Փակում են ԳՈՅ թատրոնը, սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված հոգևոր Հայաստանի դեմ. Լիլիթ Գալստյան
Դիտել նաև
«Հայաստանում իրավունքը ծանր, շնչահեղձ օրեր է ապրում»․ Լիլիթ Գալստյան
«Ֆեյսբուքից դուրս կոնկրետ քայլեր արվո՞ւմ են»․ Լիլիթ Բլեյան
Դիմել եմ կառավարությանը, Արցախում մշակութային ցեղասպանության համատեքստում պատասխան եմ ակնկալում
Ինչու է Սարգիս Գալստյանը 7 ամիս անց որոշել վերադառնալ Հայաստան
Բոլոր քանդիչ, սկանդալային ծրագրերը ԿԳՄՍ-ից են ելնում․ պատգամավոր
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փակում են ԳՈՅ թատրոնը։ Չկա ոչ մի պատահականություն․ ապաոգեղենացնում, կազմաքանդում են երկիրը։ Սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված ՀՈԳԵՎՈՐ Հայաստանի դեմ։ Այսպես՝ օազիս առ օազիս ծվատում են մեզ, մեր ժառանգությունը, ինքնութենական արժեքները, մեզ համախմբող և կազմակերպված ազգ դարձնող ինստիտուտները, մեր պատմությունը, եկեղեցին, ընտանիքը, վաստակը, հեղինակությունները, արժեքաբանությունը։ Ոչ մի պատահական բան՝ թիրախավորած հյուծում են Հայաստանը։
Ու ոչ մի պատահականություն, որ քոչվոր ցեղի, հարյուր տարվա պետության առաջնորդ Ալիևը Երևանը սեփական քաղաք է համարում, Հայաստանն էլ Արևմտյան Ադրբեջան։