«Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ
15
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Պատերազմ Արցախում
Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ . Նոր ուժ «Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Այսօր Արցախն է «փակված», վաղը Հայաստանի դուռն էլ կփակվի. Փաշինյանն ու Ալիևը պետք է դադարեցնեն Եկեղեցու հետապնդումը. Էրիխ Վոնտոբել և Ջոն Այբներ Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»

ՔՊԿ-ականներն այսօր իրենք են դարձել իրենց երազած թալանչիները և մտնում են քաղաքացիների գրպանը․ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ելույթը կարմիր կետագծերի վճարի թանկացման դեմ․
Սիրելի քաղաքացինե՛ր, 2018-ին ժողովրդի արդար դժգոհությունն ու մեծ սպասելիքներն օգտագործելով՝ ստի ու կեղծիքի այս իշխանությունները նստեցին իրենց աթոռներին ու սկսեցին խաբել բոլոր հարցերում։
Օրինակ, պոպուլիզմն ու դեմագոգիան գործի դնելով և խաղալով մարդկանց հույզերի վրա՝ հպարտ քաղաքացիներին խոստացան վերացնել կարմիր կետագծերն ու արագաչափերը, մարդկանց չդարձնել տուգանքի ու թալանի մատերիալ։ Բայց այսօր իրենք են դարձել իրենց երազած թալանչիները և մտնում են քաղաքացիների գրպանը։
2018-ին Փաշինյանը տարբեր իրերով փակում էր արագաչափերը, իսկ իր իշխանության օրոք դրանք ոչ միայն չվերացան (ինչպես, որ խոստացել էր), այլ մի բան էլ ավելացան։ Իսկ հիմա էլ շուրջ 13 անգամ ուզում են ավելացնել կարմիր կետագծերով կայանատեղիների վճարը, նաև բազմաթիվ այլ վճարներ և տեղական տուրքեր են թանկացնում։
Այս իշխանություններին բնորոշ է պոպուլիզմը, դեմագոգիան, ցինիզմն ու խաբեբայությունը։
3 ամիս առաջ՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ երևանցիներին խոստանում էին՝ ասեք, կանենք։ Իսկ հիմա, երբ իրենց քույր կազմակերպության ու ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների շնորհիվ մի կերպ կարողացան զավթել քաղաքապետի աթոռը, անամոթաբար հայտարարում են՝ ինչ ասենք, դա էլ կանեք։ Հիմա ասում են, որ շեշտակիորեն թանկացնելու են կարմիր կետագծերի համար վճարը, ինչը ոչ միայն չի լուծի առկա խնդիրները, այլև է՛լ ավելի կխորացնի դրանք։

Մասնավորապես՝

1․ հասարակական տրանսպորտն է՛լ ավելի կգերծանրաբեռնվի։

2․ Դեպի մայրաքաղաքի կենտրոն գնացող տաքսիների գների շեշտակի կբարձրանան։

3․ Քաղաքի կենտրոնում և Արաբկիրում կստանանք մեքենաներով խցանված բակեր և մայթեր։

Եվ սրանք խնդիրների մի չնչին մասն է միայն։ Իսկ արդյունքում կրկին կտուժի թալանի մատերիալ դարձած քաղաքացին։

Ի՞նչ է առաջարկում «Մայր Հայաստանը»

Առաջին՝

Առաջիկա չորս տարիների ընթացքում քաղաքային տնտեսությանը հատկացված ռեսուրսների զգալի մասը ծախսել քաղաքում նոր ավտոկայանատեղիներ կառուցելու նպատակով, որոնք կլինեն հիմնական փողոցներից հեռու: Այդ կայանատեղիները կարող են լինել և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա:

Երկրորդ՝

Այդ կայանատեղիների կառուցումից հետո քաղաքային իշխանությունը պիտի որոշում կայացնի Երևանի բոլոր խոշոր փողոցներից հանել այսօրվա կայանատեղիների համար սահմանված կարմիր գծերը և այդ ազատված հատվածը տրամադրել հատուկ երթևեկելու համար՝ բացառապես հանրային տրանսպորտին և տաքսիներին: Հանրային տրանսպորտի բոլոր միջոցները պիտի ունենան սարքեր, որպեսզի քաղաքացին կարողանա օգտվել օնլայն տրանսպորտից կամ նման այլ ծառայություններից: Արդյունքում քաղաքացին օնլայն ռեժիմով կկարողանա լիարժեքորեն տեղեկանալ իր ուզած տրանսպորտի աշխատանքային գրաֆիկից:

Երրորդ՝

Միայն դրանից հետո կարելի կլինի քաղաքի հիմնական խոշոր ճանապարհների հետ հատվող երկրորդական բնույթի ճանապարհների ավտոկայանատեղիների սակագները բարձրացնել, որտեղ չի գործի տրանսպորտը: Օրինակ՝ Պուշկինի կամ Բյուզանդի փողոցային ավտոկայանատեղիների սակագները կարելի կլինի վերանայել: Քանի որ այդ դեպքում վարորդը կունենա ընտրության այլնտրանք՝ իր մեքենան կանգնեցնել հատուկ կայանատեղում, թե՞ ընդանրապես մեքենան դուրս չհանել և օգտվել բացառապես հանրային տրանսպորտից, քանի որ այդ տրանսպորտի երթևեկության ժամանակը կանխատեսելի կլինի:

Մեր առաջարկների իրականացման դեպքում մենք կունենանք՝

1. Բարեփոխված տրանսպորտ,

2. Քաղաքացին կստանա ընտրության հնարավորություն՝ երթևեկել տրանսպորտով կամ սեփական մեքենայով,

3. Քաղաքը կբեռնաթափվի մեքենաներից, և մենք կունենանք ժամանակակից Երևան, որը ոչնչով չի տարբերվի այլ եվրոպական քաղաքներից,

4. Այսօր հենց այդ ճանապարհով են զարգանում, օրինակ, Թբիլիսին կամ Մոսկվան։

5. Մենք կիսում ենք այն մոտեցումը, որ Երևանում գերակա պիտի լինի ոչ թե մեքենայի, այլ հետիոտնի շահը: Բայց դա պետք է անել խելամտորեն:

Եվ վերջում։ Սիրելի՛ քաղաքացիներ։

Ստի ու կեղծիքի այս իշխանությունները ձեզ խաբել են, խաբում են ու շարունակում են խաբել, քանի դեռ հանդուրժում եք։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>