Ամեն մեկն իր անելիքն ունի Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ)
10
Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Մերժվածները կարծում են, թե սրբազանի դեմ «գործ» հարուցելով կպահեն Փաշինյանին Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Միրզոյանն ու Բայրամովը այսօր կհանդիպեն Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է. Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Սպառնալիքները դեր չխաղացին Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան

Քաղաքացին Փաշինյանի համար այդպես էլ մնաց թալանի մատերիալ, բայց դրա գլխավոր մեղավորը հենց այդ նույն քաղաքացին է

Վեց տարի առաջ, 2018-ին Փաշինյանը սյուների վրա բարձրանալով կպչուն ժապավենով փակում էր արագաչափը միաժամանակ  բարեմաղթանքներ ուղարկելով «Զիմզիմովին»:
Մարդիկ տեսնում էին, որ Փաշինյանի պահվածքը քիչ էր տարբերվում գազանոցներում թռվռացող կապիկների շարժումներից, բայց քանի որ արագաչափերի թեման ակտուալ էր այն ժամանակ, մարդիկ ողջունեցին Փաշինյանի քայլերը հույս ունենալով, որ գոնե այս անգամ գործ չեն ունենա պրոֆեսիոնալ ստախոսի հետ:
Բայց, ավաղ, դաժանորեն սխալվեցին:
Նույն արագաչափերը այս վեց տարվա ընթացքում ոչ միայն չպակասեցին, այլև նրանց քանակը ավելացավ: Նույն կարմիր գծերը ոչ միայն չվերացան, այլև նրանց գինը ավելացավ:

Փաշինյանը, իրեն հավատացող քաղաքացիներին կրկնակի խաբեց և էլ ավելի թանկարժեք թալանի մատերիալ դարձրեց: Բայց դրա հիմնական մեղավորը այդ նույն քաղաքացիներն էին, որոնք ամենապարզունակ ձևով խաբվեցին փորձված խաբեբայի կողմից:

Քաղաքացիների կողմից կուռք դարձվածը սկսեց այդ նույն մարդկանց ծաղրել բոլոր հնարավոր մեթոդներով:

2019-ին Ստեփանակերտի կենտրոնում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», իսկ չորս տարի անց այդ նույն արցախցիները ստիպված եղան լքել իրենց Հայրենիքը և այսօր թափառական են դարձել Հայաստանում: Ո՞վ է մեղավոր դրա համար, եթե ոչ՝ այդ նույն Ստեփանակերտի բնակիչները, որոնք 2019-ին հրապարակում հավաքված ողջունում էին Փաշինյանին: Ով է մեղավոր, եթե ոչ՝ Արցախի ողջ վերնախավը, որոնց շարքում տղամարդ չգտնվեց՝ Արցախի կործանման հարցում խաբեբային կանգնեցնելու համար:

Թող ոչ ոք չասի թե դա հնարավոր չէր: Քանի՞ մեծահարուստ արցախցի կար և քանի՞ լումա են նրանք ծախսել խաբեբայի քայլերը խոչնդոտելու համար: Կարծում ենք, որ ոչ հեռու ապագայում այդ քննարկումները դեռ նոր սկսվելու և բոլորի համար պարզ է դառնալու, որ գլխավոր խաբեբան իհարկե գլխավոր մեղավորն է եղել ազգային աղետի համար, սակայն ոչ՝ միակ մեղավորը:  Չի լինում այդպես, որ 9 միլիոնանոց հայության ճակատագիրը կախված լինի միայն մեկ մարդուց:

Բայց վերադառնանք պարեկների խնդրին:

Սրանք այսօր դարձել են Փաշինյանի համար, յուրօրինակ «մոնղոլ-թաթարական» հսկիչներ, որոնք, օրը բացվելուն պես, դուրս են գալիս  քաղաքացիների «որսի»:

Քանի պարեկ կարելի է տեսնել Վրաստանի և Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է փաստել, որ Սադախլոյից մինչև Թբիլիսի ճանապարհին, որ կազմում է մոտ 90 կմ, կարող է տեսնել մոտ երկու, կամ երեք վրացական ճանապարհային ոստիկանության մեքենաներ:
Մինչդեռ միայն Երևան-Սևան մայրուղու վրա պարեկային ծառայության առնվազն 7-8 մեքենա կարելի է  հաշվել:
Ի դեպ, Երևանից մինչև Սևան ճանապարհը կազմում է մոտ 60 կմ:
Ինչ վերաբերվում է Թբիլիսիի և Երևանի փողոցներում պարեկների քանակներին, ապա այստեղ նույնիսկ անհարմար է համեմատություն անցկացնելը:
Առանձին խնդիր է, թե ինչ վարվելակերպով են իրարից տարբերվում վրացի և հայ պարեկները:

Վրացիների համար ճանապարհային ոստիկանության բարեփոխումը եղել է  բարեփոխումների գլխավոր այցեքարտերից մեկը, մինչդեռ Հայաստանում այդ նույն ոստիկանները ինչպես նախկինում, այդպես էլ հիմա երկրի ղեկավարի կողմից քաղաքացիներին թալանի մատերիալ դիտարկելու գործիք են:
Մյուս եվրոպական երկրների հետ համեմատելը ընդհանրապես ի վնաս մեզ կլինի, քանի որ ցանկացած քաղաքացի կարող է փաստել, որ եվրոպական երկրների ճանապարհներին, օրերով չի լինի տեսնել ճանապարհային ոստիկանական մեքենաներ:
Ընդ որում, այդ պարեկների հետ զուգահեռ Հայաստանում ամենաշատն է նաև արագաչափերի քանակը: Թվում էր, թե պիտի լիներ հակառակը:
Օրինակ, եթե համեմատենք արագաչափերի քանակը Երևանում և Թբիլիսիում, ապա տարբերությունները կլինեն անգամներով: Մոսկվայի, Փարիզի, կամ Բեռլինի հետ ընդհանրապես իմաստ չունի համեմատել:

Քաղքենին կարող է ասել, թե իբր այդ արագաչափերը կանխում են խախտումները: Այս հարցում էլ այդ քաղքենիները ճիշտ չեն, քանի որ այդ նույն խախտումների քանակը Վրաստանում և Հայաստանում, նույնպես մեր օգտին չեն: Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանը տրանզիտ երկիր է և այնտեղ մեքենաների հոսքը անհամեմատ ավելի մեծ է, քան Հայաստանում:
Այս ամենը հուշում է մեկ բան, որ Հայաստանում քաղաքացին միշտ ընկալվել է, որպես «թալանի մատերիալ», բայց դրա գլխավոր մեղավորը այդ նույն քաղաքացին է: Քանզի Վրաստանի կամ առավել ևս եվրոպական երկրների քաղաքացիները թույլ չէին տա այս աստիճանի ծաղրանքի ենթարկվել իշխանության կողմից:

Բայց Փաշինյանի իշխանության լկտիության աստիճանը օր օրի է մեծանում, քանզի, ինչպես ասում են՝ «գեղցին գեղցուն ավելի լավ է ճանաչում»:
Սրանց համար քիչ է կարմիր գծերից եկամուտներն ավելացնելը, քիչ է արագաչափերից եկամուտներ ստանալը: Սրանք որոշել են թալանի նոր հորիզոններ «բացահայտել»:
Այս շարքից է նաև այսպես կոչված «մգեցված ապակիները արգելելու» որոշումը: Ընդ որում դրա տուգանքը սկսվում է 25 000 դրամից: Այսօրվա «Զիմզիմովի» սիրտը միանգամից «25 000 է ցանկանում»:
Վաղը, եթե դա էլ մարսվի, սրանք որոշելու են «կրակմարիչների» օպերացիան իրականացնել, ինչպես 30 տարի առաջ, և նույնիսկ կարելի կլինի կռահել, թե ում միջոցով դա կիրականացվի:

Այս ամենի մեղավորը  նորից կրկնենք, ոչ թե գլխավոր խաբեբանն է, այլ շարքային քաղաքացին, որ մինչ այսօր թույլ է տվել ունենալ այսպիսի իշխանություն, այսպիսի «ընդդիմություն», և այս աստիճանի խայտառակ իրավիճակ գրեթե բոլոր հարցերում:
Իսկ դա, իր հերթին, կարելի կլինի բացատրել այն հանգամանքով, որ այսօրվա Հայաստանի քաղաքացիների զգալի մասը, «գեղցիներ են»: Նման քանակ չկա, ոչ Վրաստանում, ոչ էլ եվրոպական երկրներում: 2018-ի հեղափոխության շարժիչ ուժը նույնպես դարձան «գեղցիները» և հենց այդ պատճառով էլ մենք հայտնվել ենք այս անմխիթար վիճակում:

Այսօրվա հրամայականը պիտի լինի նոր, իսկական հեղափոխությանը պատրաստվելուն, որի շարժիչ ուժը պիտի լինեն իսկական քաղաքացիները:
Միայն այդ դեպքում մենք կունենանք իրական արդյունք:
Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan