Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան ՀՀ-ն, հատկապես ՊՆ-ն պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինեն մարտական գործողություններին. Օհանյան
17
ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Պատերազմ Արցախում
Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը». «Կարճ ասած» «Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի Սրբազանին ԱԺ-ում բավականին ջերմ են ընդունել Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում «Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216 ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) Ավելի ու ավելի շատ զարգացող երկրներ են բացահայտորեն խոսում BRICS-ի նախաձեռնություններին միանալու ծրագրերի մասին Սկզբում պետք է փոխել հասարակության հոգեվիճակը, մթնոլորտը, որ հնարավոր լինի փոխել իշխանությունը Ձերբակալվել է ԱԱԾ հագուստով կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի 5-րդ անդամը «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու». Ոսկան Սարգսյան Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են. Oragir.news Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան Մենք որոշել ենք քաղաքական դաշտի անխտիր բոլոր գործոնների հետ հանդիպել․ Սրբազան ՀՀ-ն, հատկապես ՊՆ-ն պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինեն մարտական գործողություններին. Օհանյան Աղբահանությանն ուղղված միլիարդավոր գումարները փաստացիորեն չեն ծառայում իրենց նպատակին (տեսանյութ) Խոստացի-խաբի, խաբի-խոստացի, խոստացի-խաբի (տեսանյութ) «Ադրբեջանն իրեն տարօրինակ է պահում ռազմական ասպարեզում». Կարեն Հովհաննիսյան

«Անհնար բան են առաջարկում. Սիմիդյանը խաբել ա մեզ». ձկնաբույծների բողոքի ակցիան Կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց (ուղիղ)

Ձկնաբույծներն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վաղ առավոտից հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց և բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ըստ նրանց՝ պատճառը 2-3 շաբաթ առաջ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Ձկնաբույծները պնդում են, որ սա խնդիրներ է առաջացնելու իրենց համար, որ սրան հետևելու է տնտեսություններում առկա ջրերի 40 տոկոս կրճատում:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մոտ 15 օր առաջ մեզ խոսք տվեցին, որ պետք է մեկ շաբաթում կարգը որոշելու հետ կապված մեզ հետ քննարկում անցկացնեն, մոնիտորինգ կանեն ապօրինի հորերը, թիվը կճշտեն, կասեն: 15 օր անցել է, մեզ ոչ մեկը չի զանգել: Եկել ենք, որ մեզ պատասխան տան՝ ինչու չեն փակվում 700 ապօրինի հորերը, որ հոսում է գետերը:

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի խոսքով, 700 ապօրինի հոր կա: Հնարավոր է՝ մի մասը ոռոգման հետ կապված է, բայց փետրվարին իմաստ չունի ոչ ոռոգելու, ոչ այդ ջրերը բաց պահելու: Կարող են փականել մինչև գարնան սեզոնը գա:

Մեր փորձից ելնելով, մարդիկ կան, որ ինքնահոս չի գալիս ջուրը, պոմպերից են օգտվում, թող փակեն և այդ մարդիկ իզուր հոսանք չեն ծախսի»: Նա ընդգծեց, որ շրջակա միջավայրի նախարար Սիմիդյանը իրենց խաբել է, խոստացել է հանդիպում, բայց չահնդիպում չկա մինչև հիմա:

Մեկ այլ ձկնաբույծ էլ նշեց. «Վարկերի տակ ենք, չենք կարողանում, գնալով հետ ենք գնում, խեղդված վիճակում ենք: Ջերմացներ ունենք, էդ փողերն էլ բերում, դնում ենք այդտեղ, չենք կարողանում կերակրեն ձուկը: Հիմա մենք հոժարակամ ասում ենք՝ եկեք մեր ձկնաբուծարանը վերցրեք, արեք ձեր առաջարկածը, բայց իրենք անհնարին բան են առաջարկում: Դա չլինող բան է: Էդ նասոսները չինական են, կարճ ժամանակ հետո խափանվում են, դա 1-2 ժամում սարքելու գործ չի, իսկ եթե չսարքեցինք, ձուկը 2-3 ժամ հետո լրիվ կսատկի: Դա չլինող բան է, դրա համար մեծ գումարներ են պետք, իսկ մենք դեռ մեր վարկերը չենք վերջացրել:

Հիմա բոլոր ձկնաբույծները վարկերի տակ են, թող գան փաստաթղթերով նայեն: 700 աղբյուրներ կան, թող դրանք բերեն փականային համակարգի, կարգավորեն, տեսնեն՝ որևէ փոփոխություն լինում է, նոր գան մեզ մոտ: Մենք հոժարակամ կդնենք, կփակենք: Մեկ է՝ օգուտ չկա, վնաս ենք կրում, ավելի լավ է գան շուտ մեզնից գնեն»:

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan