Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի որ առկա է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության հիմքը`Արցախի ժողովուրդը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
«Արցախի հարցը քաղաքական հարց է, եթե ուզում ենք լուծել այն, չպետք է խուսափենք քաղաքականությամբ զբաղվելուց»,- «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը: Հատկանշելով սեպտեմբերի 19-ից հետո Արցախի հայրենակիցների խնդիրների լուծման ուղղությամբ ընդդիմադիր պատգամավորների ձեռնարկած քայլերը նա առանձնացրեց բարոյական, իրավական, քաղաքական ուղղությունները:
Քրիստինե Վարդանյանն ասաց, որ Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի որ առկա է Արցախի հանրապետության սուբյեկտայնության հիմքը`Արցախի ժողովուրդը. «Արցախի հարցը, իհարկե, փակվված չէ, սա նշանակում է, որ Արցախի Հանրապետությունը ստեղծած սուբյեկտը՝ Արցախի ժողովուրդը գոյություն ունի որպես սուբյեկտայնություն և մեր գլխավոր նպատակն է պահպանել Արցախի ժողովրդի սուբյեկտայնությունը, որպեսզի կարողնանք այդ մասին բարձրաձայնել մեզ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության պետական ինսիտուտները, որոնք ձևավորել է Արցախի ժողովուրդը»:
«Բանակցային սեղանին հասել ենք մի իրավիճակի, որ Արցախի հարցը չքննարկելու հետևանքով քննարկում ենք Հայաստանից գյուղեր հանձնելու հարցը»,-ասաց Քրիստինե Վարդանյանը