարզում․ կա 6 վիրավոր Այս ճիվաղային մտքերի հեղինակը ՔՊ պատգամավոր է. Լիլիթ Գալստյան Քա՞նի սուտ է հնարավոր ասել 3 ժամ 20 րոպեում. «Կարճ ասած» Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով․ Հրայր Թովմասյան «Այ թե կիմանա իսկական տաքսու դրայվը ոնց է լինում»․ Վահե Սարգսյան «Թե ում հրահանգով է նման հայտարարություն տարածվել, դժվար չէ կռահել»․ Գառնիկ Դանիելյան Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին Ալիևը պատրաստվում է մեծ պատերազմի. Կարեն Վրթանեսյան Փողոցում 250 հազար մարդ է պետք իշխանափոխության համար. Արա Վարդանյան Փաշինյանն արդեն գալիս է Իրանի և Թուրքիայի հետ սահմանին կանգնած ռուս սահմանապահների հետևից Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ժամանակ դատավորը պարբերաբար նիրհում էր Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ» Արցախցիների իրավունքների մասին պահանջագիր՝ կառավարությանը Բոլորի գրպանում պետք է գժի թուղթ դնես, քանի որ նման մտքեր առողջ մարդը չի կարող արտաբերել. Խաչիկ Մանուկյան Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ» Շիրազ-Մազմանյան-Գևորգ Չաուշ-Սիլիկյան խաչմերուկը մշտապես խցնանված է և կան բազմաթիվ ռիսկեր (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ավագանու անդամը Տիգրան Ավինյանի հրաժարականի ընթացակարգն է ներկայացրել (տեսանյութ) 2018թ․ հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ Ռումբի տեղադրման ահազանգեր՝ երկու հայտնի մոլերում Հրայր Թովմասյանին դատելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ Ասում եք` եկեք գնանք ընտրությունների․ ձեր խոսքին տե՛ր եղեք «Հայկական դաշտում սկսվել «Զանգեզուրի միջանցքի» գովազդը»․ Վարուժան Գեղամյան

Ադրբեջանցիները ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշաքարը

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի մանկական պուրակում Աշոտ Ղուլյանի հուշաքարի հրապարակային ոչնչացումը և դրա տարածումը խոսում է Ադրբեջանի կողմից Արցախի անկախության շրջանի հուշարձանների ոչնչացման հստակ և ծրագրային քաղաքականության մասին։ Այս մասին նշված է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքում։

«2024 թվականի փետրվարի սկզբին ադրբեջանական թելեգրամյան ալիքից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշաքարը։ Այն պատրաստել էր քանդակագործ Յուրի Սամվելյանը՝ 1996 թվականի Արցախի ամենամյա սիմպոզիումի շրջանակներում։

Սիմպոզիումի ավարտից հետո հուշարձանը տեղադրվել էր Ստեփանակերտի մանկական պուրակում, այնուհետև՝ 1997-1998 թվականներին տեղափոխվել Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակ։ 2020 թվականի ռազմական գործողություններից հետո պուրակը և հուշաքարի շրջակայքը վերանորոգվել է։ Հուշաքարն իրենից ներկայացնում է բազալտե հսկայական մի ժայռաբեկոր (ասեք նմանություն բերելով հերոսի «Բեկոր» անվան հետ), որի վերնամասում՝ «ժայռից դուրս է գալիս» Աշոտ Ղուլյանի դիմաքանդակը: Ժայռի ստորոտում քանդակված է վիրավոր զինվոր դիմացը վահան։ Վահանի կենտրոնում Գանձասարի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի մեկենասի քանդակն է՝ գլխավերևում եկեղեցու մանրակերտով հանդերձ: Հուշաքարի վրա Աշոտ Ղուլյանի սիրած արտհայտությունն է. «Ես ծովն եմ սիրում»: Հերոսն իր հարցազրույցներում նշում էր, որ խաղաղության պայմաններում մի նավ է պատրաստելու և շրջելու աշխարհով մեկ։

Հուշարձանի հրապարակային ոչնչացումը և դրա տարածումը խոսում է Ադրբեջանի կողմից Արցախի անկախության շրջանի հուշարձանների ոչնչացման հստակ և ծրագրային քաղաքականության մասին։

Մեր արձագանքը

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։

Հուշարձանի բացահայտ ոչնչացումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

«Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» ՅՈւՆԵՍԿՕ-ի 1972 թ. կոնվենցիան որևէ ժողովրդի ժառանգության ոչնչացումը համարում է աշխարհի բոլոր ժողովուրդների ընդհանուր հարստության կործանարար աղքատացում և շեշտում դրա բացառիկ արժեքների պահպանության անհրաժեշտությունը (Convention Concerning the Protection of the World Cultural and Natural Heritage, հոդված 6)։ Իսկ ըստ Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»,- նշված է կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan