Վստահաբար կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են. Վրաստանի ԿԸՀ ղեկավար Առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
27
Շնորհավորենք վրաց ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններում օտարերկրյա գործակալների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ Ավարտվեցին վրացական ընտրությունները. Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում Իվանիշվիլին այսօր քվեարկության ընթացքում հայտարել է որ «օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ» Ինչպես են ընթանում ընտրությունները Վրաստանի հայաշատ շրջաններում, մասնավորապես, Ջավախքում Նիկոլի թուրքական վեկտորը և մեր անելիքը (տեսանյութ) Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ալիևի համար ՀՀ վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին Հանդիպում արցախցիների հետ Պատերազմ Արցախում
Վստահաբար կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են. Վրաստանի ԿԸՀ ղեկավար Տարեկան 200 մլն դոլար՝ պաշտոնյաների ու մյուս արտոնյալների վարկերը սպասարկելու համար. 168.am Առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ Շնորհավորենք վրաց ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններում օտարերկրյա գործակալների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ Ավարտվեցին վրացական ընտրությունները. Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Որն էր Աննա Հակոբյանի նպատակը. Բորիս Մուրազի Իրանն իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել իրեն ագրեսիայի օտարերկրյա ակտերից. Իրանի ԱԳՆ Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը Տուն էքսպոյում է. տեսանյութ, լուսանկարներ Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում ՔԿ պարզաբանումը Մարտակերտի քաղաքապետի գործով ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է. Արսեն Բաբայան Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում Իվանիշվիլին այսօր քվեարկության ընթացքում հայտարել է որ «օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ» Ինչպես են ընթանում ընտրությունները Վրաստանի հայաշատ շրջաններում, մասնավորապես, Ջավախքում Իրանը հերքել է իսրայելական հարվածի հետևանքով իր տարածքում 20 կետերի ոչնչացման մասին տեղեկությունը Նիկոլի թուրքական վեկտորը և մեր անելիքը (տեսանյութ) Փաշինյանը հայտնաբերել է, որ ՔՊ-ականներն իրար միս են ուտում «Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018-ին տեղի ունեցածն այդ նպատակն ուներ». «Փաստ» Ալիևը նոր պահանջ է առաջ քաշում․ Մարուքյանի նոր հատուկ հանձնարարությունը. Politik.am Մեկ էլ ե՞րբ էր այսքան ուրախ ու այսքան երջանիկ եղել. «Փաստ» Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա (տեսանյութ) Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում պատարագ կմատուցի Ընդդիմության ընդդիմությունը «Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետարանում Ձեզ համար մեկ չէ՞, թե ում որտեղ կնշանակի․ «Կարճ ասած» Ամերիկացիները IRI-ի հարցմամբ ազդակ են տալիս Փաշինյանին, որ շարունակի իր ճանապարհը․ Արթուր Պարոնյան (տեսանյութ) Ալիևի համար ՀՀ վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին Հանդիպում արցախցիների հետ «Կոլեկտիվ» Արևմուտքը Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային առաջարկում է ԵՄ անդամ դառնալու համար մեռնել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Փաշինյանը «փրթում» է յուրայիններին. Արմավիրի մարզպետն էլ գործազրկվեց, ո՞վ է հաջորդը (տեսանյութ)

Եվս մի քանի այսպիսի աշխատանքային այց և Նիկոլ Փաշինյանի այսպես ասած «քաղաքական թիմի» շարքերը բավականին կնոսրանան: Այսօր էլ Փաշինյանը այցելել էր Արմավիրի մարզ, եղել էր Արագած համայնքում կառուցվածք մարզադահլիճում, կրկին դժգոհ էր մնացել շինարարական աշխատանքների որակից: Եվ, ահավասիկ, հետևանքը. Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը գնաց Լոռու մարզպետի հետքերով, այն է՝  ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Փաշինյանի այցի տեսարանն, ինչ խոսք, էպիկական էր: Ոչ պակաս զավեշտական ու ծաղրանկարային էր տեսարանը, թե ինչպես են մարզի ուժային կառույցների ներկայացուցիչները «հավսար-զգաստ» վիճակում «պատվի առնում» Փաշինյանին ու ներկայանում նրան:
Իսկ հագուստի կախիչների գերագույն գլխավոր մասնագետ, ծորակների մոնտաժման գիտակ, շինաշխատանքների որակի ստուգման անգերազանցելի տեսուչ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ծռմռում էր կախիչները, քաշքշում ծորակները, ստուգել տալիս ցնցուղների համապատասխանությունը: Ի դեպ, այս մի տեղում զուգարանի «պատերը» թափանցիկ ապակուց չէին, այլ անթափանց հախճասալից, բայց Արմավիրի մազրպետին դա չփրկեց պաշտոնազրկումից:
Մի խոսքով՝ Փաշինյանը իր թիմում միակն է, ով ամեն ինչից ինչ-որ բան է հասկանում, իսկ մնացածները գոյություն ունեն միայն նրա համար, որ իրենց գլուխները հլու-հնազանդ դնեն նրա «շանթուորոտի» տակ: Մի խոսքով, ծայրեծայր պոպուլիզմ, էժանագին շոու և «թատրոն»: Ափսոս միայն, որ Փաշինյանը չի փորձում անձամբ համոզվել, օրինակ, էլեկտրամատակարարում կա՞ վարդակներում և մատները չի մտցնում դրանց մեջ...
Ինչևէ: Հիշեցնենք, որ միայն վերջին ոչ ամբողջական շաբաթվա ընթացքում պաշտոններից հեռացվել են ԲՏԱ նախարարը, քաղաքաշինության կոմիտեի նախագահը, Լոռու և Արմավիրի մարզպետները: Բնականաբար, նրանց բոլորին էլ, այսպես ասած՝ «հասնում է», քանի որ նրանք բոլորն էլ նույն Նիկոլ Փաշինյանի համար «դոշ տվողներ» էին: Ու, կարելի է չկասկածել, որ Փաշինյանին իրենց հավատարմությունը ցուցադրելու համար իրենց պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նորմալ ու ազնիվ մարդկանց ահագին վատություններ արած կլինեն: Դրա դիմաց պաշտոնազրկումը նրանց համար «թեթև վախի» է նմանվում: 
Բայց Փաշինյանը ուղղակիորեն «փրթում» է յուրայիններին: Ո՞վ է հաջորդը: Ի լրումն, սա յուրօրինակ մեսիջ է նրա թիմին, որ նրանցից յուրաքանչյուրը, օգտագործվելուց հետո, այ այդպես մի կողմ է նետվելու: 
Մյուս կողմից, դժվար է ասել, որ Արմավիրի մարզպետի պաշտոնազրկման պատճառը միայն Արագածի մարզադպրոցի թույլիկ կախիչներն էին: Նույնը՝ Լոռու մարզպետի պաշտոնազրկման վերաբերյալ: Չի կարելի բացառել, որ Փաշինյանը որոշել է գնալ արտահերթ ընտրությունների և փորձում է մարզպետների կազմը թարմացնել՝ նշանակելով իր մտերիմ «գվարդիայի» ներկայացուցիչների, որպեսզի նրանք բացարձակապես հեղինակազուրկ և անընդունելի վարչախմբի համար անհրաժեշտ թվեր ապահովեն: Ոչ պակաս զավեշտական է, որ պաշտոնից ազատված քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնի համար կառավարության էջով մրցույթի նման բան են հայտարարել, ասում են՝ ինքնակենսագրական տվյալներ ներկայացրեք: 
Բայց մեծ հաշվով, սա պարզապես ծաղր է. երկիրը թուրքական «կեռից» կախած, ադրբեջանաթուրքական ղասաբների  դանակի տակ մտցրած, Արցախը կործանած Նիկոլ Փաշինյանը իր ենթակաների պտուտակած կախիչների որակն է ստուգում ու գործից ազատում: 
Փաշինյանը, որ տապալվել է որպես վարչապետ, տապալել է ամեն ինչ, երկիրը կանգնեցրել է կրախի առաջ, եթե չասենք, որ գցել է կործանման ընթացքի մեջ, պարզ ասած՝ իր անմիջական պարտականությունները չի կատարել, զարմանում է, որ իր ենթակաները նույնպես ամեն մի գործ գլխառադ են անում: 
Ա.Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan