«Սոլեյմանին նաև հայերիս լավ բարեկամն է եղել». Տիգրան Աբրահամյան

Դիտել նաև
«Մենք Քոչարյանի «հանձնած» Մեղրին մինչև հիմա հանգիստ գնում-գալիս ենք». Տիգրան Քոչարյան
Եթե Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել՝ ինչ է տեղի ունեցել ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում, ապա հիմա իմաստ չունի նրան լուսավորելը. Արա Աբրահամյան
2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան
Իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան
Տարածքներ զիջեց միայն Հայաստանը․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանցի հայտնի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի հիշատակի օրը, նրա իսկ գերեզմանի մոտ ահաբեկչություն իրականացնելը կրկնապատկում է այդ ոճրագործության ծանր հետևանքները: Սոլեյմանին, բացի իր երկրի մարտիկը լինելուց, նաև հայերիս լավ բարեկամն է եղել: Մեր բարեկամ Իրանի դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչություններն անթույլատրելի եմ համարում և սա մեր տարածաշրջանին լարվածություն հաղորդելու ևս մեկ գործոն է:
Ցավակցություններս Իրանի ժողովրդին»: