Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը. Բագրատ Միկոյան

Դիտել նաև
Մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումիում գոնե 7 հատ Փայտից զուգարան սարքեր․ Բագրատ Միկոյան
Երբ ասում էին՝ «ոտքի դատարանն է գալիս», ինձ թվում էր ցիրկի երաժշտություն կհնչի և կլոուն կմտնի. Բագրատ Միկոյան. Տեսանյութ
Դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա․ Բագրատ սրբազան
Բագրատ Սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվել
Բագրատ սրբազանը մերժման նամակ է ստացել մարզահամերգային համալիրի տնօրինությունից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում արված հայտարարություններին: Ներկայացնում ենք ստորև.
«Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը: Չնայած որ մեզ արդեն բավական ձանձրացրել է ակնհայտ սուտն ամեն անգամ հերքելը, այնուամենայնիվ հիշեցման համար ստորև կբերեմ որոշ հղումներ նրանից, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերզմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն, միևնունն է, ամբողջությամբ իր խղճին է: Ցավոք, խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն»: