Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
![Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ](/timthumb.php?src=/disc/02-12-23/da41cea947fd92e2562a618ac3117ac5.jpg&w=450)
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ ««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»,- հայտնել են գերատեսչությունից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։