Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ Հայաստան–Ռուսաստան կապի վերականգնման սուր անհրաժեշտությունը․ Փաշինյանը, Սահակաշվիլին, Զելենսկին՝ «ռասխոդնի մատերիալ» Ղազախստանի նախագահը կժամանի Երևան
15
Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Հավաք Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ ի պաշտպանություն 4 գյուղերի, որոնք Փաշինյանը ցանկանում է հանձնել թշնամուն Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր Վթարի հետեւանքով ունենք 20 վիրավոր, տեղափոխման հարցով ենք զբաղված․ Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ «Քաղաքական զառամախտը» սաստկանում է. Փաշինյանն ասում է. «Մարդիկ գիտեն, որ «կարկուտը ծեծած տեղնա ծեծում», տանում, էդ ծեծած տեղերը ցորեն են ցանում»: Պատերազմ Արցախում
Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Հայաստանը՝ 3 քարի արանքում. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Բրյուսելն իրենց պատմածի «տնազը» դուրս եկավ. աշխարհաքաղաքական որևէ բևեռ «նիսյայի» դիմաց «նաղդով» չի ուզում վճարել. քաղաքագետ Հավաք Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ ի պաշտպանություն 4 գյուղերի, որոնք Փաշինյանը ցանկանում է հանձնել թշնամուն Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին Հայաստան–Ռուսաստան կապի վերականգնման սուր անհրաժեշտությունը․ Փաշինյանը, Սահակաշվիլին, Զելենսկին՝ «ռասխոդնի մատերիալ» Լավ է, որ ԱԱԾ սահմանապահին չեն հանձնել ադրբեջանին․ պահեստազորի սպաների միություն Ղազախստանի նախագահը կժամանի Երևան Գյումրիում գործող թանգարանները չեն արտացոլում մեր հազարամյա պատմությունն ու մշակույթը Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին» «Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին». «Փաստ» Փաշինյանին ասել են՝ STOP. անցել ես անդառնալիության կետը. Քոչարյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին ՔՊ սկանդալային դրամահավաքը ներառվել է միջազգային զեկույցում ՔՊ-ում ապշած են Արարատ Միրզոյանի նյարդային ծիկերից Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ» Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել. կան վիրավորներ Իսկ ի՞նչ է մնացել ձեր իշխանությունից. «Փաստ» Փաշինյանը խոստովանեց, որ Շարմազանովը ճիշտ էր, ինքը՝ սխալ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Հայաստան֊Եվրոպա.Մատի և մատանու արանք.Հարցազրույց Բորիս Մուրազիի հետ (տեսանյութ) Հայաստանը` ցնցումների շեմին Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր Վթարի հետեւանքով ունենք 20 վիրավոր, տեղափոխման հարցով ենք զբաղված․ Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ

Ժողովրդի վրա արժե՞ հույս դնել. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է, որ վերջին 5 տարվա ընթացքում մեր երկրում տեղի ունեցած բոլոր բողոքի ակցիաները, 1-2 բացառությամբ, մեկ ընդհանուր կապ ունեն իրար հետ․ բացի նրանից որ իշխանության քաղաքականության դեմ են, դրանց միավորող գլխավոր բանն այն է, որ ոչ մեկը չի ունեցել հաջողություն։ Մի քանի օր առաջ ձկնորսները բողոքի ակցիա էին անում ձուկ որսալու արգելքի դեմ։ Ի՞նչ արդյունքի հասան․ ոչ մի։ Ձերբակալված 26 հոգուց 25-ին բաց թողեցին ու վերջ, էլի ձուկ չթողեցին բռնել։ Բոլորովին կարևոր չէ՝ ձկնորսության ժամանակավոր արգելքը ճիշտ որոշում է, թե ոչ․ նրանց Փաշինյանը խոստացել է հացից չկտրել, բայց կտրել է։ 5-6 հատ ցույց արեցին ձկնարտադրողները, ինչի՞ հասան․ ոչ մի բանի։ Ավտոներկրողների խնդիրն էլ չլուծվեց, վրացական համարներով ավտոմեքենաների ակցիաներն էլ լուծում չստացավ, կառավարությունն ասաց զիջում չի լինելու։ Արցախը հանձնելու դեմ բողոքողներն էլ արդյունքի չհասան։ ՊՆ շենքից քաղաքացիներին վտարելու դեմ ակցիաներն էլ արդյունք չունեցան, սպանդանոցների դեմ բողոքողներն էլ, հայոց պատմության դասագրքի դեմ բողոքներն էլ և այլն։ Էսօր էլ տապալվեցին կարմիր գծերի կտրուկ թանկացման դեմ դժգոհողները։ 6 տարվա ընթացքում չեմ հիշում դեպք, որ բողոքի ակցիաներն ունենան արդունք՝ բողոքողների սրտով։
Գիտե՞ք, աշխարհում չկա իշխանություն, որի բոլոր որոշումները լինեն արդար, և աշխարհում չկա իշխանություն, որ ինչ-որ որոշումների հարցում դժգոհությունների ֆոնին մի բան գոնե չանի․ բայց սրանք ասում են՝ ոչ, տենց պետք է լինի։ Նախորդ իշխանության ժամանակ, օրինակ, բազմաթիվ դեպքեր կան, որ բողոքի ցույց են արել ու հաջողության են հասել, որոշումը չեղարկվել է կամ հետաձգվել է, ժամանակավոր լուծում է ստացել՝ հոսանքի թանկացում, ուղեվարձի թանկացում, Մաշտոցի պուրակ, Թեղուտ և այլն։ Էն իշխանության ժամանակ բողոքներ շատ էին լինում, հարցը ինչ-որ լուծում էր ստանում, բայց նրան համարում էին հակաժողովրդական, ոչ լեգիտիմ և այլն․ սրանք իրենց համարում են ժողովրդի իշխանություն․ այդ ժողովրդի իշխանությունը կայացնում է որոշումներ, ժողովուրդը բողոքում է, ասում են՝ ժողովրդի իշխանությունը ինչ անում է՝ ճիշտ է անում։ Ասում են որոշումը կայացրել է ժողովրդի իշխանությունը, թող ժողովուրդը հաշտվի․ բայց ժողովուրդը դեմ է։ Ժողովրդին ծեծում են, ջարդում են, ասում են պետք է ժողովրդի իշխանության որոշումները կատարեք։ Օրինակ՝ քաղաքացին ունի 1 կով, էդ մեկ կովը մորթելու համար նա պետք է մինչև անգամ 40-50 հազար դրամ ծախսի՝ հասցնելու սպանդանոց, նրանց ծառայության համար վճար և այլն, դա իրեն վնաս է, լուծում չի տալիս իր իշխանութունը, ասում է՝ պիտի հաշտվես։ 2021-ին Նորատուսի ձկնորսները իրենց ձկնգող ընկերոջ հետ, որ հիմա դեպուտատ է, գոռում էին ապագա կա, էսօր ասում են՝ ապագա չկա, հելնենք-գնանք։ Ձկնարտադրողներն բողոքում են, սննկացման եզրին են կառավարության որոշման պատճառով, սրանք ասում են՝ պետք է հաշտվեք ժողովրդի իշխանության որոշումներին։ Առաջ ասում էին մեր որոշումները կքննարկենք հանրության հետ, հիմա ասում են՝ 2021 թվականին մեզ ընտրելով՝ արդեն համաձայնություն եք տվել, որ ինչ ուզենք՝ անենք կամ անենք այն, ինչ անում ենք։
Ուրեմն ֆիքսեցինք, որ այս իշխանության օրոք հանրային որևէ դժգոհություն չի ստանում հօգուտ դժգոհող հանրության լուծում։ Բայց սա խնդրի մի կողմն է, կա նաև երկրորդ կողմը, որը շատ ավելի կարևոր է՝ իսկ քաղաքացիները, ժողովուրդը ի՞նչ լուրջ քայլ է անում, որ իր կամքը պարտադրի, արդյո՞ք ինքը ոտքը գազին դնում է, որ իշխանությունը նահանջի։ Երևանում համարյա բոլոր ընտանիքներում էլ ավտոմեքենա կա գոնե մեկ հատ․ քիչ են ընտանիքները, որ չունեն, ավտոկայանատեղիների կտրուկ թանկացումը վերաբերում է բոլորին․ ո՞ր մեկն է բողոքում։ Ավագանու մեկ խմբակցություն փողոցներով իրազեկում է, ժողովուրդը նոր տարվա առևտուր է անում, ավագանու իբր ընդդիմադիր խմբակցությունն էլ օգնում է ՔՊ-ին անցկացնել օրինագիծը։ Իսկ ինչո՞ւ պետք է ՔՊ-ն չթանկացնի, եթե ձեզ մեկ է։ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխում էին անում, հիշում եք «դեղին ժիլետների» ակցիան, քիչ էր մնում Մակրոնը հրաժարական տար։ Էսքան բան եղավ մեր երկրում, էսքան ակցիաներ եղան, ո՞ր մեկը ցնցեց իշխանությանը։ Նիկոլը էդքան ուժեղ ա՞․ ո՞նց ա ուժեղ, եթե մի հատ սալյուտ են խփում, վախից մտնում է բունկեռ։ Եթե լուրջ դիմադրություն լինի որևէ հարցում, ի՞նչ եք կարծում, չի՞ զիջի իշխանությունը․ ականջները կախ կզիջի։ Բայց ե՞րբ եք ձեր ընտրածին մի լուրջ դեղին քարտ ցույց տվե՞լ, որ իշխանությանն էլ ստիպեր հետներդ հաշվի նստել։ Երբ նախընտրական էր, հիշու՞մ եք, ոտքներդ էին ընկնում, խոնարհվում, ձեռքներդ համբուրում, ով ասում էր մի հավատացեք, խաբում է, ինչպես 44-օրյայի ամբողջ ընթացքում խաբեց, մեկ է՝ կուտն ուտում էիք, գնում ձեն տալիս, հիմա էլ բոլորով ինչ ասես ասում եք, հայհոյում եք ու հանդուրժում։
Կարծում եմ՝ իշխանության հաշվարկը հետևյալն է՝ բյուջեի կատարումը դանդաղել է, պարտքը շատացել է, ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած, հաստատված, բիզնես դրածները հեռանում են, ուկրաինական պատերազմը կանգնեց, Ռուսաստանի դեմ սանկցիաների մի մասը դուրս գան, էն հեշտ փողերը որ բյուջե էր լցվում, չի լինելու, ու սկսել են հարկ-տուրքերով խրել, որ ծածկեն։ Ասում են՝ լավ ենք անում, մեզ ընտրել եք, անում ենք։ Դու՝ քաղաքացի, որ էդ սաղ քո գրպանն են մտնում, քո երեխու բերանից հացը կտրում, դու հաշտ ես։ Ակցիա են անում, խնդրում են լրագրողները լուսաբանեն, կամերաներն առած գնում ենք խնդիրը հանրայնացնելու, լավագույն դեպքում մի երկու ժամ խոսում են, հետո ինչ-որ հույս ստանում, որ կարող ա վարչապետն ընդունի, հելնում հետ են գնում, մի քանի օր հետո էլի գալիս են, որովհետև էդ էլ է խաբում։
Հայտարարվեց, որ բազմաթիվ ուսուցիչների աշխատանքից ազատել են, բողոքի ակցիա պետք է անեն դեկտեմբերի 25-ին, խնդրեցին լուսաբանել։ Էդ ճքճքան ցրտին 10 լրատվամիջոց գնաց կանգնեց սառեց, լիքը ոստիկաններ կառավարությա մոտ կանգնեցին սառեցին, ուսուցիչները էդպես էլ չեկան․ մենք իրենց խնդիրներով գնացել ենք, իրենք չեն եկել։ Երևի հավատացել էին իրենց կոլեգային, որ դրանից մեկ օր առաջ ասում էր՝ արդեն պետություն ենք դառնում։
Քանի տրանսպորտային վիճակը խայտառակ է, ժողովուրդը տաքսուց է շատ օգտվում, սրանք էլ ամեն ուղևորից հարկ են դրել։ Դա նշանակում է, որ առանց այն էլ թանկ տաքսին ավելի է թանկանալու․ սա տաքսիստների հարցն էլ է, ուղևորների հարցն էլ է, ո՞վ բողոքեց։ 10 տոկոս տուրք են սահմանել վարձով տների, որևէ վարձով ապրող բողոքել է՞, բնակարանատեր բողոքել է՞։ Իշխանությունը քեզ հնարավոր ամեն ձևով նեղում է, ասում է տեսնեմ ինչքան կդիմանան, դուք էլ դիմանում եք։ Զարմացած եմ՝ ինչու է, օրինակ, կարմիր գծերի վճարը դարձնում 160 հազար դրամ, ոչ թե 3 միլիոն։ Մեկ է՝ լինելու էր նույն արդյունքը՝ հանրային զրո արձագանք։  
Ես մի օֆիսում էի աշխատում շատ վաղուց, ինչ-որ խնդիր կար ղեկավարության միջև․ մի օր նրանցից մեկը տարավ իր բերած հեռուստացույցը, որը շատ կարևոր էր մեր աշխատանքի համար։ Ոչ մեկս ձայն չհանեց։ Հաջորդ օրը տարավ բազկաթոռները, հետո՝ աթոռները, հերթով ամեն ինչ կրեցին տարան, ոչ մեկ ձայն չհանեց, հետո տնօրենը փակեց օֆիսը․ ասաց՝ ինձ պետք չէ հիմնարկ, որտեղ սաղ հլու հնազանդ ենթարկվելու են։
Ես Նիկոլենց հասկանում եմ, մտածում են՝ էսքան բան արեցի, հետո եկաք ինձ ընտրիք, ինչի՞ չշարունակեմ։ Մտածում է՝ 44 օր խաբեցի, հողերը տվեցի, 5 հազարին տարա սպանեցին, 10 հազարը դարձավ հաշմանդամ, թուրքին բերի նստեցրի մեր սարերի գլխին, հասցրի մեր լճերին, հազար ու մի տույժ ու տուգանք սահմանեցի, ականջներդ կախ եկաք ընտրեցիք ինձ, ինչի՞ չանեմ։ Ու գլուխ են գովում, որ էդքան բան արեց ու մարսեց, լավ էլ ապրում են, ընդամենը մի երկու հոգի ֆրակցիայից դուրս եկավ ու ֆսյո։ Եքա Արցախի հանձնումը չմարսեցի՞ն։ Ես, անկեղծորեն, եթե կուզեք՝ հիմարաբար մտածում էի, որ էս տեղահանումը Նիկոլը չի մարսելու, 100 հազարից ավելի անտուն ղարաբաղցի է եկել, հայրենասեր, թասիբով մարդիկ են, Նիկոլը զրկել է ամեն ինչից, օդերով են հանելու, օր ու արև չեն տալու, դա էլ վախից տուն կտա առնվազն։ 50 հազար դրամով բերանները փակեց․ արցախցիների դժգոհություն տեսել ե՞ք։ Տնից զրկեց, հողից զրկեց, պետությունից զրկեց, ասաց մինչև մարտ ամիսը կտամ 40 +10 հազար դրամ, վերցրեք ձեններդ կտրեք։ Սուս ու փուս վերցրեցին։ Դուրս եկավ, որ իշխանությունը ոչինչ չարեց, դուք էլ ոչինչ չարեցիք․ ու քանի որ դուք էլ ոչինչ չարեցիք, իշխանությունն էլ ոչինչ չարեց։ Ասաց ինչի՞ էդքան փող տամ իրենց, հենա ՔՊ-ականները էդ փողին տուն կառնեն, եթե էս տարի 2 տուն են առել, էդ փողով, + նոր թանկացումներով հաջորդ տարի 4 հատ կառնեն, Ավինյանը իր չորրորդ տունը կառնի, Պապիկյանը երրորդ տունը կառնի, Արարատը երկրորդ դղյակը կառնի, Ալենի թիվը արդեն մոռացել ենք։ Իսկ դու ի՞նչ ես անում, որ թույլ չտաս կամ որ իրենց անելու փոխարեն, ձեզ անեն։ Վստահ եմ՝ հիմա նախկին իշխանությունը նայում ու զարմանում է, իր մեջ մտածում՝ խի սենց կարող էի՞նք։
Ժողովուրդ ջան, սխա՞լ եմ ասում։ Դու համակերպվում ես։ Համակերպվում ես, որ քեզ խաբեն, լավ էլ թալանեն, իրականում քեզ թալանեն, որ քո տունը խլեն, քո հողը խլեն, քո հայրենիքը հանձնեն, փողոցով սխալ քշեցիր, քեզ տուգանեն, բայց ՔՊ-ական փոխթաղապետը փողոցի մեջ իրեն շքամուտք սարքի․ որովհետև հասարակ վարորդը իրավունքներ չունի, տաքսու շոֆերը չունի, զոհի մայրը չունի, թոշակառուն չունի, ուսուցիչը չունի, անգամ Նիկոլին աջակիցը իրավունք չունի, ունեն ՔՊ-ականները։ Դու համակերպվում ես, որ իրենք 2018-ին ծակ կոշիկներով գան իշխանության ու շատ կարճ ժամանակ հետո դառնան այն, ինչ դարձել են։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, իշխանության լծակները մեծ են, բայց ժողովրդինը էլ ավելի մեծ են։ Իշխանությունը ինչքան համախմբի իրեն, ունենալու է լավագույն դեպքում կոնկրետ թվով ուժայիններ, իսկ քո համախմբման դեպքում թիվը անսահմանափակ է։ Բայց իմացիր, որ անգամ ամենաթույլ իշխանության դեմ անընդհատ պարտվելու ես, քանի դեռ քո հասանելիքը չես պահանջում, քեզ տրված խոստման կատարում չես պահանջում։ Այս ամենը շարունակվելու է, քանի դեռ ձեռքը չեք բռնում։ Եվ ուրեմն եթե դիմադրություն չկա, պատերի տակ բողոքելը, անգամ հայհոյելը քա՞նի կոպեկ արժե»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan