Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու կերպով հայտարարել էր, թե հունվարի 1-3-ը կլինեն «տոնական», այսինքն՝ ոչ աշխատանքային օրեր, իսկ հունվարի 4-ն արդեն կլինի աշխատանքային: Միջազգային բորսաներում այդ հայտարարությունը արժեթղթերի տատանումների չի հանգեցրել, իհարկե, սակայն պաշտոնական աշխատանքային օրացույցում ինչ-որ շփոթ, այնուամենայնիվ, առաջացել է: Բանն այն է, որ այս հայտարարությունը «շրջանցում» էր օրենքը, և շատերն էին զարմացել, թե այդ ինչ հաշվարկ է արել Փաշինյանը: Պարզվեց՝ ոչ մի հաշվարկ էլ չկա:
Կառավարությունից լրացուցիչ պարզաբանել են, որ՝ չէ, հունվարի 1-2-ն են ոչ աշխատանքային, իսկ 3-ն արդեն աշխատանքային օր է, իսկ Նիկոլ Փաշինյանը շփոթմամբ էր հիշատակել հունվարի 4-ը: Շփոթմամբ, հասկանո՞ւմ եք: Լսեք, իսկ միգուցե նաև շփոթմա՞մբ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Գուցե շփոթմա՞մբ էր հայտարարել՝ «անջատում՝ հանուն փրկության»: Իսկ հնարավո՞ր է, որ շփոթմամբ է «խաղաղության պայմանագիր» կնքում Ադրբեջանի հետ, այլ կերպ ասած՝ Հայաստանը տանում կործանման ու պետականազրկման: Է՞լ ինչեր է «շփոթմամբ» արել... Ի՞նչ հեշտ է, չէ՞, ասել շփոթվել եմ, կներեք, բայց որ ավելի վատ է՝ մի օր էլ պարզապես կասեն՝ սխալվել ենք, կներեք: Ու... կանցնի-կգնա:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ պսևդո-տեսություն է ստեղծել այդ նպատակով ու այն անվանել է... «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Նա մասնավորապես ասում էր. «Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի»:
Հասկանում եք, չէ՞... Ու, գիտե՞ք, սա նա ասել է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ կործանարար պատերազմից 9 օր առաջ: Թե նրա ու իր իշխանության «սխալվելու համարձակությունը», «պարտվելու համարձակությունը» ի՜նչ «հաղթանակներ» բերեց, ավելի լավ է՝ չհիշեցնենք: Այ, այսպես, «շփոթվելով», «սխալվելու վճռականությամբ» ու «պարտվելու համարձակությամբ» էլ երկիր են կառավարում...»
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan