Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բալ. Այն զգացվել է Տավուշի բնակավայրերում 3 բալ
![Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բալ. Այն զգացվել է Տավուշի բնակավայրերում 3 բալ](/timthumb.php?src=/disc/07-12-23/9043cbca13da694e5f53f07fbcd473e5.jpg&w=450)
Դիտել նաև
Ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարներին
Երկրաշարժը Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ
3.5 մագնիտուդով երկրաշարժ՝ Քաջարանից 14 կմ հյուսիս. Այն 4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքի քաղաքներում
Ծանոթացե՛ք. սա իշխանությունների «երկրորդ Գիքորն է», որ «տաք տեղ» է ունեցել նաև նախկինների ժամանակ
Դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 08:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.13⁰ և արևելյան երկայնության 49.69⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։
Աղբյուր՝ News.am