Ռուսաստանը արձագանքել է Հայաստանի՝ Ադրբեջանին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ փոխանցելուն
Դիտել նաև
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների
Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»
Ռիչարդ Մուրը և Ուկրաինայում, և Հայաստանում կատարվողի ճարտարապետն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանքերը, որոնք հանգեցնում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։
Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է գործընկեր դառնալ Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին փոխանցելու հարցում։
«Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը ակտիվորեն աջակցել է անհայտ կորածների որոնման և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցում։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր Ադրբեջանին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ փոխանցելու մասին։