Մարտի 17-ին Ռուսաստանում նախագահ կընտրեն
![Մարտի 17-ին Ռուսաստանում նախագահ կընտրեն](/timthumb.php?src=/disc/07-12-23/ff14eca6916c32d266d22eb72cab0c4b.jpg&w=450)
Ռուսաստանի Դաշնությունում 2024թ․ մարտի 17-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Համաձայն «ՌԻԱ նովոստի» գործակալության, որոշումը կայացրել է Դաշնային խորհուրդը։ Ինչպես հայտարարել է խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ընտրությունները կարևորագույն քաղաքական իրադարձություն են, որոնք մեծապես կորոշեն Ռուսաստանի զարգացման վեկտորը։