Որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով եւ գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում երեկ աշխատանքային ժամին խրախճանք են կազմակերպել։ Մեզ պատմեցին, որ ընդհանուր բաժնի աշխատակիցներից մեկը՝ Սոնա անունով, ով ազատվել է նախկին թաղապետի կողմից եւ օրերս վերականգնվել «Հանրապետություն» կուսակցության քվոտայով թաղապետ դարձած Ռոմիկ Մխիթարյանի հրամանով, որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով եւ գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում։ Թաղապետ Մխիթարյանը երեկ սկզբում չորով փորձեց հերքել խրախճանքի մասին լուրը, սակայն որոշեց, այնուամենայնիվ, ստուգել, ավելի ուշ զանգահարեց եւ հաստատեց մեր տեղեկությունը՝ բացատրելով, թե ալկոհոլ չեն օգտագործել։ «Եղել է թխվածք, հյութ եւ այլն, ոգելից չի եղել»,- ասաց Մխիթարյանը՝ չհերքելով խրախճանքի լուրը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում