Ումից «օրինակ վերցնել». Մալդիվների խորհրդարանում ծեծկռտուքի ժամանակ պատգամավորներից մեկը կծել է գործընկերոջ ազդրը
![Ումից «օրինակ վերցնել». Մալդիվների խորհրդարանում ծեծկռտուքի ժամանակ պատգամավորներից մեկը կծել է գործընկերոջ ազդրը](/timthumb.php?src=/disc/31-01-24/09e668971c8681f54751d78ef4942757.jpg&w=450)
Մալդիվների խորհրդարանում քաոս է առաջացել։ Օրենսդիր մարմնում անկառավարելի վիճակ ու բռնություններ են սկսվել, երբ քաղաքական գործիչները վիճել են կաբինետի նոր նախարարների նշանակման շուրջ:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ վիճաբանության ժամանակ վիրավորվել է մեկ պատգամավոր:
BBC-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես պատգամավորներից մեկը գլուխը մտցնում է գործընկերոջ ոտքերի արանքը, ինչից հետո բղավոց է լսվում։ Ենթադրվում է, որ օրենսդիր մարմնի անդամը կծել է գործընկերոջ ազդրը։
Աղբյուր՝ panorama.am
Տեսանյութը՝ այս հղումով
https://t.me/panoramaam/27717