Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան
13
Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մոսկվայում Ալիևին անվանել են «օբիժեննիկ» և «պի***ռաս» Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին թշնամիների հարվածի վտանգի առջև. Ի՞նչ անել Բա էն 550 մլն դրամը կամ 1 մլն 300 հազար դոլարն ինչի՞ վրա եք ՄՍԽԵԼ (տեսանյութ) Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Կալիֆորնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք Ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են ոչ թե 90, այլ 24 %-ով Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թալանել են զոհված հերոս Արմեն Գասպարյանի տունը Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների ժամանակ 13 մարդ է անհետ կորել ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան ԵՄ-ն ՀՀ-ին գայթակղում է «գազարով» և «սուտ խոստումներով». Անդրեյ Արեշև (տեսանյութ) Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Տապալել եք ձեր հերթական խայտառակ որոշումը Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան Նիկոլ Փաշինյանին անգամ սեփական թիմում չեն հարգում. Էլեոնորա Մանանդյան Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բարորակ և չարորոկ նորագոյացությունների, միզաքարերի փշրման եզակի մոտեցումը արդեն Հայաստանում է Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Եվրոպայի որևէ երկիր ասե՞լ է, որ հայերին աշխատանքային վիզաներ է տալու․ Արթուր Խաչիկյան Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Տարածաշրջանում չկա ավելի ֆաշիստական պետություն, քան Ադրբեջանը․ ադրբեջանցի լրագրող Նախկին պատգամավորի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել Հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն Նոր «Մասկի շոուներ» կլինեն Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն Վրթանեսյան Նիկոլ Փաշինյանն ամեն օր մոտեցնում է պատերազմը․ Բորիս Մուրազի (տեսանյութ) «Արթիկ» ՔԿՀ–ում 27-ամյա կալանավորին գտել են կախված Փաշինյանը կտրվել է իրականությունից, չի հասկանում՝ իրենից ինչ են ուզում․ «Կարճ ասած»

«Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքները. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Նիկոլի բազային սցենարը հետևյալն է. ստանալ ինչ-որ թուղթ, որի մեջ գրված լինի «Խաղաղություն» բառը, ներկայացնել այն ժողովրդին` որպես դարերով սպասված արդյունք, հայտարարել նոր դարաշրջանի մասին (ի դեպ, նոր դարաշրջանի գաղափարով Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների)։ Հետո ինչ կլինի՝ կլինի, ցանկացած սցենարում այլ մեղավորներ կգտնվեն։ Մնացած թեզերը պետական վոկալի շրջանակներում են` ներառյալ նրա` օր ու մեջ փոխվող, իրար հակասող ձևակերպումները։

Մեր խնդիրն է սրան հակազդել ոչ թե քաղաքական վոկալով, այլ՝ պետական ծրագրով։

Այն, ինչը հիմա արվում է՝ բավականին անվնաս է։ Նիկոլը սա լավ ֆիքսել է ու հենց դրա համար է «խրախոսում», որ իրեն անվանարկեն ցանկացած ձևակերպմամբ ու ցանկացած, այդ թվում` իրար հակասող մեղադրանքներով։ Դրանք թեև տհաճ են, բայց՝ անվտանգ, քանի որ չունեն ներքին կոնսոլիդացիայի ներուժ, ու, որ շատ կարևոր է, չունեն որևէ ուղերձ՝ հարևաններին, միջնորդներին, հակառակորդին։

Իրականում «Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է։ Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը։ Մնացած տարբերակները մոտ են արկածախնդրությանը։

Այս իշխանությունն իրեն վերագրել է մշտապես սխալվելու և աղետներ բերելու իրավունքը. մենք սա պետք է կասեցնենք։ Ինչպե՞ս անել, որ դա ստացվի, ու նաև այդ ընթացքում չհրահրենք պատերազմ։

Դեմ խոսես «խաղաղության պայմանագրին»՝ ոչ մեկը չի հասկանալու` ո´չ քո ժողովուրդը, ո´չ հարևանները, ո´չ միջնորդները՝ ռուսներն ու Արևմուտքը։
Կողմ խոսես՝ գնում ես գիտակցված պարտության։

Ավելի լուրջ խաղաղության պայմանագրի գաղափարն ունի այս ռիսկերի հակաթույնը։ Հայաստանի միասնական ընդդիմությունը պետք է հայտարարի, որ շարունակողն է խաղաղության բանակցային պրոցեսի ու հանդես է գալիս բոլոր վիճահարույց խնդիրները բանակցային օրակարգ դարձնելու դիրքերից։

Այս կոնցեպցիան ժամանակին կիրառել է, որքան էլ այսօր զարմանալի թվա, Ադրբեջանի այսօրվա նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, որն իր նախագահության ընթացքում առաջ էր քաշում հետևյալ գաղափարը. գտնենք մի լուծում, որ առաջիկա բազմաթիվ սերունդներ այլևս չանդրադառնան այս հարցերին։ Սրան առարկելը շատ դժվար էր, և դա Ադրբեջանին տվեց ժամանակ ու հնարավորություն։
Նույնը հիմա պետք է մենք անենք, ուրիշ ճանապարհ չունենք, բայց փողոցից եկած իշխանությունը նման բաներ չի հասկանում, իսկ ընդդիմությունն այս պահին անգամ ձևակերպված էլ չէ, թե որն է։
Բոլոր բարդ հարցերն ամրագրենք, գտնենք լուծումներ, դրանք ֆիքսենք պայմանագրում ու գնանք իրական, երկարաժամկետ խաղաղության։ Ֆիքսենք նաև, որ բոլոր այն պետությունները, որոնք մեզ խրախուսում են վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իրենք խորացնում են իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Միայն այս թակարդից դուրս գալը արդեն նոր մարտավարական իրողություն է ստեղծում։ Մենք պետք է գտնենք տարբերակը` տարածաշրջանային պետություններին խաղաղության պայմանագրին այս կամ այն չափով մաս դարձնելու համար։ Հիմա արդեն մեր շահերից է բխում Կովկասյան նոր ճարտարապետության ակտիվ գծագրումը։

Խաղաղության ավելի լուրջ պայմանագիրը պետք է ներառի բոլոր առկա խնդիրները (առաջին հերթին՝ Արցախի հայության վերադարձի, խաղաղ ու երաշխավորված անվտանգ կյանքի ապահովման), դրան զուգահեռ պրոցես պետք է լինի մեզ հարևան եկած ԲՐԻԿՍ-Ի հետ ինտենսիվ խորքային համագործակցությունը։ Մենք պետք է առաջարկենք մի պայմանագիր, որը ոչ թե մեր պարտության մասին է, այլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և բաց հաղորդակցության, նոր որակի Հարավային Կովկասի մասին՝ իր բոլոր հարևաններով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan