Ո՞ր «երրորդ կողմին» Բաքուն չի ցանկանում տեսնել Հայաստանի հետ սահմանին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ (տեսանյութ) Ժողովու՛րդ, ուշքի եկե՛ք, այդ տղան խաբում է. Հրանտ Բագրատյան
7
Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտի ակցիաները (ուղիղ) Քաղաքական դաշտի պատկերը բացահայտվեց ընդամենը 50 դրամով․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է Կարեն Սիմոնյանը․ ՔՊ-ում անհանգիստ են ու վախեցած Գյումրիի ընտրություններից (տեսանյութ) Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Սա՛ է քաղաքային իշխանության «բարեփոխած» և թանկացրած տրանսպորտը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Ովքեր են կողմ և դեմ տրանսպորտի թանկացմանը, ինչու է Սերժ Սարգսյանը կողմ 150 դրամին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գյումրին՝ ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ զարգացման ծրագիր (տեսանյութ, լուսանկար) Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ #Բոյկոտ․ վաղ առավոտից «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Փաստեր․ ինչերի՞ դեմ էր պայքարում Նիկոլը, որոնք այժմ իրականություն են․ «Կարճ ասած» Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին «Քո ծաղկավոր տռուսիկն էր պակաս»․ Փաշինյանին ծաղրում են իր ֆեյսբուքյան էջում Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. Երկիր Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտի ակցիաները (ուղիղ) «էս իշխանության գերնպատակը Հայաստանը դատարկելն է»,-շիրակցի ֆերմեր Իրանը կողմ է Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանակացած ճանապարհ, որը կներառի միջանցք, դրան դեմ ենք. Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները Սամվել Վարդանյանը սև ժապավեն փակցրեց ՄԻՊ գրությամբ ցուցանակի վրա «Ինձ համար Արցախից ժամանած կանայք ուժի ցուցանիշ են, երբ ցավի մեջ անցնելուց հետո կարողանում են լինել խնամված». Լուիզա Ներսիսյան Քաղաքական դաշտի պատկերը բացահայտվեց ընդամենը 50 դրամով․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է Կարեն Սիմոնյանը․ ՔՊ-ում անհանգիստ են ու վախեցած Գյումրիի ընտրություններից (տեսանյութ) Պարտություն՝ հանուն իշխանության. Ուկրաինա-Հայաստան կարևոր զուգահեռներ Գոնե այսօր ողջ ընդդիմությունը պետք է համախմբվեր և վռնդեր դավաճաններին. Ավետիք Իշխանյան Ո՞ր «երրորդ կողմին» Բաքուն չի ցանկանում տեսնել Հայաստանի հետ սահմանին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ (տեսանյութ) Բաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել «Փաշինյանը Տիգրան Ավինյանին պահում է, որ ընտրություններից առաջ փուռը տա՞»․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի Ժողովու՛րդ, ուշքի եկե՛ք, այդ տղան խաբում է. Հրանտ Բագրատյան Իշխանությունը շարունակում է մանիպուլացնել Սա՛ է քաղաքային իշխանության «բարեփոխած» և թանկացրած տրանսպորտը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Մերձավանի կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ովքեր են կողմ և դեմ տրանսպորտի թանկացմանը, ինչու է Սերժ Սարգսյանը կողմ 150 դրամին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քաղաքապետարանի երեք պաշտոնյա կալանավորվել է Հարկատուներին հերոսացրեցին, որ ավելի խորը մտնեն գրպանները. Գառնիկ Դանիելյան Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի ելույթին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։ «Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին փորձ էր՝ օգտագործել այդ ինստիտուտներն իրենց անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզի, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանման համար»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես էր եկել ելույթով. «ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա.

1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը,

2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը,

3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը: Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։

Հայաստանը տասնամյակներ շարունակ, Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց առաջ էլ, նախաձեռնող և առաջամարտիկ է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և դատապարտման գործընթացներում՝ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում: ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ և անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը:

ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan