Ասադին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը Պուտինն է կայացրել․ Պեսկով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով արտակարգ փակ նիստ կանցկացնի Անհատներն ու միլիոնների ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան
9
«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափությունը (ուղիղ) Սիրիայում հնարավոր է դեպքերի զարգացման հինգ սցենար. Նշում են թուրք փորձագիտական կենտրոնները, և ինչպե՞ս դրանք կարող են ազդել Հայաստանի վրա Կարմիր կետագծերի թեմայով դատական նիստի մասին և ոչ միայն (ուղիղ) Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու գործարկման եռակողմ հանդիպումը չի կայացել․ մանրամասներ «Մայր Հայաստանը» շարունակում է տնետուն իրազեկման աշխատանքները (տեսանյութ) Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բաշար Ասադին և նրա ընտանիքին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը. Պեսկով Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Ասադի կառավարության դրոշը Ասադի տապալումն ու ՀՀ-ին մոտեցող աղետը. Թուրքիան նոր թափ է հավաքում (տեսանյութ) Ասադին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը Պուտինն է կայացրել․ Պեսկով «Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափությունը (ուղիղ) Սիրիայում հնարավոր է դեպքերի զարգացման հինգ սցենար. Նշում են թուրք փորձագիտական կենտրոնները, և ինչպե՞ս դրանք կարող են ազդել Հայաստանի վրա «Ադրբեջանի բռնապետ Ալիևը ձերբակալությունների նոր ալիք է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով արտակարգ փակ նիստ կանցկացնի Կարմիր կետագծերի թեմայով դատական նիստի մասին և ոչ միայն (ուղիղ) Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են. Սուրեն Սարգսյան Սիրիական ընդդիմությունը վերահսկում է Տարտուսը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Հայաստանի իշխանության բառապաշարն ու մոտեցումները ևս բարոյալքման տանող քայլեր են Անհատներն ու միլիոնների ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու գործարկման եռակողմ հանդիպումը չի կայացել․ մանրամասներ «Մայր Հայաստանը» շարունակում է տնետուն իրազեկման աշխատանքները (տեսանյութ) Քաղաքական պայքարը ապագայի նախագծերի պայքար է, այսինքն' մտքի, երեւակայության ու կամքի Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Վարդան Ոսկանյան Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան Նիկոլը ժողովրդին հաց ու անվտանգություն չի կարող տալ, բայց կարող է տարատեսական շոուներով լավ զբաղեցնել Երկրաշարժ Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել Բաշար ալ-Ասադը «մեծ հավանականությամբ» զոհվել է Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը. Ռուբեն Մելքոնյան Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Աբրահամյան

Նոր ահազանգ. դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում

Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած վրիպակների, անճշտությունների ու շատ վտանգավոր կեղծարարությունների մասին բարձրաձայնումները շարունակվում են, խնդրի քննարկումներին ներգրավվում նորանոր հեղինակավոր անձինք ու հաստատություններ: Օրերս էլ Մայր Աթոռը, ելնելով Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ և ոլորտի հայտնի գործիչների մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքներից, հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից և ձեռնամուխ լինի  նոր դասագրքի ստեղծմանը:
Yerkir.am-ը, մշտապես հետամուտ լինելով ռազմավարական նշանակություն ունեցող սույն խնդրին, պարզել էր նաև մի հետաքրքիր իրողություն. դասագրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Մարիամ Կարապետյանը նույն դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կինն է: Այսինքն՝ ամուսինը գրել էկինը՝ խմբագրել:
Պարզվում է՝ «Մասնակցային դպրոց» կոչված կրթական հիմնադրամում այս դեպքը միակը չէ. տառացիորեն նույնն է տեղի ունեցել նաև դարձյալ 7-րդ դասարանի մեկ այլ՝ «Հասարակագիտություն» առարկայի նոր դասագրքի պարագայում, որը կրկին ստեղծվել է նշված հիմնադրամի նախագծի շրջանակներում: Տվյալ դեպքում՝ թե՛ նախագծի ղեկավարը, թե՛ 3 համահեղինակներից մեկը նույն ինքը՝ Վահրամ Սողոմոնյանն է, իսկ դասագրքի խմբագիրը Վահրամ Սողոմոնյանի կինն է՝ Սաթենիկ Մկրտչյանը:
Ընդհանրապես, որևէ գիրք, դասագիրք կամ այլ աշխատանք խմբագրելու իմաստն այն է, որ դասագրքի հեղինակին արվեն կարևոր դիտողություններ, առաջարկներ, միջամտություններ, շտկումներ և այլն: Հաճախ կարող են անգամ հարցի պատճառով լուրջ հակադրություններ ծագել հեղինակի և խմբագրի միջև և այլն, և այլն: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են «Մասնակցային դպրոցի» նախագծի կանայք հակադրվելու իրենց սիրեցյալ ամուսիններին, կամ ինչպե՞ս են հեղինակ-ամուսիններն ընդունելու իրենց խմբագիր-կանանց լուրջ դիտողությունները, եթե, իհարկե, կանայք ուզենան փոքր-ինչ նեղություն տալ իրենց ամուսիններին: 
Փաստենք նաև, որ դասագրքի ստեղծող-հեղինակ-ամուսին Վահրամ Սողոմոնյանի խմբագիր-կին Սաթենիկ Մկրտչյանը սերտ հարաբերությունների մեջ է ոչ անհայտ Հրանուշ Խառատյանի գաղափարական թևի հետ, 2018 թ. հանդիսացել է իշխանական «Իմ քայլը» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու անդամի թեկնածու, այժմ  ուսուցիչներ և տնօրեններ վերապատրաստող կարևորագույն հաստատության՝  «Կրթության զարգացման եվ նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրենն է: 
Ի դեպ, 2016-2018 թթ. Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացած Վահրամ Սողոմոնյանը, ով ազգակործան պատուհաս Փաշինյանի  իշխանության օրոք հասկանալիորեն դարձել է կրթության ոլորտի «բարեփոխումների» առաջամարտիկ, իր էջում, ի թիվս այլ հեղինակների ու խմբագիրների, շնորհակալություն է հայտնել նաև ինքն իրեն ու կնոջը «անհավանական աշխատանքի համար»:
Իսկ եթե հաշվի առնենք, թե որքան գումարներ են հատկացվել նշյալ դասագրքերի համար, ու դրանից որքան է հատկացվել տվյալ հեղինակին ու խմբագրին, ապա պարզ կդառնա այս «ընտանեկան բիզնես-նախագծի» պերճանքն ու թշվառությունը:
Աղբյուր՝ Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan