Պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանը երեկ ավարտեց իր աշխատանքները, սակայն ԱԺ պատգամավորները դեռ արձակուրդի չեն մեկնի: Նրանց համար մինչեւ տարեվերջ աշխատանքային կլինի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամիս դեռ 1-2 արտահերթ նիստեր են սպասվում, քանի որ օրենքի նախագծեր կան քննարկելու: Բացի այս, ՔՊ-ն դեռ վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր պետք է անի. ուստի իշխանական պատգամավորներին ասվել է՝ քաղաքից չհեռանան, չկորչեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գան նիստերի: Այսպիսով՝ պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում