Պատմության դասագիրք գրելը դարձել է ճանապարհ ասֆալտապատելու պես բան. Կարո Վարդանյան (տեսանյութ)
Դիտել նաև
Աշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվում
Հերթական դպրոցն է փակվում
Հունիսի 11-ին մեկնարկում է ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը
Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է և գործադուլ. փաշինյանական իշխանությունն ուզում է հեռացնել տնօրենին
Խաղի կանոնները կփոխվեն, եթե ասենք՝ համաձայն չենք. Ավետ Ադոնց (տեսանյութ)
«Ի՞նչ է նշանակում 60 էջից ավելի վրիպակներ, սխալներ։ Ակամա սկսում եմ մտածել, որ «ոչ էական, մասնագիտական» սխալները, վրիպումները ուշադրությունը շեղելու համար են, հեղինակը դիտմամբ է հեղեղել այդքան մանր-մունր վրիպակներով, որպեսզի էականը չտեսնենք այդքան սխալների մեջ»: Այս մասին 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների հերթական քննարկման ժամանակ ասաց գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։
Նա հարցադրում արեց՝ արդյո՞ք դասագիրքը թերթողները, ընթերցողները զգացողություն են ունենում, որ մեր ողջ պատմական ընթացքն ազատագրական պայքարի ընթացք է։