Մելիքբեկյան, հեռացի՛ր. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Մեդվեդևը խորհուրդ է տվել Արևմուտքին «չարթնացնել ռուսական արջին» Օր առաջ ազատվես քեզ «սիրող» ու քեզ որպես սեփական գրպանները լցնելու միջոց դիտարկող խմբակից
14
Փորձում են դպրոցում անկառավարելի վիճակ ստեղծել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում Իրավիճակը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Փաշինյանի ֆուտբոլի ֆեդերացիան երևի ցնծում է. Հայաստանի հավաքականը պարտվեց Դու չե՛ս դառնալու դժգույն ու դժբախտ, Երևա՛ն Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Պատերազմ Արցախում
Հարցաքննվել են զոհված զինծառայողի համածառայակիցներն ու սպայական կազմի ներկայացուցիչները Փորձում են դպրոցում անկառավարելի վիճակ ստեղծել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Ինքնասպանություն գործող զինվորների գործերով պետք է խորքային հետազոտություններ կատարել Չ՛ի կարող պետության այսպիսի կառավարման պարագայում ֆուտբոլը գրանցի շահեկանորեն տարբերվող արդյունքներ Մելիքբեկյան, հեռացի՛ր. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում Ոստիկաններն իրենց անպարկեշտ են պահում ոչ միայն փողոցում Մեդվեդևը խորհուրդ է տվել Արևմուտքին «չարթնացնել ռուսական արջին» Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ Իրավիճակը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Մեծարգոների ենթամշակույթի» մոտ սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ» Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խոր աշուն. Սուրենյան Զինվորի մահվան լուրը ու Երևանի կենտրոնի տոնակատարությունը․ Էդիկ Բաղդասարյան Հենրիխի ստվերը խանգարում է մեր հավաքականին․ խմբագիրը հեգնում է 26-ամյա աղջիկը մտել է Երևանի սուպերմարկետներից մեկն ու սպառնացել այրել նախկին ընկերոջն ու խանութը Փաշինյանի ֆուտբոլի ֆեդերացիան երևի ցնծում է. Հայաստանի հավաքականը պարտվեց Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել, եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»․ Աշոտյան Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա անգամներով Դու չե՛ս դառնալու դժգույն ու դժբախտ, Երևա՛ն Օր առաջ ազատվես քեզ «սիրող» ու քեզ որպես սեփական գրպանները լցնելու միջոց դիտարկող խմբակից «Ուղեղլվա»․ Ցույց տվեց անկողինը, կիսադատարկ սառնարանը, զուգարանը ու ասաց, թե երբ կգնա (տեսանյութ) Արմեն Գրիգորյանը տեղյա՞կ չէ, որ ՀՀ-ն բրինձը ևս ներկրում է Քաղաքապետարանը խրախուսում է թղթի անիմաստ սպառումը Երևանի տոնին ընդառաջ՝ այս փոսերը պետք է վերացրած լինեիք, նոր շնորհավորեիք Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել

Վտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրվա իշխանությունները «խաչմերուկի վիրուսով» են վարակվել: Ժողովրդական բառուբանով ասած՝ «խաչմերուկացավի են եկել»: Այն էլ, ինչպես հայտնի է, ոչ թե սոսկ խաչմերուկի, այլ՝ «խաղաղության խաչմերուկի» յուրօրինակ վարակ է դա: Հանուն ճշմարտության, պետք է նաև նկատել, որ առնվազն վերջին օրերին Փաշինյանն ու նրան մերձակա «բանախոսները» առանձնապես բան չեն խոսում ո՛չ խաղաղության, ո՛չ էլ խաչմերուկի մասին: Եթե մեկումեջ խոսում են, արդեն մի տեսակ՝ «ավտոպիլոտով», այսինքն՝ ինքնաբերաբար են դա անում: Համենայն դեպս, նրանց խոսքի ելևէջներում այլևս չի զգացվում նախկին էնտուզիազմը, մի տեսակ՝ էքսպրեսիա չկա: Եվ չնայած օրվա իշխանության ներկայացուցիչները շարունակաբար սիրում են կեղծել, բայց վերջին շրջանում «խաղաղության խաչմերուկի» հետ կապված նրանց ելույթները հարուցում են թատերական ռեժիսորների շրջանում տարածված հանրահայտ խոսքը՝ «չեմ հավատում...»: Համոզիչ չեն: Բայց դա՝ մի կողմ: Հիմնականը. ո՞ւմ համար է լինելու այդ, այսպես կոչված, «խաչմերուկը»: Ո՞ւմ է ծառայելու:

Ըստ մտահղացման, կամ ինչպես այն մատուցվում է Փաշինյանի գծագրած ու պրեզենտացիա արած քարտեզախառը պատկերում, Հայաստանը դառնալու է... խաչմերուկ, որը միմյանց է կապելու Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը: Պարզապես հանճարեղ է: Հիմա մի փոքր հանգամանորեն դիտարկենք մանրամասնությունները: Արևելքում Ադրբեջանի հանցավոր իշխանությունն է՝ Հայաստանն ամբողջապես զավթելու պետական գաղափարախոսության մակարդակի հասցված ծրագրերով, Արևմուտքում՝ Ադրբեջանի հանցավոր իշխանության հիմնական տիկնիկավար Թուրքիան է՝ Հայաստանի պետականության վերացման, Հայաստանը տնտեսապես, ֆինանսապես, բոլոր առումներով կլանելու, ծայրահեղ կախվածության մեջ դնելու և/կամ աստիճանաբար վերացնելու ծրագրերով: Այդքանից հետո միգուցե արդեն չարժեր էլ շարունակել հետագա դիտարկումները, բայց շարունակենք:

Հարավում Իրանն է, հյուսիսում՝ Վրաստանը: Նախքան Փաշինյանի ու նրա «հպարտիստների» թավշյա չարաբաստիկ հայտնությունը, Հայաստանն ունեցած համեստ կարողություններով կարողանում էր օգտակար լինել Իրանից դեպի Վրաստան, ապա և՝ Ռուսաստան, ինչպես նաև՝ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար, և, բնականաբար, իր տնտեսական դիվիդենտներն ուներ այդ շարժից: Սակայն խնդիրն այն է, որ Փաշինյանի ուրվագծած «խաչմերուկի» դեպքում այս՝ մեզ շատ ավելի ձեռնտու հոսքը կարող է ընդհանրապես չգործել կամ չի գործի: Բանն այն է, որ Փաշինյանի իշխանության ցուցադրական «արևմտամետությունը», էլ չասած արդեն բացահայտ թրքամետության մասին, ինքնին մեզանից վանում է, եթե արդեն լիովին չի վանել հարևան ու ավանդաբար բարեկամական տրամադրված Իրանը: Ավելին, Իրանը, տարածաշրջանի մասշտաբով, լինելով բավականին ազդեցիկ տերություն, հանգիստ կարող է նաև այլ ուղիներ գտնել, թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ առումներով: Իրանին, մեծ հաշվով, ոչ այնքան Հայաստանով անցնող ուղին է հետաքրքիր, որքան այն, որ մի քանի տասնյակ կիլոմետր ձգվող հայ-իրանական սահմանի նեղլիկ շերտում չհայտնվեն նոր ուժեր ու «խաղացողներ»՝ ի դեմս Արևմուտքի, ՆԱՏՕ-ական ու թյուրքական ուժերի: Ի լրումն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, առանց որևէ մեկին հարցնելու, արդեն 2 տարի է, ինչ վերցրել ու ՀՀ սուվերեն տարածքից մի մեծ կտոր, որը ներառում է Գորիս-Կապան ավտոճանապարհը, նվիրել է Ալիևին: Փոխարենը, Հայաստանի պետական միջոցներից ահռելի միջոցներ են ծախսվում, այսպես կոչված, «այլընտրանքային ճանապարհ» կառուցելու և կահավորելու համար: Բայց այդ ճանապարհը կարող է և չաշխատել, դեռ չենք խոսում դրա տեխնիկական պարամետրերի, կատարվող աշխատանքների որակի, դրա վրա եղանակային ու բարձրլեռնային պայմանների ազդեցությունների և այդ ամենի հնարավոր հետևանքների մասին: Ավելին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բավականին հետևողականորեն ու հաստատակամ փչացրել է ու շարունակում է փչացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Ու բառացիորեն օրերս բոլորս տեսանք, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Եթե կան չկռահողներ կամ իրենց չհասկացողի տեղ դնողներ, նշենք, որ խոսքը Լարսում արձանագրված վերջին կուտակումների մասին է: Իսկ ո՞վ է ասում, որ վաղը, մյուս օրը Փաշինյանը չի կարող հայ-ռուսական հարաբերությունները վատացնել այն աստիճան, որ նույն Ռուսաստանի համապատասխան ծառայություններն սկսեն «ձվի մեջ մազ գտնելու» մոտեցում դրսևորել ոչ միայն հայկական բեռնատարների ու բեռների, այլև, ընդհանրապես, Հայաստանով անցած ցանկացած բեռնատարի ու բեռի նկատմամբ (չմոռանանք, ի դեպ, Ղրիմի կամրջի պայթեցման հետ կապված պատմությունը): Ու ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ «խաչմերուկը» իրականում կարող է զուտ միջանցքի վերածվել՝ Արևմուտք-Արևելքի, այսինքն՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար:

Ըստ որում, այն էլ նկատենք, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը, միմյանց հետ կապվելու համար համապատասխան ուղիներ ունեն ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքներով: Այնպես որ, նրանց ոչ մի միջանցք էլ պետք չէ, մեծ հաշվով: Նրանց Հայաստանն է պետք, ավելի ճիշտ՝ Հայաստանի չլինելը: Հանրագումարում, երբ ավելի ու ավելի խորն ես դիտարկում «խաղաղության խաչմերուկ» ասվածը, ակնհայտ է դառնում, որ դա ընդամենը վտանգավոր «պրոխոդնոյ դվորի» վտանգավոր ծրագիր է՝ «պուպուշ» բառերով փաթեթավորած, ոչ ավելին: Այստեղ առանցքային հարցն այն է, թե ի՞նչ է ուզում Հայաստանը: Ոչ թե Հայաստանի իշխանությունը, որը չի սպասարկում մեր երկրի ու ժողովրդի շահերը, այլ հենց Հայաստանը, որպես դեռևս պետականակիր ժողովուրդ, որը դեռ ունի հասարակական ու քաղաքական ինստիտուտներ, ի՞նչ է ուզում լինել: Ուզում է լինե՞լ, թե՞ չլինել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan