Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ դեկտեմբերի 5-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
![Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ դեկտեմբերի 5-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ](/timthumb.php?src=/disc/04-12-23/6b046a9085fc9389aee597dd544a91a2.jpg&w=450)
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ34+500-կմ35+200 հարակից հատվածում՝ Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ, դեկտեմբերի 5-ին՝ ժամ 14։00-16։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։