Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
![Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա](/timthumb.php?src=/disc/09-02-24/bcbf6b6585df6e26d121c60773ef75c1.jpg&w=450)
Դիտել նաև
ԱՄՆ-ի գլխավոր նպատակը բոլորին Ռուսաստանի դեմ տրամադրելն է. Էդուարդ Լոզանսկի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ)
Հայաստանը փորձում է ժամանակ շահել. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
ՀՀ-ն կօգտագործվի Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար. Ալեքսեյ Կոչետկով (տեսանյութ)
Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա, հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
«Փետրվարի 8-ին «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին փոխանցվեց Ուկրաինայի հայերի միության շտաբի հերթական մարդասիրական օգնությունը, որը տրամադրել էր ՀՀ կառավարությունը։ Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ»,- ասվում է հայտարարությունում։
Նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալին։ Հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։