Վանաձորի ընտրված քաղաքապետ, քաղաքական հետապնդման ենթարկվող Մամիկոն Ասլանյանի գործով դատը՝ դեկտեմբերի 5-ին
Վաղը, ժամը՝ 16.30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա շուրջ երկու տարի խոշտանգման ու պատժի ակնհայտ տարրեր պարունակող կալանքի տակ գտվող Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի «գործով» հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբանը կմիջնորդի խափանման միջոցի փոփոխության համար։
Այս մասին տեղեկանում ենք Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից: