«Դիլիջան համայնքի ղեկավարը բենզալցակայանում վառելիքի լիցքավորող է եղել». Ոսկան Սարգսյան
![«Դիլիջան համայնքի ղեկավարը բենզալցակայանում վառելիքի լիցքավորող է եղել». Ոսկան Սարգսյան](/timthumb.php?src=/disc/27-12-23/41753a382be4bf4b056589f77ecd73fe.jpg&w=450)
Դիտել նաև
Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող
Ադրբեջանին սահմանակից 6 գյուղերի վարչական ղեկավարներին ազատել են պաշտոնից դիպլոմ չունենալու համար․ Ոսկան Սարգսյան
«Մարդկանց մեծ կուտակում տեսա, մտածեցի՝ բողոքի հավաք է». Ոսկան Սարգսյան
«Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է դրամական փոխհատուցումից». Ոսկան Սարգսյան
Բայդենը շատ իմաստուն քայլ արեց․ Սուրեն Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեկտեմբերի 1-ին Դիլիջան համայնքի ավագանին որոշել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի վարձատրության չափը 2024 թվականի համար սահմանել ամսական 560 000 ՀՀ դրամ: Իր անձնական գործում իր սեռը «արու» գրած, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունը բենզալցակայանում վառելիքի լիցքավորող է եղել։ 1982թ․ ծնված Դ․ Սարգսյանն ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, ներկայումս հեռակա սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանի 4-րդ կուրսում»: