«Հենց այն պահից, երբ կենդանին հայտնվեց փողոցում՝ պետությունն ունի պարտավորություն»
Դիտել նաև
Շան հարձակումից տուժած 5-ամյա երեխան տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է
«Հանրային ձայնն» այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի․ Վարդան Ղուկասյան
Թափառող շունը հարձակվել է Էջմիածնի քաղաքապետարանի հավաքարարի վրա. «գլխի, պարանոցի, վերջույթների հատվածի բազմակի կծած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
«Մայր Հայաստանը» պայթեցրեց Դոգի շնաբույնը
Դոգն ու Էշը (մեր օրերի ասք)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով միայն այս տարի կենդանիների կողմից մարդուն վնասելու 6919 դեպք է գրանցվել, , որից շատ քիչ տոկոսն է այլ կենդանու կողմից, մեծ մասը շների մասնակցությամբ է: Խոսքը թե՛ ընտանի, թե՛ թափառող շների մասին է: 2022-ին արձանագրվել է՝ 6512, 2021-ին՝ 5632 դեպք:
Ցրտերն ընկնելուն պես Հայաստանում ահագնանում է թափառող կենդանիների դեմ մեր քաղաքացիների անհատական պայքարը, որը երբեմն դրսևորվում է անմարդկային ու դաժան վերաբերմունքով՝ փողոցում հայտնված կենդանիների հանդեպ։ Նախ, եկեք հասկանանք, թե ինչո՞ւ են կենդանիները հայտնվում փողոցում՝ անօթևան, անտեր վիճակում։ Չէ որ կենդանին ինքը չի ընտրում թե որտե՞ղ ապրի, և եկեք համաձայնենք, որ մարդկանց անպատասխանատու քայլերի, կոպիտ վերաբերմունքի հետևանքով կենդանին՝ լինի շուն, թե՝ կատու, հայտնվում է փողոցում ու համալրում թափառող կենդանիների շարքը։
Հենց այն պահից, երբ կենդանին հայտնվեց փողոցում՝ Պետությունն ունի պարտավորություն տվյալ կենդանուն ստերջացնելու, իմունիզացնելու և համապատասխան կացարանում տեղավորելու։ Երբ Պետությունը հավուր պատշաճի չի կատարում իր գործառույթը, ապա կենդանին՝ սոցիալիզացվելու՝ տվյալ տարածքում տեղավորվելու ընթացքում դառնում է ագրեսիվ, որը տարբեր կենդանիների մոտ տարբեր ձևերով է դրսևորվում և թիրախում կարող են հայտնվել ծերեր, երեխաներ, կամ այլ կենդանիներ։ Լուծում պահանջող այս խնդիրը մմեզնաում,կարծես թե թնջուկի մեջ է և թվում է՝ անլուծելի։
Դե, եթե սրան էլ գումարենք այն, որ ամեն տարի էգ շունը չստերջացվելու պարագայում ունակ է տարեկան 2 անգամ 6-9 ձագ ունենալու և, ըստ այդմ, հարյուրավոր ժառանգներ լույս աշխարհ բերելու՝ սերնդափոխության ընթացքում, պարզ է դառնոււմ, թե ինչու է թափառող կենդանիների քանակը օր օրի ավելանում։
Թափառող կենդանիները ժամանակի ընթացքում կտրուկ աճում են, հսկայական խմբավորումներ են ստեղծվում, ինչը հասարակությանը անհանգստացնող խնդիր է։ Շների կծոցներ, կատաղախտ, լոպտոսպիրոզ, կատվի բակտերիալ վարակ և այլ վարակիչ հիվանդություններ, որոնք ռիսկային են այն մարդկանց համար, ում բնակության վայրում առկա են թափառող կենդանիների մեծ խմբեր։ Խնդրահարույց են նաև տարածքների համար կռիվ տվող փողոցային շների հաչոցները, որոնք նույնպես անհարմարություն են ստեղծում բնակիչների համար։
Շատ կարևոր է կրճատել թափառող կենդանիների խմբաքանակները՝ վտանգավոր հիվանդությունների տարածումը վերահսկելու և շների կծոցներին ու հարձակումներին վերջ դնելու, նաև՝ կենդանիների բարենպաստ պայմաններում ապրելու իրավունքը չոտնահարելու նպատակով։
Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների այս ուղղությամբ ծավալած գործունեությունը անարդյունավետ է մինչ այս պահը և ստիպված անհատ մարդիկ թափառող կենդանիների խմբերը նվազեցնելու միակ արդյունավետ և գործնական միջոցը տեսնում են զանգվածային սպանդը, որը երբեմն անմարդկային դաժանությամբ է իրագործվում։
Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ մի շարք զարգացած երկրներ որպես թափառող կենդանիների խնդրի լուծում տեսնում են ստերջացումն /ստերջացումը վիրաբուժական միջամտությամբ վերարտադրողական օրգանների հեռացումն է, ինչը կանխում է բազմացումը և կառավարում է վերարտադրողական հորմոնները՝ տեստոստերոն, էստրոգենը, որոնք նպաստում են ագրեսիվ վարքի դրսևորմանը/ ու իմունիզացիան / կենդանիների պատվաստումն է տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ/, որին հաջորդում է շների որդեգրման կազմակերպումը կամ նրանց իրենց նախնական տարածքներ վերադարձնելը։
Այս ամենը հաշվի առնելով ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ թափառող կենդանիների խնդրիը լուծելի է՝ քաղաքական կամքի, Տեղական ինքնակառավարման մարմինների հետևողական ու մասնագիտական աշխատանքի պարագայում։ Հակառակ դեպքում կենդանասերների ու մարդասերների հակամարտությունը անվերջանալի է․․․»