Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր» Ուկրաինացիները «վերջանո՞ւմ են», արդյոք ժամանակն է «պատերազմելու մինչև վերջին հայը» (տեսանյութ) ՔՊ-ն ու Երևանում կոռուպցիան․ ինչպե՞ս է կառավարվում մայրաքաղաքը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
2
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում Զելենսկին Հայաստան չի գա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամփոփում է շաբաթը (տեսանյութ) Փաշինյանը, առավոտ կանուխ, թիկնազորի ուղեկցությամբ, ծաղիկներ է դրել ու խաչակնքել մարտի 1-ի զոհերի հուշարձանի մոտ Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց Միրզոյանն ու Բայրամովը Թուրքիա են մեկնում ֆորումի՞, թե՞ «հաշվետվության» Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները փոխադարձ համաձայնության են եկել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ Նիկոլը ձեզ զրկելու է գոյության շանսից. Հրանտ Բագրատյանը՝ ՌԴ հետ առճակատման հետևանքների մասին (տեսանյութ) Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը Պատերազմ Արցախում
Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր» Զինված հարձակում՝ բենզալցակայանում․ հնչել է կրակոց․ կան վիրավորներ ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել ՔՊ-ականները վախեցած են. խնդրել են, որ իրենց էլ զենք տրամադրեն Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը Երբ է նախատեսվում հանրաքվեն Սգո՞, թե՞ աղետը կանխելու օր․ ինչպե՞ս կնշվի մարտի 1-ը բացահայտումից հետո. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեզ զինաթափում են․ հույսները Եվրոպան է, որը ծանրագույն խնդիրների առաջ է կանգնել․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում Ուկրաինացիները «վերջանո՞ւմ են», արդյոք ժամանակն է «պատերազմելու մինչև վերջին հայը» (տեսանյութ) Անշարժ գույքի շուկայում մտահոգիչ իրավիճակ է. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Փաշինյանը կապում է սեփական ձեռքերն ու մորեմերկ կանգնում ցլերի առաջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ըստ Փաշինյանի, մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվում, որովհետև հեղինակներն իշխանության են. Տեսանյութ ՔՊ-ն ու Երևանում կոռուպցիան․ ինչպե՞ս է կառավարվում մայրաքաղաքը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Արժանապատիվ քաղաքացին ևս մեկ անգամ խաբվեց (տեսանյութ) Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր․ Տիգրան Քոչարյան Նիկոլենք քանդում են նիկոլականի տունը. Ճակատագրի հեգնանք Նիկոլ Փաշինյանի «Մարտի 1»-ը Զելենսկին Հայաստան չի գա Կոնդ թաղամասի բնակիչների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց․ «Մայր Հայաստան» ներկայացուցիչները հանդիպել են բնակիչներին (տեսանյութ) Լավրովը հանդիպումներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մարտի 1-ը իշխանության է բերել՝ հիշում են, Սումգայիթը կարող է զրկել՝ չեն հիշում Հանդարտվե’ք, պարոնայք. Մետաքսե Հակոբյան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամփոփում է շաբաթը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունն ամփոփում է շաբաթը (տեսանյութ) Հանցագործությունները՝ Հայաստանում 2022-2023թթ․ ինֆոգրաֆիկա Կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Փաշինյանը, առավոտ կանուխ, թիկնազորի ուղեկցությամբ, ծաղիկներ է դրել ու խաչակնքել մարտի 1-ի զոհերի հուշարձանի մոտ «Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են

Գնացեք ակունք, այնտեղ ամեն ինչ ավելի ջինջ է, մաքուր ու պարզ․ տեսանյութ, լուսանկար

«Մի՛ մոռացիրոր մարդու ամենակարևոր հանդիպումները 

հանդիպումներն են 

երեխաների հետԱվելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ

մենք երբեք չենք կարող իմանալ՝  ում ենք հանդիպում երեխայի մեջ»:

Յանուշ Կորչակ

Զրույց արվեստագետ, քանդակագործ, նկարիչ, «Հնար» արվեստի աշխատարանի հիմնադիր Նարեկ Հայրապետյանի հետ

Նարեկ Հայրապետյանի հետ առաջին անգամ զրուցել ենք արվեստի, հավատի, ստեղծագործության ընկալման, արժեքների վերաարժևորման մասին։ Մեր զրույցից շատ չանցած՝ արվեստագետը Երևանում բացեց «Հնար» արվեստի աշխատարանը` տարբեր տարիքային խմբի երեխաների և մեծահասակների համար:

Պարոն Հայրապետյան, խնդրում եմ ներկայացրեք «Հնարը»:

- «Հնար» արվեստի աշխատարանը ստեղծվել է 2022 թվականին: Որպես կարգախոս, որպես գաղափար մենք ընտրել ենք ստեղծարար մտածողությունը, արվեստով ինչ-որ բան փոխելու մտածողությունը: Միգուցե մի քիչ կոպիտ է հնչում, սակայն մարդիկ ասում են, որ այստեղ գալով իրենք փոխվում են: Երբ մեծահասակների խմբեր էի ուզում բացել, մտածում էի, որ մարդիկ կգան, կլիցքաթափվեն, կազատվեն ավելորդ մտքերից, ներդաշնակ գաղափարների մեջ կմտնեն: Եվ այդպես էլ եղավ;

Ութ տարի դպրոցում մանկավարժությամբ զբաղվելով՝ ստեղծեցի «Նուբար» արվեստանոցը, որը հանդիսացավ «Հնարի» հիմքը: Այնտեղ ամենամյա ծրագրեր էինք կազմակերպում, էտյուդներ, թեմատիկ ցուցահանդեսներ, և այդ ութ տարվա  բոլոր թերությունները հաշվի առնելով՝ ստեղծվեց «Հնար» արվեստանոցը, որտեղ ամեն ինչ  արվում է հստակ պլանավորված:

Մենք գիտենք, թե որևէ ծրագրի իրականացման արդյունքում ինչ կստանանք, ինչ կվերցնի մասնակիցը, ինչ արտադրանք կունենանք, որպես արվեստի նմուշ;

Գոյություն ունի սովորողին արվեստի միջով տանելու ծրագրերի, գործողությունների որոշակի հերթականություն, որտեղ կարևոր է նաև, թե ինչ ենք տալիս նրան՝  բացի գիտելիքները:

Մեր աշխատանքի ընթացքի մի օրինակ ներկայացնեմ.  կազմակերպեցինք  «Չարենց բացահայտելով» կրթամշակութային նախագիծը՝ Չարենցի 125 ամյակին ընդառաջ, ընտրեցինք չորս թանգարան՝ Չարենցի տուն- թանգարանը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Արա Սարգսյանի թանգարանը և Նիկողոսյան կրթամշակութային հիմնադրամը, որոնց հետ պետք է համագործակցեինք ամբողջ ծրագրի ընթացքում: Ընտրեցինք մի քանի աշխատարան՝ գրաֆիկա, դիմակների պատրաստում, քանդակ:

Ծրագրի շրջանակներում երեխաների հետ շրջում էինք թանգարաններով, ծանոթանում էինք Չարենցի կենսագրությանը, գործունեությանը, Չարենց մարդուն,

երեխաները բնութագրում էին նրան, նրա բնույթը, ապրելակերպը. նրանք  պետք է Չարենցից մի կտոր ունենային:

Մասնակիցները գրաֆիկական աշխատանքներ կատարեցին, նկարեցին Չարենց, չարենցյան թեմաներ: Այնուհետև որոշեցին, որ իրենց աշխատանքներում թերթեր պետք է օգտագործվի, տառ պետք է օգտագործվի, բառ պետք է օգտագործվի. սկզբից նկարների վրա գրում էին նախադասություններ, բառեր, հետո դիմակներ պատրաստեցին,  որոնց վրա ամրացրեցին թերթերը՝ պապյե մաշյե տեխնիկայով, առանց գունավորելու,  երեխաները թերթերից կտրեցին հատվածներ, որոնք բնութագրում էին Չարենցին և ամրացրին դիմակների վրա: Դա մի յուրահատուկ մոտեցում էր, իսկապես կրեատիվ արվեստ:

Ստեղծվեցին շատ ինքնատիպ գործեր՝ չարենցյան թեմաներով: 

Ծրագրում ընդգրկված էին 10- 15 տարեկան երեխաներ, ովքեր իրենց այդ վաղ հասակում ծանոթացան Չարենցին՝ իրենց տարիքի համար հետաքրքիր, ընկալելի և ամնոռանալի ձևով, ինչը շատ եմ կարևորում: Հետո մենք դրա հետադարձ կապը տեսանք, իրենց դպրոցներում ուսուցիչների կողմից գովեստի խոսքեր լսեցինք, այսինքն՝ գիտելիքը մնաց:

«Չարենց բացահայտելով» ծրագրից հետո մենք արձանագրեցինք, որ դա հաջողված նախագիծ է և ընդունեցինք՝ «Հնարի» համար ամենամյա ավանդույթ դարձնել նման ծրագրերի իրականացումը, հուսամ, որ դա նաև կարող է լինել տարին երկու անգամ:

Այնուհետև մենք իրագործեցինք Փարաջանովյան ծրագիրը, նորից նույն կառուցվածքով, ուղղակի այստեղ աշխատարանները փոխվեցին: Բնականաբար, Փարաջանովին անդրադարձանք կոլաժային տրամադրություններով, կոլաժային կոմպոզիցիա ստացանք, քանդակներն էլ կոլաժային արեցինք, այսինքն, ոչ ֆորմալ մոտեցում տվեցինք քանդակներին: Շատ բարդ և շատ հետաքրքիր աշխատանք էր իրականացվում՝  լուսանկարչության փին հոլ տեխնիկայի կիրառմամբ լուսանկարներ ստանալ բառացիորեն սովորական տուփով, որի վրա արվում է ասեղի չափ անցք, և ընդամենը այդ անցքի միջոցով մենք լուսանկարներ ստացանք:

Փարաջանովյան ծրագրին երեք աշխատարան հատկացրեցինք՝ կոլաժ, քանդակ, կոմպոզիցիա։

Մենք վերցնում ենք մեկ հեղինակի, այս դեպքում եղել են՝ Չարենց և Փարաջանով, իրենց թանգարաններում կամ նրանց գործունեությանն առնչվող մշակութային կենտրոններում ունենում ենք հանդիպումներ, ծանոթանում ներկայացված փաստագրական նյութերի, ֆիլմեր դիտում, թերթում ալբոմներ և օրագրեր, ձեռագրերի հետ ծանոթանում, որից հետո էլ յուրաքանչյուր երեխա իր մեջ, իր մտքում ձևավորում է իր Չարենցին, կամ Փարաջանովին...

Փարաջանովյան ծրագրի շրջանակներում հյուրընկալվեցինք կինոկենտրոնում, որտեղ ֆիլմի դիտում անցկացրեցինք, իսկ փարաջանովյան պատկերներն ու գույները չէին կարող իրենց առանձնահատուկ անդրադարձը չգտնել երեխաների ստեղծագործություններում:

Մեր հայտնի արվեստագետները բարդ են, հեշտ մարդը չէր կարող հանճար լինել:

Թանգարաններում շրջայցերի ժամանակ մասնակիցներին ներկայացվում էր արվեստագետի կյանքը, կենսագրությունը, գործունեությունը, ամեն մի դետալի, կյանքի մի փուլի կամ ստեղծագործության վրա մենք երկար խոսում էինք, երեխաները այնտեղ էսքիզներ էին կատարում, ճեպանկարներ անում, տեսնում դետալներ, որոնք հատուկ են տվյալ արվեստագետին: Մենք փորձում ենք երեխաների համար նոր բան գտնել՝ տվյալ արվեստագետին բացահայտելու ժամանակ, սա է, որ բոլորիս ոգևորում է և նոր միտք է տալիս, հենց այդ մտքի արդյունքն էին չարենցյան դիմակները, որոնց վրա բառեր և տառեր էին, կամ  փարաջանովյան կոլաժները, որոնց մեջ երեխաները հաճախ էին աստիճաններ կիրառել, կարպետ, աքլոր, թրջած գրքեր, բայց հատկապես աստիճանի կիրառումն էր ակնհայտ, որը սովորական կենցաղային իր է, բայց շատ տպավորիչ է ներկայացվում «Նռան գույնի» մեջ, և ընդհանրապես աստիճանը մենք վերցրեցինք որպես նաև մեր ամենօրյա գործունեության սիմվոլիկ նկարագիր, մենք ամեն օր մեր գործերով գնում ենք առաջ, բարձրանոււմ ենք, երբեմն իջնում ենք...

«Հնար» արվեստի աշխատարան այցելում են տարբեր տարիքային խմբեր, ունենք 5-10 տարեկանների խմբեր, 11 – 16 տարեկանների միջին խմբեր, և մեծահասակների խմբեր՝ սիրողական և դեկորատիվ նկարչության, որի մեջ մտնում են՝ բատիկա, տեքստիլի նկարչություն, ապակու նկարչություն և այլն: Մեզ հաջողվել է կրթություն իրականացնել այս խմբերում՝ հրավիրելով նաև լավ մասնագետների:

Ունենում ենք առանձին դասընթացներ, օրինակ՝ ջրի նկարչություն, որը աշխարհում հայտնի տեխնիկա է և  ծագել է  արևելքից: Հատուկ հեղուկ է պատրաստվում, որի մակերեսին են մնում ներկերը, և այդ ներկերով արվում են  ոչ ավանդական տեխնիկայով աշխատանքներ, կիրառվում են համապատսխան գործիքներ, որոնց միջոցով պատկերները  կարողանում ենք փոխանցել թղթին կամ կտավին: Այդ տեխնիկայով ստանում ենք շարֆեր, հագուստի դետալներ: Ջրի նկարչությունը երեխաներին շատ է դուր գալիս:

Ամեն աշխատարան իր յուրահատկությունները ունի, որոշները նաև՝ բարդություններ, սակայն մենք ամեն ինչ անում ենք հետաքրքիր լուծումներ գտնելու համար։

Երբ փին հոլի վորք շոփը սկսում էինք, մեր լուսանկարիչ ընկերներից մեկը ասաց՝ ում է պետք թվային աշխարհում էդ հին բանով աշխատելը, գիտես, 7К  են նկարում, չգիտեմ ինչ են նկարում, էս են անում, էն են անում, դուք գնացել եք, ընկել եք էդ հին բանի հետևից, տուփի վրա անցքով լուսանկար եք ստանում: Սակայն ուզում եմ շեշտել, որ այստեղ ոչ թե կատարյալ պատկեր ստանալու խնդիրն է, այլ մարդուն,  աշակերտին, սովորողին, դեպի սկիզբ բերելու խնդիրը, որոշակի մի գործի սկիզբ. լուսանկարչության առաջացման պատմությանը ծանոթացնել. սա կարևոր է, որովհետև երեխաները ինչ-որ տեղից կտրված ինֆորմացիա են ստանում, ինչ- որ մի բան սովորում են, առանց նախնական հիմնական ծագումնաբանության գիտելիքների:

Հաճախ այդ ծագումնաբանությունն էլ է լղոզված, և լավ կլինի, որ ամեն ինչ հիմնարար լինի, կապ չունի՝ նկարչության են գալիս, թե երաժշտության են գնում, կամ սպորտով են զբաղվում, պետք է սովորողն իր մեջ ունենա հիմնարար գիտելիքներ, թեկուզ նվազագույնը, բայց եթե գիտելիք, ուրեմն անհրաժեշտաբար՝ սկզբնային, հիմնարար, շատ փիլիսոփաներ են ասում՝ եթե ուզում ես ինչ-որ բանի մասին ճշգրիտ ինֆորմացիա ունենաս, գնա սկիզբ, եթե ուզում ես իմանաս, թե գետի ջուրն ինչ բաղադրություն ունի, գնա ակունք, ոչ թե արի կենտրոնական մասերից ջուրը անալիզի ենթարկի, այսինքն ցանկացած ինֆորմացիա, երբ հասնում է մեզ, դա կլինի պատմություն, կլինի ֆիզիկա, թե ինչ, երբ գնում ենք ակունք, այնտեղ ամեն ինչ ավելի ջինջ է, մաքուր ու պարզ, այս մոտեցումն է «Հնարինը»:

Հիմա թվային շատ հեշտ է՝ մեկ քլիկ, և հագուստի վրա հայտնվում է քո ուզած պատկերը՝ որակով, բայց մենք սովորում ենք, թե մինչև այդ  թվային համակարգը ինչ է արվել:

Եվ ակունքից սկսելու, զարգացումը տեսնելու և սովորելու համար «Հնարը» ունի հիմնական աշխատարաններ, որոնք են ՝

Նկարչության, քանդակագործության և դեկորատիվ արվեստի։

Յուրաքանչյուր երեխա օժտված է ծնվում կյանքի ընթացքում այդ օժտվածությունը կարող է զարգացում ապրել կամ ոչ, Դուք աշխատում եք տարբեր երեխաների հետ, տարբեր ընտանիքներից, տարբեր մշակույթներ կրող, ինչ խորհուրդ կտաք, ընդհանրապես, ինչպես պետք է ուղղորդել երեխային, կամ պետք է ուղղորդել, թե ոչ…

Ամենահետաքրքիրն այն է, որ պետք է երեխային ցույց տաս, չուղղորդես: Ծնողներին միշտ խորհուրդ եմ տալիս, որ և դպրոցական տարիքում, և պատանեկության տարիքում երեխաները ընդունվեն ինչ- որ տեղ, երեխային տանեն մի օր, ասենք, երաժշտական դպրոց՝ էքսկուրսիայի, մի հատ նվագարանները ցույց տան, մի հատ երգչախումբը ցույց տան, դասընթացները ցույց տան, մի օր տանեն արվեստի դպրոց, ցույց տան նկարչության դասարանները, կավե աշխատանքների սենյակները, ասեղնագործությունը և այլն, և այլն, ամեն ինչ ցույց տան, հետո տանեն սպորտի տարբեր տեսակների դասերի, ցույց տան, որ երեխան ինքը ընտրի, գուցե դա ավելի ճիշտ է, գուցե ծնողի մտքով կյանքում չի անցնի, որ իր երեխան կարող էր հրաշք նկարել, մենք ծնողներ ունենք, ովքեր սպորտսմեններ են և պատկերացրել են, որ իրենց երեխան սպորտի մեջ պետք է լինի և այլն, և այլն, գալիս են, ասում՝ մեզ ընդհանրապես չէր սպասվում նման տեղ գալը: Նույնն էլ կարող է արվեստագետի մոտ լինել, ծնվի երեխա և սպորտսմեն դառնա: Մարդիկ աշխարհ են գալիս որպես նոր մարդ, նրանց հետ պետք է հաշվի նստել, նա կարող է ծնողից ժառանգել ֆիզիոլոգիական հատկություններ, սակայն նա աշխարհ  է գալիս որպես նորություն, և նրան պետք է ընկալել որպես ուրիշ մարդու, պետք չէ նմանություններ փնտրել, լրիվ ուրիշ մարդ է եկել:

Եվ Չարենցի, և Փարաջանովի ծրագրերի ժամանակ, երևակայությունը որ տեսանք, սահմաններ չէր ճանաչում:

Ստեղծագործելիս մենք երեխային  չենք տալիս սահմանափակ ժամանակ, մենք չենք տալիս վերջնարդյունքի պահանջ, օրինակ, Չարենցի նախագծի ժամանակ մի աղջիկ, ով կողմնորոշվել էր ստեղծագործել գեղանկարի աշխատարանում, ասաց՝ ես ուզում եմ նկարել ուղղակի չարենցյան վիճակներ, և մենք դրանք արտահայտելու ֆիգուրները գտանք, էսքիզներ արեցինք, ստացանք այն պոետիկ իրավիճակները արտահայտող նկարները, որոնք երեխան  իր մտքի մեջ պատկերացնում էր, երեխան չէր կարողանում Չարենցի դեմքը նկարել, ու քանի որ մենք ազատ ենք այդ առումով, որոշեցինք Չարենցի նկարներ գտնել, դեմքը առանձնացնել, ու կպցնել իր նկարին: Նա շատ ուրախացավ, նկարել էր մարմինը, ձեռքերը, ամեն ինչ, բայց դեմքը, հայացքը ընտրեցինք Չարենցի լուսանկարներից: Շատ հետաքրքիր ստացվեց:

Երբ իմ և սովորողի միջև ձևավորվում է նույն մտածողությունը, մեր մոտ լիքը բաներ է ստացվում, ես իրեն շարունակում եմ, հետո ինքն է ինձ շարունակում: 

Այսինքն մենք առաջ ենք բերում ոչ թե հակառակ, այլ՝ նույնաբովանդակ, նույնանման գաղափարներ, և այսպես նաև ես կամաց- կամաց իրենց մեջ ձևավորում եմ հորինվածքը, ստեղծագործական նկարչությունը, սյուժետային նկարչությունը, թե ինչը  ինչ միջավայրում ինչպես կընկալվի:

Իմ աշխատանքում ես փորձում եմ բացառել ձեռքով օգնությունը, միշտ խոսոքով  եմ փորձում աջակցել, թեկուզ մի քանի անգամ ջնջենք, նորից աշխատենք, սակայն՝ ինքը հասկանա, իր մեջ ձևավորվի, ինքը տեսնի իր սխալը, հասկանա, ուղղի:

Մեծահասակների հետ աշխատելն ավելի՞ հեշտ է:

- Մեծահասակները ավելի երեխա են, քան՝ երեխաները, որովհետև նեղանում են ինձնից, կռվում են իմ հետ, ջղայնանում ենք... մեծահասակների հետ նկարչությունը շատ ավելի խորքային հոգեբանական պրոցես է, իրենք արդեն կյանք ապրած, տարբեր փորձությունների միջով անցած, ձևավորված անհատներ են, ովքեր ուզում են ինչ-որ բան սովորել: Մի կողմից քեզ այդ փաստն է ոգևորում, որ տես, ինչ մարդիկ կան, ովքեր չեն դադարում ապրել, մյուս կողմից դու իրենցից սովորելու բան ունես, բայց ստացվում է, որ դու սովորեցնում ես: Այս բախումների մեջտեղում առաջանում են մեր դասապրոցեսները: Իհարկե, դրանք ընդհատվում են սուրճի, թեյի ընդմիջումներով, երբեմն գինի ենք խմում միասին, երբեմն ուղղակի խոսում ենք:

«Հնար» արվեստի աշխատարանը շատ է կարևորում ընդհանրապես թանգարանային առկայությունը, և մենք ամեն ամսվա վերջին այցելում ենք թանգարաններ, թեմատիկ ուղղվածություն ունենալով:

Փոքրերին պարբերաբար ես տանում եմ, և փոքրերի հետ բոլոր միջոցառումները անցնում են թանգարաններում: 

Մեծահասակներին ինչու ենք տանում թանգարաններ, որովհետև գալիս են մաթեմատիկոսներ, պատմաբաններ, կայացած մասնագետներ, որոնք շատ լավ մարդիկ են և պատրաստ են սովորելու, բայց իրենց ընկալումը գեղագիտության վերաբերյալ այլ է, կամ պրոֆեսիոնալ չի, կամ մշակութային ճաշակի հետ կապված խնդիրներ են լինում, որը իրենց մեղավորությունը չի:

Ճաշակը սուբյեկտիվ բան է, բայց կա գլոբալ անճաշակություն և գլոբալ ճաշակ, ամենալավ բանը, որ մենք կարողանում ենք այդ թանգարաններից ստանալ այն է, որ  ցույց ենք տալիս գեղեցիկի օրինաչափությունը, ասում ենք՝ սա գեղեցիկ է, սա այս թվերին գեղեցիկ է եղել, այս նկարիչը գեղեցիկ է ստեղծել, այս քանդակագործը գեղեցիկ է ստեղծել, և այս գեղեցիկ ստեղծագործելու և ճիշտ ստեղծագործելու մեր խոսակցությունները թանգարանում ամփոփվում են, իրենք տեսնում են, օրինակ, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշը, կարպետը, կամ, ասենք, իրենց որևէ հայրենակցի աշխատանքը, նրա գունային լուծումները, այցերից հետո քննարկում են, ասենք ասում են՝ այ այս մի ստեղծագործությունը ինձ դուր չեկավ, հետո որ գալիս ենք զրուցում ենք՝ այս մեկը շատ հետաքրքիր էր, ինձ սա դուր եկավ, ինձ նա դուր եկավ, և ինչքան տեղեր գնացել ենք, շատ շատերը տվյալ ցուցադրություններին առաջին անգամ են ներկա գտնվել: Ես տեսել եմ, հասկացել եմ, որ այս ամենը իրենց պետք է, և հուսով եմ, որ նրանք «Հնարից» անկախ, ինքնուրույն կայցելեն թանգարաններ և մշակույթին ավելի մոտ կկանգնեն:

Գիտեք ես միշտ ասում եմ, որ արվեստը անբաժան մի ոլորտ է, որը բոլորին է պատկանում: Ես շատ կուզեմ, որ արվեստը հանրային դառնա, կարծում եմ այդ դեպքում մեր ապրելու որակն էլ կփոխվի:

Կուզեմ որ խոսենք արվեստի ներգործության մասին:

Նկարչության մեջ, քանդակագործության մեջ մի կարևոր բան կա՝ սա արվեստի այն տեսակն է, որ մարդուն սովորեցնում է, թե ինչպես սովորել: Սովորել, նշանակում է ինչ- որ նոր բան, որ մեզ անհրաժեշտ է, վերցնել և նաև կիրառել, բայց պատանին դա չգիտի:

Երբ մենք աշխատում ենք առաջին դասարանցիների հետ, մենք խաղում ենք, իրենք չեն էլ հասկանում, որ սովորեցին, քանի որ դեռ փոքր են, դա նորմալ է, նրանք կարող են չհասկանալ, որ իրենք սովորում են: Վաղ տարիքում երեխաները շատ են նկարում: Մի անգամ նրանց տալիս ես թուղթ ու մատիտ, նրանք անընդհատ նորից ուզում եմ դա, իրենց համար դա խաղ է, տոն,  և իրենք չեն հասկանում, որ սովորում են, երբ որ գունավորում են նկարը: եվ ստացվում է, որ մենք երեխային տալիս ենք մի քանի պարզ գործիքներ, և ինքը դրանով ի վերջո իր համար ստեղծում է շատ հաճելի մի բան: Ես անընդհատ սրա մասին խոսում եմ, ու միշտ էլ խոսելու եմ, որովհետև երբ որ մենք կարողանանք արվեստի միջոցով մարդկանց սովորեցնել՝ սովորել, մարդը այդ մեխանիզմը կարող է ենթագիտակցորեն տարբեր տեղեր կիրառել: Եվ եթե չի ուզում արվեստով զբաղվել, ցանկացած այլ ոլորտի մեջ այս գործիքակազմի հաջորդական օգտագործման կիարառումը հաջողության կբերի նրան: Շատ լավ է, եթե վաղ մանկությունից, մանկապարտեզից, երեխաները նկարեն:

Ես երեխայի հետ աշխատում եմ հինգ տարեկանից, երբ նա պատրաստվում է գնալ առաջին դասարան, կարողանում է իր համար ահռելի աշխատանքներ անել, իր մտքերը նկարել, արտանկարներ անել, և դպրոց մետնելիս հեշտությամբ է սովորում տառ, մասնիկ գրել, ի վերջո իր մտքերը, իր տեսած պատկերները վերարտադրել թղթի վրա, տեղադրել, նկարել:

Նկարչության հետ վաղ տարիքում առնչություն ունեցող երեխան ավելի հեշտությամբ է միջավայրի հետ աջնչվում, դպրոցում կամ մանկապարտեզում շփվում երեխաների հետ:

Երբ որ փոքրերը կարողանում են մի բան լավ անել, նրանք ինքնավստահ են, երբ որ փոքրերի հետ աշխատում ես, նրանք անընդհատ ուզում են ցույց տալ, թե ինչ են կարողանում անել:

Մեկը կարողանում է լավ շպագատ իջնել, մյուսը՝ ժիմ անել, նրանք ենթագիտակցորեն, իրենց ներսից, ուզում են ցույց տալ, թե ինչ են կարողանում անել: Երբ որ դու նրան նոր բան ես սովորեցնում, նա ուզում է դա ամեն տեղ ներկայացնել, սա էլ է կարևոր դաստիարակչական գիծ, երբ որ դու էլ խրախուսում ես երեխային որպես ծնող կամ որպես դիտորդ, ասում ես՝ վայ էս ինչ լավ ես անում, ինչ գեղեցիկ ես անում, երեխան արդեն ենթագիտակցորեն պատրաստ է նոր բան սովորելուն, նոր բան պետք է վերցնի և դա էլ պետք է լավ անի, զարմացնի, զարմացնելուց հետո գալիս է օգնելու գաղափարը, հիացնելու գաղափարը: Ամեն տարիքում մենք մի բան դնում ենք մեր առաջ:

Յուրաքանչյուր երեխայի մեջ ապրում է հանճար և յուրաքանչյուր հանճարի մեջ՝ երեխա:

- Ես կարծում եմ, որ երեխային կամ մեծ մարդուն պետք է կարողանալ բացել և ընդհանրապես բացելու համար պետք չէ բարդ բաներ մտածել, պետք է միջավայր տալ երեխային, մարդուն, և տանել ազատ արտահայտվելու, ազատ խոսքի տարածություն:

Այս կյանքում, աշխարհում, բնության մեջ մեկ պարզ բան կա․ ցանկացած բան , եթե ուզում ես լավ անես, պետք է ջանք թափես, պետք է տանջվես, թվում է բարդ է, բայց եթե ուզում ես լավ լինի, պետք է այդ ամեն ինչի միջով անցնես: Մեր դպրոցներում ինչ է, ուսուցիչները չե՞ն կարող այսպիսի գործունեություն անել, կարող են, չեն անում, որովհետև պարզ պատճառներ ունեն չանելու, կամ …

Շատ կարևոր է սերը, սերը պետք է լինի, չես կարող սովորողին մոտենալ առանց սիրելու, առանց էդ պահին քո և իր աշխատանքը սիրելու:

Երբ ուսուցիչը դուռը բացում մտնում է դասարան, նա իր լուման ունի մեր երկրի ապագայի համար: Եթե ամեն դասավանդող, ում գործն առնչվում է մարդու հետ, նրա դաստիարակության, կայացման, առողջության հետ, արդար և ազնիվ անի իր գործը, չեմ ասում՝ գերազանց անի, որովհետև մարդ կա, ինքը թերի մասնագետ է, ում նույնպես պետք է հնարավորություն տրվի՝ շտկվելու, մարդկանց կյանքը կփոխվի, սակայն ինչքան կործանված մարդիկ կան, որոնք հենց բարձիթողի աշխատանքի պատճառով են այդ վիճակում, չեն կայացել, չեն ձևավորվել, ինչքան մարած արվեստագետներ ունենք, ձայներ, գույներ, պատկերներ, որոնց այդպես էլ չտեսանք, չլսեցինք, որովհետև երկրի վիճակից ելնելով, սոցիալական վիճակից ելնելով թողեցին արվեստը, բեմարվեստը, երգարվեստը, այլ գործերով զբաղվեցին, իրենց տեղը եկան մարդիկ, ովքեր անճաշակություն տարածեցին, բացը վատ ձևով լրացրեցին:

Եթե մենք լավ սերունդ բերենք առաջ, լավ մասնագետներ բերենք առաջ, էդ անհաջող նկարիչները, անճաշակ երաժիշտները, դերասանները էլ մեջտեղ չեն գա: Եվ ամենակարևորը, պետք է կարողանանք միշտ հավատքով վերաբերվել ամեն ինչին, նաև՝ մեր հավատքի ընկալման ձևը կամաց-կամաց սերունդների վրա թողնենք: Ես իմ գործով անընդհատ ցույց եմ տալիս, իրենք բոլորն էլ գիտեն, որ ընկեր Հայրապետյանը մասնակցում է պատարագների, գնում է եկեղեցի, գիտեն, թե ինչ վերաբերմունք ունի հավատքին, ի վերջո իրենք կգան դրան, ես վստահ եմ, որ շատ լավ մարդիկ կկարդան Աստծո մասին, կուսումնասիրեն, կտեսնեն Աստծո անսահման հզորությունը,  որ ունի մեր վրա:

Իմ ամեն մի բառում, ամեն մի նախադասության մեջ կա բացարձակ, անհերքելի հավատամք:

Դուք ինչպիսի՞ երեխա եք եղել, բացի այն, որ սիրել եք քանդակել, նկարել…

-  Ես՝ անհանգիստ, շտապող, երբեմն խելոք, համեստ, զուսպ, բայց նաև շտապող, անհանգիստ, տարբեր… մինչև հիմա էլ երբեմն կա:

Հեղինակ՝ Մետաքսյա Ղևոնդյան



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan