Քաղբանտարկյալ Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
![Քաղբանտարկյալ Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի](/timthumb.php?src=/disc/01-12-23/b54e6e75339ff8c3ca5a56f7c9a9c32f.jpg&w=450)
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինեց գրավով եւ կիրառեց վարչական հսկողություն։
Այս մասին հաղորդում է News.am-ը, հիշեցնելով, որ Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Մեղադրանք է ներկայացվել նաեւ «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փաստաթղթի կեղծում) եւ եւս 9 անձի:
--
Անկախ այն բանից, թե ինչեր են «կարվել» Գրիգորի Խաչատուրովին վերագրվող «գործում», ակնհայտ է, որ սա թիրախավորված քաղաքական հետապնդում է չպարտված ու հեղինակություն ունեցող մարտական հրամանատարի դեմ, ինչպես իր, այնպես էլ եղբոր և հոր՝ զորահրամանատար Յուրի Խաչատուրովի հայացքների ու հայտարարությունների հետ կապված:
Zham.am