Նվիրատվություն Ավինյանին՝ մեկը պապայից, մեկն էլ ՀՈԱԿ-ից. Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
Երևանի ավագանու արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը Տիգրան Ավինյանին մեղադրեց ժողովրդի գումարները մսխելու մեջ:
«Տիգրան Ավինյանը վերջերս որոշեց վերանորոգել իր օֆիսը: Ծախսել է 23.873 դրամ մեկ քառակուսու մեջ: Դուք՝ ՔՊ-ականներդ ձեր տան լամինատի համար այդքան կծախսեի՞ք, այդքան գումար ընդհանրապես ունե՞ք, որ մի հատ էլ 23000-ոց լամինատ դնեք: Ո՞րն է տարբերությունը, որ ձեզ համար 2000-4000 դրամանոց եք դնում, էստեղ գալիս եք ժողովրդի փողերով 23000-ոց եք դնում: Դուք եկել եք էստեղ տնօրինեք ժողովրդի փողերը: Ի՞նչն է ձեզ թույլ տալիս էսպես ծախսեր անել»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուր՝ Yerevan.today