Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր» Ուկրաինացիները «վերջանո՞ւմ են», արդյոք ժամանակն է «պատերազմելու մինչև վերջին հայը» (տեսանյութ) ՔՊ-ն ու Երևանում կոռուպցիան․ ինչպե՞ս է կառավարվում մայրաքաղաքը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
2
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում Զելենսկին Հայաստան չի գա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամփոփում է շաբաթը (տեսանյութ) Փաշինյանը, առավոտ կանուխ, թիկնազորի ուղեկցությամբ, ծաղիկներ է դրել ու խաչակնքել մարտի 1-ի զոհերի հուշարձանի մոտ Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց Միրզոյանն ու Բայրամովը Թուրքիա են մեկնում ֆորումի՞, թե՞ «հաշվետվության» Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները փոխադարձ համաձայնության են եկել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ Նիկոլը ձեզ զրկելու է գոյության շանսից. Հրանտ Բագրատյանը՝ ՌԴ հետ առճակատման հետևանքների մասին (տեսանյութ) Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը Պատերազմ Արցախում
Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր» Զինված հարձակում՝ բենզալցակայանում․ հնչել է կրակոց․ կան վիրավորներ ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել ՔՊ-ականները վախեցած են. խնդրել են, որ իրենց էլ զենք տրամադրեն Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը Երբ է նախատեսվում հանրաքվեն Սգո՞, թե՞ աղետը կանխելու օր․ ինչպե՞ս կնշվի մարտի 1-ը բացահայտումից հետո. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեզ զինաթափում են․ հույսները Եվրոպան է, որը ծանրագույն խնդիրների առաջ է կանգնել․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում Ուկրաինացիները «վերջանո՞ւմ են», արդյոք ժամանակն է «պատերազմելու մինչև վերջին հայը» (տեսանյութ) Անշարժ գույքի շուկայում մտահոգիչ իրավիճակ է. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Փաշինյանը կապում է սեփական ձեռքերն ու մորեմերկ կանգնում ցլերի առաջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ըստ Փաշինյանի, մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվում, որովհետև հեղինակներն իշխանության են. Տեսանյութ ՔՊ-ն ու Երևանում կոռուպցիան․ ինչպե՞ս է կառավարվում մայրաքաղաքը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Արժանապատիվ քաղաքացին ևս մեկ անգամ խաբվեց (տեսանյութ) Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր․ Տիգրան Քոչարյան Նիկոլենք քանդում են նիկոլականի տունը. Ճակատագրի հեգնանք Նիկոլ Փաշինյանի «Մարտի 1»-ը Զելենսկին Հայաստան չի գա Կոնդ թաղամասի բնակիչների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց․ «Մայր Հայաստան» ներկայացուցիչները հանդիպել են բնակիչներին (տեսանյութ) Լավրովը հանդիպումներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մարտի 1-ը իշխանության է բերել՝ հիշում են, Սումգայիթը կարող է զրկել՝ չեն հիշում Հանդարտվե’ք, պարոնայք. Մետաքսե Հակոբյան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամփոփում է շաբաթը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունն ամփոփում է շաբաթը (տեսանյութ) Հանցագործությունները՝ Հայաստանում 2022-2023թթ․ ինֆոգրաֆիկա Կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Փաշինյանը, առավոտ կանուխ, թիկնազորի ուղեկցությամբ, ծաղիկներ է դրել ու խաչակնքել մարտի 1-ի զոհերի հուշարձանի մոտ «Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են

Իշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ալավերդու քաղաքապետարանում ու մատույցներում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը: Դա «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվողի յուրօրինակ մահախոսականն էր և փաշինյանական իշխանավարման բռնատիրական էության ծայրահեղ դրսևորումը միաժամանակ: Մեծ հաշվով, ի՞նչ էր տեղի ունեցել: Իսկ տեղի էր ունեցել այն, որ 2022-ի սեպտեմբերին ՏԻՄ ընտրության արդյունքում Ալավերդիում համայնքապետ էր դարձել ոչ իշխանական ներկայացուցիչը, կոնկրետ՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը: Անցած ավելի քան 1 տարվա ընթացքում Ալավերդում ավագանու կազմում գրեթե ձայների կեսն ունեցող ՔՊ-ին հուզող միակ հարցը, սևեռումը, փորացավն ու գլխացավը այն էր, թե ինչ վատություն անեն, ում ճնշեն, ում հետապնդումների ենթարկեն, ում «ոլորեն», ում ինչ «առաջարկեն», որպեսզի 1 ձայն փախցնեն ու, ոտնահարելով ալավերդցիների ընտրության արդյունքները, զավթեն համայնքապետարանը:
Ի վերջո, ՔՊ-ի այդ ծրագիրն «աշխատեց», և դեկտեմբերի 5-ին քպականները, Երևանից գործուղված «պատգամավորական» ու «ոչպատգամավորական» դեսանտով, որն ուժեղացված էր ՔՊ-ի մանրախնդիր քաղաքական շահերի սպասարկման տակ դրված ոստիկանական հագուստ կրող անհասկանալի անձանցով ու «կարմիրբերետավոր» «ժողովրդավարության վկաներով», բառի բուն իմաստով՝ հարձակվեցին, եթե չասենք՝ գրոհեցին Ալավերդու քաղաքապետարանը: Ի վերջո, մարդկանց ծեծելով, քաշքշելով, ձերբակալելով կամ բերման ենթարկելով, դռներ ջարդելով՝ Փաշինյանի ՔՊ-ն զավթեց Ալավերդու քաղաքապետարանը, իսկ որոշ ժամանակ անց նաև յուրացրեց քաղաքապետի պաշտոնը: Մի կողմ թողնենք քպական քաղաքապետի անձը, որի մասին մամուլում ահռելի «կոմպրոմատ» կա, որոնցից յուրաքանչյուրը քրեական վարույթի հատորների կբավականացնի, մի կողմ թողնենք, թե ընդդեմ ալավերդցիների դուրս գալուց ու ատելության հերթական դոզան հավաքելուց հետո ինչպես են պաշտոնավարելու Ալավերդիում:
Այստեղ շատ ավելի էական ու շրջադարձային իրողություններ արձանագրվեցին ու ամրագրվեցին: Նախ՝ այն, որ Հայաստանում վերջնականապես հաստատվել է ամենազզվելի բռնատիրություն, ըստ որում՝ կեղծավորությամբ, փարիսեցիությամբ ու երկերեսանիությամբ թաթախված: Բռնապետություն, որի գլխավոր ներկայացուցիչ Փաշինյանը որտեղ նստում-ելնում է, «ժողովրդավարությունից» է խոսում: Այսինքն, քիչ էր, որ երկրում կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ, քիչ է, որ ռեժիմը ամենացինիկ ու լկտի եղանակներով հետապնդումներ է իրականացնում իշխանության քաղաքական հակառակորդների կամ պարզապես այլախոհների նկատմամբ, քիչ է, որ Հայաստանը վերածվել է սրտխառնուքային ոստիկանապետության, փաստացի պետք է նաև, որ «իշխող ուժ» համարվողը, լինելով փոքրամասնություն, չընտրվելով հանդերձ, «ռեյդերական զավթումով» գրավի գյուղապետարաններն ու քաղաքապետարանները:
Չնայած, ի՜նչ «ռեյդերական զավթում», երբ ամենաիսկական բռիության ու զոռբայության մասին է խոսքը: Ու սա ամենևին նորություն չէ: Ավելին, առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը, խայտառակ պարտություններ կրելով ՏԻՄ ընտրություններում, իր «կյանքի նպատակ» է դարձնում պատժել այն ընտրողներին ու այն բնակավայրերի բնակիչներին, որոնք իր մանկլավիկներին չեն ընտրել: Սկսվում են ոստիկանական հետապնդումներ, քրգործերի հարուցումներ, կալանավորումներ, հաղթած ու քաղաքապետ ընտրված թեկնածուների դեմ մոբիլիզացվում են ոստիկանության, ԱԱԾ-ի բոլոր կառույցներն ու ծառայությունները, այդ մարդիկ դառնում են ամենաիսկական հետապնդման ու «քաղաքական վենդետտայի» թիրախ:
Ալավերդուց այնքան էլ հեռու չէ Լոռու մարզկենտրոն Վանաձորը, որի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տակավին բանտում է միայն այն բանի համար, որ ՏԻՄ ընտրություններում ավելի շատ ձայն է ստացել նրա ներկայացրած ուժը, այլ ոչ թե Փաշինյանի ՔՊ-ն:
Այսինքն, Փաշինյանը, խորապես թքած ունենալով քաղաքացիների կամարտահայտության վրա, չարաշահելով իր զբաղեցրած պաշտոնն ու իր ձեռքի տակ գտնվող ոստիկանական, քննչական, դատախազական, մի խոսքով՝ «պատժիչ օրգանները», ուղղակիորեն «հեչ է անում» քվեարկության արդյունքները ու «տեղերում» պաշտոնների դնում «իր մարդկանց»: Դա եղավ նաև Ալավերդիում: Մինչ այդ եղել էր մի շարք այլ համայնքներում:

Ոստիկաններ ներկայացողների պահվածքին ընդհանրապես ցանկություն չկա անդրադառնալու: Նրանք ընդամենը սպասարկում են ՔՊ-ի նեղ կուսակցական շահերը: Ինչ վերաբերում է քպական պատգամավոր Արեն Մկրտչյանի փողոցային պահվածքին ու վարքին, որ արձանագրվեց Ալավերդու քաղաքապետարանում, ապա այստեղ զարմանալու բան չկա, ընդհակառակը, խիստ զարմանալի կլիներ, եթե ՔՊ-ի անունից ներկայացողը չդրսևորվեր որպես այդպիսին: Հիմնականը. ՏԻ մարմինները համարվում են ժողովրդավարական կառավարման առաջնային օղակը: Դեկտեմբերի 5-ին վերջնականապես արձանագրվեց Հայաստանում ՏԻՄ-երի պաշտոնական լուծարումը:
Ավելին, այլևս անիմաստ է ու անհեթեթ, որ Հայաստանում անցկացվեն ՏԻՄ ընտրություններ, մի հատ էլ դրա վրա գումարներ ծախսվեն: Ո՞րն է դրա իմաստը, եթե բոլոր այն տեղերում, որտեղ Փաշինյանը խայտառակ պարտություն է կրում, հետո պետք է ոստիկանական «լեգեոնները» վրա տան, հոշոտեն ընտրողներին ու «աթոռին նստեցնեն» որևէ քպականի, կարևոր չէ, թե՝ ում: Երևի պետք է գոհ լինել, որ ոստիկանները ֆրանսիական «բաստիոններով» չեն տրորել ՔՊ-ի դեմ հանդես եկողներին: Այ, որ դա էլ անեին, լրիվ ժողովրդավարության «բաստիոն» կլիներ:
Հ.Գ.-Ինչպես երևում է, վերը նշված «վերջնականապես» բառը տեղին չէր, ոնց որ դեռ ամբողջական զավթման բաներ կան: Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021 թ. ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը, որովհետև, ուշադրություն, «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրու քաղաքապետարանի գործունեությունը, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում: Եթե «քպերենից» թարգմանենք, ապա, իմանալով ՔՊ-ի «բնույթը», շուտով բոլոլա կարելի է սպասել նաև Գյումրիում...»

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan